Հայկական ԱԷԿ-ը կարող է հանգիստ աշխատել մինչև 2026 թվականը. Վլադիմիր Բրեդով

19/09/2019 schedule12:43

Հայկական ԱԷԿ-ի ռեակտորային համակարգը կարող է հանգիստ աշխատել մինչև 2026 թվականը։ Այդ մասին ռուսաստանյան փորձագիտական կազմակերպությունների եզրակացություններին հղում անելով՝ ասաց հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի ռուսաստանյան կողմի ղեկավար Վլադիմիր Բրեդովը՝ մեկնաբանելով հայկական ԱԷԿ-ի պլանային-նախազգուշական նորոգումից հետո երկրի էներգահամակարգին միանալու մասին տեղեկությունը։

Բրեդովի խոսքով՝ նման եզրակացություն է ստացվել շահագործման հսկողության և անհրաժեշտ ինժեներական հաշվարկների արդյունքում։ Ռեակտորային համակարգին զուգահեռ հետազոտվել են մոտ 5 հազար միավոր սարքավորումներ, որոնց մասով կա՛մ հաստատվել է մինչև 2026 թվականը շահագործելու հնարավորությունը, կա՛մ էլ առաջարկվել է դրանք փոխարինել նորերով։

«Այսօր ամբողջությամբ փոխված են մեքենայացված սրահի սարքավորումները, ինչը թույլ է տվել մինչև 15% ավելացնել էներգիայի գեներացումը՝ նույն ծախսերով։ Աշխատանքները շարունակվում են, և կարելի է ասել, որ նախագծի արդյունքում Հայաստանը կունենա նորագույն սարքավորումներով հագեցած ու անվտանգության համաշխարհային չափանիշներին համապատասխանող ԱԷԿ։ Այդ ամենը հնարավոր կդառնա հայ և ռուսաստանցի միջուկային մասնագետների ներդաշնակ աշխատանքի և պրոֆեսիոնալիզմի արդյունքում միայն»,-հավելեց Վլադիմիր Բրեդովը։

Իր հերթին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը նշեց, որ պլանային-նախազգուշական նորոգումից հետո, շնորհիվ հայ և ռուսաստանցի մասնագետների պրոֆեսիոնալ աշխատանքի, հայկական ԱԷԿ-ը երկրի էներգահամակարգին է միացել նախատեսված ժամկետից 60 ժամ առաջ։

«Հայկական ԷԱԿ-ը ՀՀ-ի համար ռազմավարական նշանակության օբյեկտ է, այսօր կայանում արտադրվում է Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի ավելի քան 1/3-ը։ Երկրի բնակչությանն ընդունելի սակագնով էլեկտրաէներգիայի ապահովումը մեզ համար էներգետիկ և տնտեսական անվտանգության հարց է»,-նշեց Հակոբ Վարդանյանը։

Հիշեցնենք՝ հայկական ԱԷԿ-ը երկրի էներգահամակարգին է միացվել 2019 թվականի սեպտեմբերի 8-ին։ Այսօր հայկական ԱԷԿ-ը միակն է տարածաշրջանում և գտնվում է Մեծամոր քաղաքի մերձակայքում։ Կայանի աշխատանքը ապահովում է Հայաստանի բնակչության ու ձեռնարկությունների անխափան էլեկտրամատակարարումը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2125 դիտում

Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը՝ Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ

ԱՄՆ օդանավակայաններից մեկում թռիչքի պահին մարդատար ինքնաթիռ է այրվել

Հունաստանն ու հելլենիզմը պիտի միավորվեն թուրքական օկուպացիայի դեմ. հույն արքեպիսկոպոս

Կանխվել է հրդեհի տարածումը դեպի մոտակա անտառ

Սահմանադրական դատարանը հրապարակել է ապօրինի գույքի բռնագանձման օրենքի գործով որոշման ամբողջական տեքստը

Ասել էր՝ մանդատս չեմ դրել, որ ընդդիմություն գա՝ Փաշինյանին էշ-էշ հարցեր տա. Նաիրան ճի՞շտ էր. Հարությունյան

Հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվել է. ՊԵԿ-ը հայտնել է պատճառը

24-ամյա վարորդը էլեկտրոմոբիլով բախվել է երկաթե արգելապատնեշներին

Իրանը պատրաստ է միջուկային համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ. Փեզեշքիանը հայտնել է պայմանը

Ընդդիմությունն ուզում է՝ ՀՀ-ում իշխանության գան ռուսները, իրենք էլ աշխատեն «բուֆետչիկ ու յալանչի». տեսանյութ

Ես ստեղծագործելու էներգիան ստանում եմ իմ հող ու ջրից՝ իմ երկրից. ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարը 77 տարեկան է

«Հոնդա»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կան տուժածներ

Ձեր փորձագիտական կարողությունները կօգնեն մեզ նոր ծրագրերի իրականացման գործում. ԵՄ դեսպանը՝ Շիրակի մարզպետին

Քննարկվել են առանձին կոռուպցիոն բնույթի քրվարույթների ձգձգման պատճառները. ՔԿ նախագահն այցելել է Սյունիք

4 բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աղջիկների մաթեմատիկայի 14-րդ օլիմպիադայում

Վատիկանն աղոթքի ծիսակարգ կանցկացնի Հռոմի Ֆրանցիսկոս պապի համար

Արտաշատ-Ոստան ճանապարհին մեքենաներ են բախվել. վարորդները և 7 ուղևոր հոսպիտալացվել են

Չի բացառվում, որ ՌԴ նախագահն ու Օմանի սուլթանը կքննարկեն իրանական միջուկային ծրագիրը

Վարազդատ Լալայանը դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն

ՀՀ Սահմանադրությունը Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ չի պարունակում, մեղադրանքները սին են. ՍԴ նախագահ

ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդիպել է Տիգրան Ավինյանի հետ. ինչ է քննարկվել

Ծանրամարտի ԵԱ. Վարազդատ Լալայանը փոքր ոսկի է նվաճել. տեսանյութ

Աննա Վարդապետյանի հրամանով մեկ դատախազի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել. պատճառը հայտնի է

Խորհրդակցություն Վայոց ձորի քննչական երկու ստորաբաժանումում. ի՞նչ է հանձնարարել ՔԿ նախագահը

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի ինքնանկարների ցուցահանդեսի բացմանը

Ապրիլի 24-ին Երևանում կկազմակերպվի Ծիծեռնակաբերդ այցելուների անվճար փոխադրում. ժամանակացույց և ուղեգծեր

ՏԿԵ նախարարը Արմավիրի մի քանի բնակավայրում հետևել է իրականացվող շինաշխատանքների ընթացքին. տեսանյութ

Ատելության խոսքից խոսում են հրապարակավ մի ողջ ժողովրդի հայհոյող մարդիկ. Չախոյանը սքրինշոթ է հրապարակել

Սուրեն Նազինյանը կլքի պաշտոնը

Դատավորները ժամկետները պահպանելու ջանք չեն խնայում, երբեմն գործերի տեղատարափը խնդիր է առաջացնում. Աթաբեկյան

Թող Պոնտիֆիկոսի ժառանգությունն առաջնորդի մեզ դեպի ավելի խաղաղ աշխարհ. Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել

Որքան գումար են հետ ստացել հունվարի 1-ից մինչև օրս հայտարարագիր լրացրած քաղաքացիները. վարչապետը թվեր է հայտնել

Ծովինար Խաչատրյանը նոր պաշտոն ունի

Սահմանազատման հանձնաժողովները շարունակում են կարծիքներ փոխանակել սահմանազատման հաջորդ փուլերի վերաբերյալ

Դատական նիստի ժամանակ Յուրի Խաչատուրովի ինքնազգացողությունը վատացել է

Ամենամեծ պահը. Ամոյանի գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

Խորապես վշտացած եմ. վարչապետը ցավակցություն է հայտնել Հռոմի Ֆրանցիսկոս Պապի մահվան կապակցությամբ

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 9 տուժած հոսպիտալացվել է

Մենք ասում ենք՝ ինչո՞ւ է ուշանում արդարադատությունը. այն ոչ թե ուշանում է, այլ տեղ չի հասնում. վարչապետ

Սեուլում տղամարդը հրկիզել է բարձրահարկ շենքը. մահացել են ինքն ու 3 անձ, կան վիրավորներ. տեսանյութ