Չի լինի՞, որ կառավարության անդամները գան նիստին, տեղյակ լինեն, թե ինչ է քննարկվում. վարչապետ

Այսօր՝ կառավարության հերթական նիստում, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է Երեւանի հիմնադրման 2801-ամյակին նվիրված «Էրեբունի-Երեւան» տոնական միջոցառումները կազմակերպել եւ իրականացնել 2019 թվականի հոկտեմբերի 19-ին։

Պապիկյանը նշեց, որ, կառավարության որոշմամբ, տոնը հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրն է նշվում եւ, ըստ այդմ, հոկտեմբերի 12-ին պետք է նշվեր, սակայն հաշվի առնելով, որ բազմաթիվ զբոսաշրջիկներ, օտարերկրացի հյուրեր են եկել մասնակցելու, աշխատանքի կազմակերպման համար ցանկալի է, որ օրը լինի ճկուն։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նկատեց, որ նախագծում կա կետ՝ ուղղված ԿԳՄՍ նախարարին Երեւանի քաղաքապետի կողմից՝ տոնական միջոցառումներին աջակցելու վերաբերյալ եւ ասաց. «Ո՛չ տոնական միջոցառումների ցանկ ենք տեսել, ո՛չ քաղաքապետարանն է մեզ դիմել, ոնց ենք պարզելու՝ մենք համապատասխան ծրագրին աջակցե՞նք, թե՞ ոչ»:

Պապիկյանը պատասխանեց, որ այս միջոցառումներին աջակցելն իրենց յուրաքանչյուրի պարտքն է. «Կամա, թե ակամա մենք մեր նպաստն ունենում ենք»,- ասաց Պապիկյանը՝ հավելելով, որ նախագիծը շրջանառվել է:

Նիկոլ Փաշինյանն արձագանքելով ասաց. «Այդ պրոբլեմը ինչո՞ւ չի լուծվում, որ ամեն անգամ պարզվում է, թե ինչ-որ տեղ չի գնացել նախագիծը»:

Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ միջոցառման օրը փոխվել է՝ պայմանավորված մրցութային ընթացակարգերի թերի լինելով. «Քաղաքապետարանից նախագիծը ստացել ենք ուշ, եւ քանի որ ժամկետների խնդիր կա, նախագիծը ներառվել է օրակարգ»:

Փաշինյանը նշեց, որ այս հարցերը պետք է լուծել. «Չի՞ լինի, որ կառավարության անդամները գան նիստին, տեղյակ լինեն, թե ինչ է քննարկվում»:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ հարցը նախարարական նիստին ներկայացված չի եղել. «Կարեւորը՝ օր ֆիքսել այս մասշտաբի միջոցառման համար»,- նշեց Ավինյանը՝ հավելելով, որ այս տարի կարող են բացառություն անել, սակայն մյուս տարիների համար անհրաժեշտ է հստակ օր ֆիքսել, որպեսզի խնդիրներ չառաջանան այլ միջոցառումների ժամկետների հետ:

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ընդունել նախագիծը եւ այս տարի բացառություն անել: Նախագիծն ընդունվեց:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2000 դիտում

Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ

Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան

Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ

Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել

Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին

ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները

Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները

Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է

Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը

2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում

Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ

Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ

Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում

Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան

Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ

2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է

Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ

46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով

Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ

Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր

Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին