Երևան
12 °C
Եթե Ադրբեջանն ասում է, որ Ղարաբաղի հարցը կարող է կարգավորվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, այսինքն՝ եթե միայն Ղարաբաղն ընդգրկվի Ադրբեջանի կազմում, եթե իրենց սկզբունքն այդպես կատեգորիկ եւ կոմպրոմիս չճանաչվող է, ուրեմն մեր սկզբունքն էլ այսպիսին է՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ»: Այս մասին այսօր Վանաձորում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, որ օգոստոսի 5-ին Ստեփանակերտում իր հնչեցրած այդ հայտարարությունը ծավալուն քննարկումների առիթ է դարձել:
Փաշինյանն ասաց, որ Ստեփանակերտում իր արած հայտարարությունը մեծ ու բուռն քննարկումների առիթ տվեց, բայց օգոստոսի 5-ի հայտարարությանը նախորդել էր մարտի 12-ի հայտարարությանը, որտեղ ինքն ասել էր, որ հայկական կողմը պետք է ստանա պարզաբանումներ, թե ինչ են նշանակում Մադրիդյան սկզբունքները, որն է Մադրիդյան սկզբունքների ընձեռնած հնարավորությունների ամպլիտուդը, մասնավորապես՝ Ղարաբաղի կարգավիճակի առումով, որից հետո կարող են ասել՝ սկզբունքներն ընդունելի են, թե ոչ:
«Հաջորդ հարցը, որը բարձրաձայնել եմ, այն է՝ Ղարաբաղի հարցի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Ղարաբաղի, ՀՀ-ի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար: Ես եղել եմ առաջին ՀՀ ղեկավարը, որը հայտարարություն է արել նաեւ խոսելով Ադրբեջանի ժողովրդի կողմից ընդունելի լինելու մասին, ինչի համար Հայաստանում քննադատվել եմ: Եվ ես նաեւ ուղիղ ասել եմ, որ համանման հայտարարություն ակնկալում եմ նաեւ Ադրբեջանի իշխանությունից: Իմ այդ հայտարարությունից անցել է մեկ տարի, բայց Ադրբեջանի ղեկավարությունը համանման հայտարարություն չի արել, եւ փոխարենն ասել է՝ խնդիրը կարող է լուծվել մեկ սկզբունքով՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, մինչդեռ Մինսկի խմբի համանախագահների հետ ոչ պաշտոնական քննարկումների ընթացքում ասվել է, որ բանակցությունները ենթադրում են, որ Ղարաբաղի կարգավիճակը կարող է լինել տարբեր՝ ընդհուպ՝ Ադրբեջանի կազմից դուրս»,-ասաց Փաշինյանը՝ նշելով, որ եթե Ադրբեջանն ասում է որ միայն մեկ տարբերակ կա՝ վերոնշյալը, ապա մենք կարող ենք արձանագրել, որ եթե իրենց սկզբունքն այդպես կատեգորիկ եւ կոմպրոմիս չճանաչող է, ուրեմն մեր սկզբուբնքն էլ պետք է լինի՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ»»,- ասաց վարչապետը։
Անդրադառնալով Բաքվում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Մեթյու Բրայզայի հայտարարությանը, Փաշինյանն ասաց, որ եթե այդքան հեշտ էր հիմնախնդիրը լուծելը, Բրայզան համանախագահ եղած ժամանակ կլուծեր:
Հիշեցնենք, Մեթյու Բրայզան Արցախի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հարցին պատասխանել էր. «Ես գիտեմ, որ Բաքվում ամենաբարձր մակարդակով կա նոր մակարդակի վստահություն ԼՂ հարցով վարչապետ Փաշինյանի մտադրությունների վերաբերյալ: Բաքուն շատ է ուզում առաջ շարժվել վարչապետ Փաշինյանի հետ կարգավորման հարցում, բայց մշտապես կա կասկած` արդյոք վարչապետ Փաշինյանը կկարողանա՞ արդյունավետորեն կոնսոլիդացնել իր սեփական քաղաքական ուժը, քանի որ հին համակարգն աշխատում է իր դեմ, շարունակվում է մրցակցությունը, ճնշումները։ Ուստի կարծում եմ, որ այս հարցն է ներկայումս դանդաղեցրել առաջընթացը եւ ճնշում է վարչապետ Փաշինյանին»։
Փաշինյանը շարունակեց. «Բրայզայի ասելով չի: Իմիջիայլոց, Բրայզան ի՞նչ է աշխատում, այնքան նախկին դեսպաններ կան, ճշտենք՝ ինչ է աշխատում Բրայզան, գուցե իր համար ավելի հարմար զբաղմունք կա, որովհետեւ երբ ինքը համանախագահ էր, դրանից շատ ջրեր են հոսել: Ինքը համոզվա՞ծ է, որ ամեն ինչին բավարար չափով տիրապետում է: Ես, օրինակ, համոզված չեմ»,- եզրափակեց Փաշինյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԾովինար Վարդանյանն ու Իվա Պետրովան ֆինանսական բնագավառի բարեփոխումներին և ռիսկերին առնչվող հարցեր են քննարկել
Հայաստան է ժամանել Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությունը. լուսանկարներ
ԵՄ-ն հավատարիմ է Հարավային Կովկասում կայունության և խաղաղության համար աշխատելուն. Բելեն Մարտինես Կարբոնել
ՌԴ-ից Հայաստանին 4.3 մլրդ դրամի ռազմական անպիտան տեխնիկա է մատակարարվել. նոր մեղադրանք Մովսես Հակոբյանին
Երիտասարդները գյուղի գերեզմանատնից և այլ վայրերից գողություններ են արել. տղամարդիկ ձերբակալվել են
Բայրամովը եվրոպացի պաշտոնյաներին է ներկայացրել տարածաշրջանում առկա իրավիճակը
Զավեշտ է, լինել օլիգարխ, մարդասպան, կառուցել եկեղեցի և ասել՝ հավատացյալ եմ. Դալլաքյան. տեսանյութ
Բեռնատարի և «ՎԱԶ 2107»-ի բախման հետևանքով վերջինը հայտնվել է բետոնե արգելապատնեշի վրա․ կա վիրավոր
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Ինչ հնարավորություններ կտա ԶԼՄ ներկայացուցիչներին «Կրթվելը նորաձև է» շարժման լուսաբանումը. մանրամասներ
Գյումրեցին շարունակում է ընտրել՝ թաղային հեղինակությունների խոսքը հաշվի առնելով. Մկրտչյան. տեսանյութ
Մտահոգիչ է վերջին օրերին լայն տարածում ստացած խտրական խոսույթը, այդ թվում` կանանց թիրախավորող. ՄԻՊ
Առկա է առևտրատնտեսական հարաբերությունների չիրացված ներուժ. Մհեր Գրիգորյանը՝ Չեռնոգորիայի փոխվարչապետին
ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու դեպքերն աճել են ավելի քան 2 անգամ
Սարիկ Մինասյանից 3 անգամ քիչ ձայն հավաքած անձին քաղաքապետ դարձնողներին կհորդորեմ մի րոպե ավել մտածել. Պալյան
Վարդան Ղուկասյանին վերագրվող ձայնագրության առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
Սրբուհի Գալյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է Վաշինգտոն առաջիկա այցի օրակարգն ու այլ հարցեր
Երկաթգծի հարևանությամբ մեքենան բախվել է սյանը և բռնկվել․ կա վիրավոր
F-35 կործանիչները չեն գնա Թուրքիա. ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչ
Իսրայելի ավիահարվածի հետևանքով Բեյրութում «Հըզբոլլահ»-ի պաշտոնյա է սպանվել
Կանանց Մ-19 հավաքականը պարտվել է Խորվաթիայի ընտրանուն
Փաստորեն երգը կիսատ էր. հայ, Հայաստան, հայրենիք, Վարդանիկ. Պետրոս Ղազարյան
ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությունը Էստոնիայում է
Հայաստանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր. ինչ է քննարկվել դեսպան Գիորգի Շարվաշիձեի հետ
Զեմֆիրան Երևանում մենահամերգով հանդես կգա. երբ կմեկնարկի տոմսերի վաճառքը
Չեռնոգորիայի հետ համագործակցության զարգացումը ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է. Արշակյան
Չեռնոգորիան աջակցում է խաղաղության և կայունության ապահովման ՀՀ ջանքերին. Փաշինյանն ընդունել է փոխվարչապետին
Երևանի փողոցներից մեկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է կրթության մինչև 2030թ. զարգացման պետական ծրագրի ընթացքը
Ձևավորեք տեղական կոմիտեներ. կրթարշավը հասցրեք ձեր համայնք. «Իմ քայլը» հիմնադրամ
Ես չեմ կարող անպատվել կամ անպատիվ խոսք լսել. «Իմ հզոր համայնք»-ից Սուսաննա Մկրտչյանն ինքնաբացարկ է հայտնել
Մյանմարում նոր երկրաշարժ է գրանցվել
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Աշտարակի խճուղում
Գյումրիի ընտրություններից դեռ շատ բան կասվի, բայց կան փաստեր, որոնց մասին պետք է խոսել հիմա. Բաղդասարյան
«Քաղաքացիական պայմանագիր»-ը Գյումրիում կունենա ավելի շատ մանդատ, քան ուներ մինչ այս. Հարությունյան
Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերը կտրուկ աճել են
Հռոմի պապի որոշմամբ՝ Հայոց ցեղասպանության նահատակ Երանելի Իգնատիոս Մալոյանը կսրբադասվի
Ողբերգությունը կրիմինալի՝ կրկին քաղաքական որոշիչ գործոն դառնալը չէ, այլ մտավոր էլիտայի քաջալերելը. Աբրահամյան
ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Վիլեն Գաբրիելյանի հրաժարականի դիմումի վերաբերյալ
Հիմնանորոգվում են Տաշիր քաղաքի Յուրի Գագարին և Դպրոցականներ փողոցները. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT