Երևան
12 °C
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Բելառուսի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին:
Ազերթաջի հաղորդմամբ՝ Ալիևը նշել է, որ ամեն նման հանդիպում հնարավորություն է ընձեռում անդրադառնալ հարցերի, որոնք երկկողմ հետաքրքրություն են ներկայացնում:
Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել համագործակցության հեռանկարների շուրջ:
Հիշեցնենք՝ Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասը 2020 թվականի հունվարի 1-ից կստանձնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը:
Այս հանդիպումը հատկանշական է մի քանի առումով: Մի կողմից բավականին սերտ են ադրբեջանա-բեռալուսական հարաբերությունները, նրանց միջեւ տեղի են ունենում ռազմական գործարքներ, որին Հայաստանը շատ կոշտ է արձագանքում:
Մյուս կողմից Հարավային Կովկասի տարածաշրջանը ՀԱՊԿ-ի պատասխանատվության տիրույթում է, իսկ Ադրբեջանն այս տարածաշրջանում հակամարտության մեջ է ՀԱՊԿ անդամ Հայաստանի հետ:
Բացի այդ՝ վերջին շրջանում ակտիվացել են խոսկացություններն առ այն, որ որ Ադրբեջանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում կարող է դիտորդի կարգավիճակ ունենալ:
Սեպտեմբերի 12-ին Երևանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ռազմատնտեսական համագործակցության միջպետական նիստին մասնակցող ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովն ասուլիսի ժամանակ ասել է՝ Ռուսաստանը դեմ չէ, որ Ադրբեջանը ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ունենա։ Հակառակը, նրա խոսքով, կազմակերպությունում կողջունեն գործակցությունն Ադրբեջանի հետ։
Այնուհետեւ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, արձագանքելով ՌԴ փոխվարչապետի հայտարարությանը, նշել է, որ ՀԱՊԿ կանոնադրությամբ ամրագրված են այն չափանիշները, որոնք պետք են և՛ դիտորդին, և՛ գործընկերոջը, և այդ չափանիշներին Ադրբեջանը չի համապատասխանում։
«Դիտորդի կարգավիճակին հավակնող պետությունը պետք է ունենա դիվանագիտական հարաբերություններ ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների հետ։ Ավելին, դիտորդի կարգավիճակին հավակնող պետությունը պետք է աջակցի հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորմանը։ Իսկ ինչ վերաբերում է գործընկերոջ կարգավիճակին, ինչպես և դիտորդի կարգավիճակի պարագայում այն նույնպես պետք է ունենա դիվանագիտական հարաբերություններ ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների հետ, չունենա հակամարտություններ այլ պետությունների/պետության հետ և չունենա տարածքային վեճեր»,- ասել է ԱԳՆ մամուլի խոսնակը։
Իսկ ի՞նչ է ասվում ՀԱՊԿ կանոնադրությունում: ՀԱՊԿ կանոնադրության 11 հոդվածի 1․3 կետով սահմանվում է, թե ով կարող է ստանալ դիտորդի կարգավիճակ։
2018 թվականի հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին Ռուսաստանն առաջարկել էր փոփոխություն մտցնել «2002 թվականի հոկտեմբերի 7-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի իրավական կարգավիճակի մասին» համաձայնագրի 11-րդ հոդվածի 1․3 կետում, որը սահմանում է, թե ով կարող է ձեռք բերել ՀԱՊԿ դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակ։ Ըստ այդմ, պետությունը, որը ցանկանում է ստանալ դիտորդի կարգավիճակ, պետք է լինի
ՀԱՊԿ գործընկերոջ կարգավիճակի ձեռքբերման համար ևս սահմանվում են վերոնշյալ չափանիշները, սակայն ավելանում են ևս երկուսը՝ տվյալ պետությունը չպետք է ունենա տարածքային խնդիրներ սահմանակից երկրների հետ և պետության ներսում չպետք է լինեն զինված հակամարտություններ:
Օրեր անց Բաքվից պաշտնապես արձագանքեցին, որ այս պահին չեն քննարկում ՀԱՊԿ-ում որպես դիտորդ ընդգրկվելու հարցը:
«Ադրբեջանը այս պահին չի քննարկում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) իր մասնակցությունը որևէ ձևաչափով՝ այդ թվում որպես դիտորդ», - հայտարարել էր այդ երկրի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԲելգիայի վարչապետն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդման քայլերը
Պատրաստվում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը. Ումերով
Թիվ 23 համարի երթուղու վթարից տուժածները դուրս են գրվել. հոսպիտալացված է մնում անչափահասը
Փաշինյանն ու Չեխիայի վարչապետն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցերի
Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումների մասին հարցեր
Հայաստան կժամանի ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի պատվիրակությունը
Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին պաշտոնյաները կալանավորվել են
Խաղաղության պայմանագրի ստորագրման հետ մեկտեղ կլուծարվի Մինսկի խումբը. Խանդանյան. տեսանյութ
Ռուսաստանը գոհ է Ուկրաինայի հետ բանակցություններից. Մեդինսկին հայտնել է 1000/1000 գերիների փոխանակման մասին
Արդյունավետ հանդիպում Էմանուել Մակրոնի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մեքենաներից պահեստամասեր հափշտակելու համար մեղադրվող ոստիկաններին բացահայտել է ծառայողական քննությունը
Մխչյանի դպրոցում թմրամիջոցների հետ կապված սկանդալից հետո քննարկվում է տնօրենի հեռացման հարցը. մարզպետարան
Սա փորձանք է մեր գլխին, ո՞ւմ է խաբում Շահրամանյանը, թող զոհվեր հայրենիքի համար, Հիտլերը ի՞նչ արեց. Շիրինյան
Ովքե՞ր կարող են դպրոց հաճախել 7 տարեկանից. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է նախագծի մանրամասները
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է
Վարչապետը մասնակցել է «Ապահովելով Եվրոպայի անվտանգությունը» թեմայով փակ քննարկմանը
Կոպիրկինի՝ ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված գրությունն ունի մի քանի շերտ. Մարգարյան
Իրենց վստահված գույքը հափշտակելու մեղադրանքով ոստիկաններ են ձերբակալվել
Պաշտոնական Բաքուն հիմա էլ խոշորացույցով ուսումնասիրել է ՀՀ զինանշանն ու կրկին դժգոհ մնացել, բողոքել
Դատախազությունը Քոչարյաններից մոտավորապես այսքան գումար է պահանջում՝ 200 միլիոն դոլար․ Ալեքսանյան
Ոչ բարոյական, ոչ քաղաքական իրավունք չունեք մեզ գնահատելու, Դուք ո՞վ եք, պարո՛ն դեսպան. Բաբաջանյան
23 համարի ավտոբուսի վթարի հետևանքով 6 մեծահասակ և 2 անչափահաս տեղափոխվել են ԲԿ-ներ
Հայտնի է՝ եզրափակչում որ համարի ներքո ելույթ կունենա Պարգը
Մի տխմար էկրանի առաջ վստահ պնդում է, թե 88 սուպերմակետն իմն է. Հակոբյանն իր մասին հորինվածքներն է հրապարակել
Վարչապետը Տիրանայում զրույցներ է ունեցել Մակրոնի, Մերցի, Սթարմերի, Տուսկի, Շտոկերի և այլ գործընկերների հետ
Ուր ասեք, կգամ. վարչապետ դառնալու ցանկություն ունեցող Մարուքյանը ընկել է դռնեդուռ. ո՞ւմ է նա զանգել
Ֆրանսիան աջակցում է խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի ու Ադրբեջանի ջանքերին. Մակրոն
Միջոցառումների տոմսերի գնման Eventhub հարթակն արդեն հասանելի է MyAmeria հավելվածում
Փաշինյանն ու Կալասը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացմանը, ընթացիկ օրակարգին վերաբերող հարցեր
Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Մերսեդես»-ը
Խոշոր ավտովթար Երևանում. թիվ 23 երթուղու ավտոբուսը բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա 9 վիրավոր
Սեյրան Օհանյանը Լևոն Քոչարյանի ԱԺ-ում հայհոյանք տալը զայրույթի դրսևորում է համարում. նա մանդատը վայր չի դնի
Չափորոշիչները խիստ են, բայց հաղթահարելի. ՆԳ նախարարը հետևել է ապագա պարեկների ընդունելության գործընթացին
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը. լուսանկարներ
Սարսափելի է. կհեռացվեն բոլոր անձինք, որոնք տեղյակ են եղել. նախարարը՝ Մխչյանի դպրոցում թմրանյութի դեպքի մասին
Քարտդ այսուհետև կարող ես ակտիվացնել AMIO Mobile-ում
Ի՞նչ են քննարկել ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը Տիրանայում. լուսանկարներ
«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի «ներհոս ջրի խորքային պոմպի» ձեռքբերման համար հրավիրվում են հայտեր
Փոխվարչապետն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են համագործակցության ընդլայնման հնարավորություններին
Արարատի մարզում մեքենաներ են բախվել. վիրավորը ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող է
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT