Երևան
12 °C
Երեկ աշխատանքից ազատվեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, եւ սա դարձավ այս շաբաթվա մեջ երկրորդ խոշոր պաշտոնանկությունը. նախօրեին աշխատանքից ազատվել էր նաեւ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Քաղաքագետ Էդգար Վարդանյանի հետ զրուցել ենք այս պաշտոնանկությունների պատճառների եւ հնարավոր հետեւանքների, ինչպես նաեւ այլ թեմաների շուրջ:
- Պարոն Վարդանյան, ըստ ձեզ՝ ինչո՞վ են պայմանավորված միանգամից երկու ուժային կառույցների ղեկավարների պաշտոնանկությունները:
- Հայաստանի ժողովրդավարացման գործընթացում սա մի նոր, կարեւոր, շրջադարձային փուլ է, եւ ես այս ամենը կապում եմ բարեփոխումների արագացման անհրաժեշտության հանրային պահանջի առկայության հետ: Սա կառավարող ուժի արձագանքն է այդ պահանջին: Կարծում եմ, որ այս փոփոխությունները տեղավորվում են ժողովրդավարացման նոր փուլի փիլիսոփայության շրջանակներում: Մենք շատ լավ հիշում ենք, որ հեղափոխության սկզբնական փուլում կար դժգոհություն, որ համակարգի ներսից են նշանակվում կառույցների ղեկավարներ, բայց օրենսդրությունն էր այդպես պահանջում: Հիմա փոխվում է օրենսդրությունը, եւ ուշացած, բայց կարծես թե հանրային ակնկալիքն իրականանում է: Տպավորություն է, որ նախատեսվում է համակարգից դուրս մարդկանց ներգրավել ուժային կառույցների ղեկավար պաշտոններում:
- Բայց հիմա էլ կան դժգոհություններ այն օրենքի նախագծի հետ կապված, որով նախատեսվում է ուժային կառույցների ղեկավարների պաշտոնները դարձնել քաղաքացիական:
- Դե դժգոհությունները միշտ էլ կլինեն, յուրաքանչյուր քայլի դեպքում: Հիմա մենք այնպիսի փուլում ենք, որ ավելորդ է ակնկալել կոնսենսուս որեւէ քաղաքական որոշման վերաբերյալ: Այլ բան է, թե արդյոք հատկապես հեղափոխությանը մասնակցած բնակչության մեծամասնությունը դրակա՞ն կարձագանքի այս ամենին: Հավանականությունը մեծ է, որ հենց այդպես էլ կլինի:
- Իսկ ինչո՞վ են համակարգից դուրս մարդիկ ավելի լավը:
- Կարծում եմ, որ պետք է այդ պաշտոններին նշանակվեն ավելի վստահելի, ավելի մեծ հեղինակություն ունեցող, ժողովրդավարական արժեհամակարգ կրող մարդիկ: Այդ պարագայում հանրային վստահությունը այդ պաշտոնների նկատմամբ կավելանա, եւ դա կազդի դեմոկրատական բարեփոխումների իրականացման ընկալման վրա: Միանշանակ է, որ որոշ մարդկանց մոտ հիասթափվածություն կար ռեֆորմների տեմպի եւ որակի նկատմամբ:
- Ձեր խոսքից տպավորություն է, որ օրինակ, Վանեցյանը կամ Օսիպյանը խանգարում էին այդ բարեփոխումներին կամ առնվազն չէին ձգտում գնալ բարեփոխումների:
- Ակնհայտ է, որ քաղաքացիները ունեին դժգոհություն եւ այսօր էլ ունեն դժգոհություն առ այն, որ հին ռեժիմի ներկայացուցիչների նկատմամբ ոչ բավարար քանակի եւ խորությամբ քրեական գործեր են հարուցվել եւ նաեւ այն, որ կարծես թե բարեփոխումները ուժային կառույցներում ոչ բավարար մակարդակի են: Շատերն ասում էին՝ հին ոճով են աշխատում եւ այլն: Եվ մենք կարող ենք ենթադրել, որ հիմա այս փոփոխությունները այդպիսի դժգոհություններին ի պատասխան են արվել, եւ շատ հավանական է, որ վարչապետը եւ իր թիմակիցները գտել են, որ չի կարելի հապաղել այս հարցում: Սրանք դեռ հիպոթեզներ են, որոնք պետք է ժամանակի ընթացքում ապացուցվեն:
- Բայց կան նաեւ հակառակ կարծիքներ, որ ազատված պաշտոնյաները բարձր ռեյտինգ ունեին, եւ նրանց հեռացումը կարող է ազդել իշխանության վարկանիշի վրա:
- Ակնհայտ է, որ վարչապետի վարկանիշը բոլոր պաշտոնյաներից ավելի բարձր է, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն է եղել հեղափոխության ամբողջ գործընթացի խոսնակը: Նա կազմակերպիչն է, եւ ըստ էության մարդիկ, որոնք իրականացնում էին այս հեղափոխությունը՝ Նիկոլ Փաշինյանին դիտարկում էին որպես իրենց ներկայացուցիչ, որպես վստահելի վարչապետ, որն այս ժամանակահատվածում իր լիազորություններն օգտագործելու է, որ հեղափոխությունը խորանա, բարեփոխումները ընթանան այնպես, որ Հայաստանը լինի զարգացած ժողովրդավարական երկիր: Այսինքն, վարկանիշի հարցը ուղղակիորեն կապված է նրա հետ, թե արդյոք հեղափոխական օրակարգը իրականացվում է: Մինչ այս՝ հանրությունում կար դժգոհություն, որ հեղափոխական օրակարգի որոշ նպատակներ դեռ չեն իրականացվել, որոշ գործընթացներ դանդաղ են ընթանում: Այլ բան, եթե հանկարծ պարզվի, որ հեղափոխության գաղափարներին համահունչ փորձել են գործել Վանեցյանը, Օսիպյանը, բայց Փաշինյանն ու իր գաղափարակիցները խոչընդոտել են դրան: Այդ պարագայում Նիկոլ Փաշինյանը կդառնա հակահերոս, եւ Վանեցյանը կամ Օսիպյանը կարող են լուրջ հեղինակություն ձեռք բերել:
- Նրանք կարծես թե այդպես էլ փորձում են ներկայացնել: Վանեցյանի հայտարարությունն այդ մասին չի՞ խոսում:
- Դե հա, Վանեցյանն իրեն ներկայացնում է ավելի ճիշտ քաղաքականության ջատագով, ավելի սկզբունքային, քան փաստացի Նիկոլ Փաշինյանն է: Ըստ էության, այդ հայտարարության ենթատեքստը դա է: Բայց մի բան է՝ մարդիկ ինչ են ասում, ինչ են քարոզում, այլ բան է, թե իրականությունն ինչպիսին է: Իսկ թե ինչպիսին է իրականությունը՝ կարող ենք շատ մոտ ժամանակներում իմանալ: Այսօր հնարավոր չի հանրությունից թաքցնել իրականությունը:
- Պարոն Վարդանյան, ըստ ձեզ, ինչո՞ւ Վանեցյանը չկարողացավ լուռ հեռանալ: Համամի՞տ եք այն կարծիքների հետ, որ նա քաղաքականությամբ զբաղվելու միտք ունի եւ օգտագործեց այս պահը:
- Եթե պարզվի, որ իրականում Նիկոլ Փաշինյանն ու իր գաղափարակիցներն են ճիշտ, եւ հակառակը՝ ուժային կառույցների ղեկավարները ոչ պատշաճ կերպով են իրականացրել իրենց գործառույթները, այդ դեպքում ես չեմ կարծում, որ այդ մարդիկ կարողանան որեւէ լուրջ քաղաքական կարիերա իրականացնել:
- «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց: Սա ի՞նչ հետեւանք կարող է ունենալ քաղաքական առումով: Արդյոք դա ճնշո՞ւմ է դատական իշխանության վրա:
- Բացարձակապես ճնշում չէ, եւ խնդիրն այն է, որ եթե օրենսդիր իշխանությունը ունի լծակներ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու, ամբողջ դատական համակարգի շուրջ եղած անվստահությունը վերացնելու համար, պետք է արագ անի: Փաստն այն է, որ այժմ դատական համակարգը չի արտացոլում ներկայիս իրողությունը, համահունչ չէ ժողովրդավարական փոփոխություններին եւ հին ավտորիտար քաղաքական համակարգի մի մասն է: Հիմա պետք է նոր դատական համակարգ հաստատել, դատական իշխանություն ձեւավորել: Եվ քանի որ օրենսդիր իշխանությունն արդեն կայացած է, ձեւավորվել է ազատ, արդար ընտրությունների միջոցով, պետք է բոլոր հնարավոր գործիքները գործադրի, որ ճգնաժամը վերանա, որ դատական իշխանությունը կայանա: Որեւէ խոչընդոտ այստեղ չի կարող լինել, մենք չենք կարող ֆորմալիզմի գերի լինել: Եթե կա վատ օրենք, որը խանգարում է այս ամենին՝ դա պետք է փոխվի:
- Պարոն Վարդանյան, մյուս հարցը, որ կարող է լուրջ ազդեցություն ունենալ իշխանության հեղինակության վրա՝ Ամուլսարն է: Եթե ուժով բացվի ճանապարհը, որ փակ են պահում այնտեղ հերթապահող մարդիկ՝ սա ի՞նչ հետեւանք կարող է ունենալ:
- Սա բարդ հարց է՝ ահա թե ինչու. եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվի հանրությանը ապացուցել, որ Կառավարությունը ամբողջությամբ գործում է իրավունքի շրջանակներում, սպասարկում է հանրային շահը, չի լինելու ժողովրդի շահերին դեմ որեւէ որոշում, այս դեպքում ոստիկանական իրավաչափ գործողությունները չեն կարող լուրջ կեպով ազդել Նիկոլ Փաշինյանի կառավարության վարկանիշի վրա, եթե այս բոլոր քայլերը չլինեն՝ իհարկե կունենան վարկանիշի անկում՝ դրանից բխող հետեւանքներով:
- Փաստարկներ արդեն ներկայացվել են՝ համոզելու համար…
- Խնդիրն այն է, հենց այսօր կասկածներ կան, մեղադրանքներ կան «Լիդիանի» նկատմամբ եւ մինչ այժմ բանավեճ է գնում՝ թե ով է ճիշտ: Կառավարությունը դեռ չի կարողացել ամբողջությամբ հստակ ներկայացնել խնդիրը, շատերի համար համոզիչ չեն կառավարության հայտարարությունները. եթե հենց այսօր ուժ կիրառվի այդ ճանապարհները շրջափակողների նկատմամբ՝ դա լուրջ դժգոհություն է առաջացնելու: Դրա համար անհրաժեշտ են նաեւ լրացուցիչ պարզաբանումներ, իրական բանավեճի կազմակերպում: Իրական բանավեճն այն է, երբ դրանից հետո նոր հարցեր չեն առաջանում, եթե հարցեր են առաջանում, ուրեմն այն դեռ չի կայացել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ
Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել
Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ
Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել
Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան
Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան
ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել
Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել
Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը
Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան
Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին
Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում
«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին
Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ
Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում
Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը
ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս
Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար
Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների
Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը
Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ
Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան
Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց
Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի
Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին
Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը
Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ
ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT