Քոչարյանի մոտ քաղցկեղային բջիջ չի հայտնաբերվել. նա եւս մի քանի օր կմնա հիվանդանոցում

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնը ստացել է Մարտի 1-ի գործով առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի հյուսվածքաբանական (հիստոլոգիա) հետազոտության պատասխանը: Ըստ այդմ՝ Քոչարյանի մոտ չի հայտնաբերվել որեւէ քաղցկեղային բջիջ, չարորակացման միտում: Այդ մասին մեր զրույցում հայտնեց բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը: «Կարող եմ ասել, որ ամեն ինչ բարորակ է: Ռոբերտ Քոչարյանը գտնվում է վերականգնողական փուլում, կազդուրման ընթացքում, դինամիկան դեպի լավն է գնում»,- մեր զրույցում ասաց ԲԿ տնօրենը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Քոչարյանը վիրահատության էր ենթարկվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում: Ինչպես այդ օրը, այնպես էլ այսօր Չարչյանը հրաժարվեց նշել վիրահատության բնույթը:

Մեր հարցին՝ հնարավո՞ր է վաղը նա դուրս գրվի, բժիշկը պատասխանեց. «Ոչ, առաջիկա 2-3 օրերին նա հաստատ կմնա այստեղ, որովհետեւ դժվար է առաջ գնում վերականգնումը»:

Վաղը, ի դեպ, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում նախատեսված է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատական նիստը, որը հավանաբար կհետաձգվի Քոչարյանի բացակայության պատճառով:

Տպել
9065 դիտում

Սուր դանակը մեզ պետք է հաց կտրելու, ոչ թե վնասելու համար․ պատգամավորը՝ դատավորների բարեվարքության ստուգման նախագծի մասին

Իրավապահների անգործությունը կամ ինչպես դառնալ միլիոնատեր ուրիշի անձնագրով. ֆեյսբուքյան օգտիրոջ պատմությունը

Նոյեմբերի 25-ից ավտոմեքենաների մաքսազերծման գործառույթն ամբողջովին կտեղափոխվի Գյումրի քաղաք

«Խառը զգացմունքներ». պրեմիերա Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում

Հարկերի մասին մատչելի տեղեկատվությունն արդեն հասանելի է էլեկտրոնային հարթակում

Եվրասիական զարգացման բանկը նպատակ ունի ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում. էկոնոմիկայի նախարարություն

Փաշինյանին տեղեկություն տվողները կամ գիտությունից բան չեն հասկանում, կամ ակադեմիայի թշնամիներն են. Ռադիկ Մարտիրոսյան

Սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի Ջեքսոնի հիթերը դասական մոտեցմամբ. համերգը նախորդ տարի հետաձգվել էր

ԱՄՆ Սենատում երկրորդ անգամ է վետո դրվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա

Նոր օրինագծով հայոց լեզվի քննությունը բուհ ընդունվելիս պարտադիր կլինի, իսկ մինչ այդ խախտվում է «Լեզվի մասին» օրենքը

Չարենցավանի բժշկական կենտրոնի շուրջ 15 տարի լքված մասնաշենքը հիմնանորոգվել է

Իսրայելի գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուին պաշտոնական մեղադրանք է առաջադրվել

Փոքր եւ միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագիրը բացասական կողմեր չունի. գյուղատնտես

ԱԻՆ գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանը շրջայց է կատարել հրշեջ-փրկարարական ջոկատներում. ԱԻՆ

Քննարկվել են «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները

ԱԻՆ-ում տեղի ունեցավ պաշտոնների նշանակման և հերթական կոչումների շնորհման հանդիսավոր արարողություն

Աղմուկ հանած եւ Կինոկենտրոնից 16 միլիոն դրամ ստացած «Չնչիկ»-ն այս տարի էլ մեծ էկրան չի բարձրանա

Վանաձորի՝ անձրեւի ժամանակ հեղեղվող դպրոցի տանիքը վերջապես կփոխվի (լուսանկարներ)

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ուկրաինայի վարչապետ Օլեքսի Հոնչարուկին

Խաշմանյանը պետք է ներողություն խնդրեր երկրպագուներից ու հրաժարական տար. Լեւոն Պաչաջյան