25-ամյա ոստիկանը գլխի շրջանում պատռվածքներ ունի, 38-ամյա ոստիկանը տեղափոխվել է արդեն մահացած. ՔԿ

ՀՀ Քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում` ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ հոկտեմբերի 16-ին՝ ժամը 04:20-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «կենսաբանական մահ, հրազենային վերք ձախ բազկի շրջանում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1981 թվականին ծնված Տիգրան Առաքելյանը և «գանգի գագաթային շրջանի պատռվածք վերք ախտորոշմամբ» 1994 թվականին ծնված Ա. Հակոբյանը:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբ: Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված անձինք ՀՀ ոստիկանության ծառայողներ են, որոնք նույն օրը՝ ժամը 03:40-ի սահմաններում, իրենց ծառայությունը կատարելու ընթացքում «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս, տեսնելով պարեկային մեքենան, դիմել են փախուստի։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք փորձել են դիմել փախուստի, որի ժամանակ նրանցից մեկը հափշտակել է ոստիկաններից մեկին ամրակցված զենքը, հարվածել Ա. Հակոբյանի գլխին և կրակել Տ. Առաքելյանի ձախ բազկին, որը, ստացած մարմնական վնասվածքներից, մահացել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 104-րդ հոդվածի 1-ին մասով: Կազմվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են 1 հատ պարկուճ և 1 փամփուշտ, արնանման հետքեր, վերցվել փորձանմուշներ: Առգրավվել են մահացածի հագին դեպքի պահին եղած հագուստները, որոնց վրա առկա են եղել արնանման հետքեր: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական, օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու և նրանց գործողություններին քրեաիրավական գնահատական տալու վերաբերյալ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4310 դիտում

Երուսաղեմի պատրիարքից երեկ ստացա սպառնալիք, որ հետ կանգնեմ իմ քայլից. Տեր Գուսան Ծայրագույն վարդապետ Ալջանյան

Աչաջուր գյուղում 500 հակ պահեստավորված և մոտ 3 տոննա կուտակված անասնակեր է այրվել

Եթե հայր Ասողիկի պնդմամբ Սուրբ Գեղարդն ամբողջական է՝ նշանակում է կաթողիկոսը ռուս եկեղեցու հովվապետին խաբել է

Գրենլանդիան բաց է ԱՄՆ լրացուցիչ զորքերի տեղակայման հարցի քննարկման համար. Ռյուտե

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Այրում օդային գծի վթարավերականգնողական աշխատանքներն ավարտվել են. ՀԷՑ

Տեղի է ունեցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգման խորհրդի առաջին նիստը. վարչապետ. մանրամասներ

Լրացուցիչ մասնագիտական քննարկում է կայացել. Հայոց ցեղասպանության հուշահամալիրը, թանգարանը որևէ օր չեն փակվել

Կտրիճի ագենտ եղբայր Եզրասը պատանդ է մնում. մարդկային աներեսությունը սահման չունի. Ռուբեն Մեհրաբյան. տեսանյութ

Ռուսական համարանիշներով «Porsche Cayenne»-ի վարորդը սթափ չի եղել. հայտնաբերվել են ատրճանակ և փամփուշտներ

Սիրիական տանկերը շրջափակել են Հալեպի քրդական թաղամասերը

Վարչապետի գավաթի մրցաշարերին մասնակցել է ավելի քան 25 հազար երեխա

Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան. լուսանկարներ

Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի նոր խմբաքանակ

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ

Գարեգինը ուզում է ձգել մինչև ընտրություններ. հույս ունի՝ քաղաքական իրողություններ կփոխվեն, և կփրկվի. տեսանյութ

Որն է ԱՐՔԱ քարտը և ինչ առավելություն ունի. ինչպես այն տարբերակել

Պետք է անհատական գնահատման համակարգ գործի. քննարկվել է Արդարադատության նախարարության 2025-ի հաշվետվությունը

Ատլանտյան օվկիանոսում նավարկող ռուսական «Mariner»-ը կալանավորված է. ԱՄՆ-ն հաստատել է լուրը

Ուղղակի ամոթ է, դադարեք ստեր հորինել և տարածել. Ալեն Սիմոնյան. տեսանյութ

Հայր Գուսանի վճռական քայլով ևս վերահաստատվում է՝ ՀԱՍԵ բարենորոգության հրամայականն այլևս անկասելի իրողություն է

Որոշ տարածաշրջաններում մերկասառույց է

Մեկնարկել է ձմեռային զորակոչը. զինակոչիկները կծառայեն 18 ամիս․ Պապիկյան

Նոր Սահմանադրության վերաբերյալ «OdaTV»-ի հրապարակումն ամբողջությամբ կեղծիք է. Արդարադատության նախարարություն

Սրտի ռիթմավար սարքի տեղադրում՝ Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում. արժեքը՝ 1 մլն 600 հզր դրամ

Լուսան «Խոսրովի անտառ» պետական արգելոցում

Արտաշատ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Նարեկ բնակավայրի մշակույթի տան և հողատարածքի նկատմամբ

Դպրոցներից մեկում երեխայի ձեռքը մնացել է ջեռուցման մարտկոցի արանքում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 7-ին

Շրջակա միջավայրի նախարարը և Բուլղարիայի դեսպանը քննարկել են COP17-ի կազմակերպչական ու օրակարգային հարցերը

Նոր նշանակում՝ ՀՀ վարչապետի որոշմամբ

Երևանի «Շտապբուժօգնություն» ծառայությունում իրականացվել են տեխնիկական հագեցման ու արդիականացման ծրագրեր

Գյումրիում տնակ է հրդեհվել

Ուկրաինան գործընկերների հետ կքննարկի պատերազմի ավարտի հետ կապված ամենաբարդ հարցերը. Զելենսկի

Թուրքիան պատրաստ է աջակցել երկրաշարժից վնասված հայկական եկեղեցու վերականգնմանը. Մաշալյան

Վենեսուելայի ժամանակավոր իշխանություններն ԱՄՆ-ին կփոխանցեն 30-50 միլիոն բարել մաքուր նավթ. Թրամփ

Տավուշում և Սյունիքում գարնանային տրամադրություն է, որոշ բնակավայրերում՝ բարձր ջերմաստիճան. Սուրենյան

Երևանի շտապօգնությունը նոր ավտոմեքենաներ է ձեռք բերել․ վարչապետը ծանոթացել է դրանց հնարավորություններին

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար