Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայում» հենց առաջին հանդիպումից հետո նվաճել է երկրպագուների սրտերը: Դա, իհարկե, հենց այնպես տեղի չի ունեցել: Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, իր նորամուտի խաղում կիսապաշտպանը գոլի հեղինակ դարձավ: Ա Սերիայի 3-րդ տուրի «Սասուոլոյի» դեմ խաղում աչքի ընկավ 22-րդ րոպեին:

Թվիթերում «Ռոմայի» երկրպագուները բազմաթիվ գովեստի խոսքեր են ուղղել նրան: Ակումբին էլ խնդրել են ամբողջությամբ գնել ֆուտբոլիստի տրանսֆերը: Նրանցից մեկը ՀՀ ընտրանու ավագին նույնիսկ համեմատել է Կրիշտիանու Ռոնալդուի հետ:

«Դուք ունեք հայկական Ռոնալդուին: Ես 40 մլն կասեի... հիմա դուք պետք է որոշեք»,- գրել է մի օգտատեր»:

«Խնդրում եմ՝ ամբողջությամբ գնեք նրա տրանսֆեր»-ը,- գրել է եւս մեկը:

«Արսենալ»-ի մի երկրպագու նշել է, որ ցավում է՝ «զինագործներ»-ը բաց են թողել Մխիթարյանին:

«Անկեղծ, նա այնքան լավ խաղացող է: Հավատս չի գալիս, որ նրան վարձավճարով ձեզ ենք տվել»,- գրել է նա:

Սոցիալական ցանցերում նաեւ զվարճալի գրառումներ են եղել: Երբ Մխիթարյանը գոլ է խփել «Սասուոլոյին», «Smokey» անունով մի օգտատեր գրառում է կատարել զուգահեռաբար ընթացող «Արսենալ»-«Ուոթֆորդ» խաղի մասին:

«Մենք այս պահին հաղթում ենք 2:0, պահեք նրան»,- գրել է նա:

Երբ «Ուոթֆորդը» հավասարեցրել է հաշիվը, օգտատերը կրկին գրառում է կատարել:

«Ոչ այսօր, առա՛ջ, «Արսենա՛լ»,- գրել է նա:

Վերջում «Ռոման» հավաքել է գրառումները, ինչպես նաեւ լոնդոնյան թիմի հանդիպման հաշիվը (2:2) ու նույնպես գրառում կատարել:

«Ոչ այսօր, «Smokey», ոչ այսօր»,- գրել է «գայլերի» մամուլի ծառայությունը թվիթերում:

Ակումբը թվիթերում նաեւ մեկնաբանել է Մխիթարյանի գոլը:

«Առաջին հայը, որը խաղում է «Ռոմայում», գոլ է խփում «Ռոմայի» համար, գոլ է խփում Ս Սերիայում»:

Հանդիպումից հետո Մխիթարյանին գովել է նրա նոր թիմակից Էդին Ջեկոն, ընդգծել, որ վստահ է՝ հայ ֆուտբոլիստն օգնելու է թիմին: Նաեւ բացահայտել է՝ ինչ է Մխիթարյանի հետ խոսել Եվրո 2020-ի ընտրական փուլի Հայաստան-Բոսնիա եւ Հերցեգովիա հանդիպումից հետո, որում իր թիմը պարտվեց 2:4 հաշվով:

«100%-ով վստահ եմ, որ նա մեզ շատ է օգնելու: Շատ ուրախ եմ, որ նրա տրանսֆերը կայացավ: Երբ մեր հավաքականները խաղացին եւ նա 2 գոլ խփեց մեր դարպասը, ես նրան ասացի. «Ընկե՛րս, մյուս խաղերում դու «Ռոմայի» համար էլ պետք է գոլեր խփես»,- նրա խոսքերն է փոխանցում goal.com-ը:

«Սասուոլոյի» դեմ խաղում Մխիթարյանը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում: Նա 1 հարված է կատարել դարպասին, որն էլ ավարտվել է գոլով: Փոխանցումների արդյունավետությունը եղել է 82.2%:

Մխիթարյանն «Արսենալից» «Ռոմա» է տեղափոխվել 1 տարի վարձավճարով: 2019-20 մրցաշրջանի ավարտից հետո հռոմեական ակումբը կարող է ամբողջությամբ գնել նրա տրանսֆերը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4191 դիտում

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին

Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը

Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք

Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը

Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք