Երևան
12 °C
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում շարունակում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում գործելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ոստիկաններ Տ. Առաքելյանին կյանքի հետ անհամատեղելի վնասվածքը, ինչպես նաև Ա. Հակոբյանի գլխին հասցված հարվածը պատճառվել են 2003 թ. ծնված երիտասարդի կողմից:
ՔԿ լրատվական ծառայության փոխանցմամբ՝ ձեռնարկված անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը: Նրանք եղբայրներ են՝ ծնված 2003 և 2001 թթ.: Վերջիններս ձերբակալվել են:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ եղբայրները դեպքից ժամեր առաջ գողություն են կատարել Արաբկիր վարչական շրջանի գեղեցկության սրահներից մեկից, որից հետո նկատվել են ոստիկանների կողմից և դիմել փախուստի: Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Եղբայրները փորձել են դիմել փախուստի, որի ժամանակ նրանցից մեկը հափշտակել է ոստիկաններից մեկին ամրակցված զենքը, հարվածել Ա. Հակոբյանի գլխին և կրակել Տ. Առաքելյանի ձախ բազկին, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:
Երիտասարդների կողմից առերևույթ գողության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 185-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում: Գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել է գեղեցկության սրահի սեփականատերը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ եղբայրները գողոնը թաքցրել են կամուրջներից մեկի տակ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 16-ին՝ ժամը 04:20-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «կենսաբանական մահ, հրազենային վերք ձախ բազկի շրջանում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1981 թվականին ծնված Տիգրան Առաքելյանը և «գանգի գագաթային շրջանի պատռվածք վերք ախտորոշմամբ» 1994 թվականին ծնված Ա. Հակոբյանը:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբ: Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված անձինք ՀՀ ոստիկանության ծառայողներ են, ովքեր նույն օրը՝ ժամը 03:40-ի սահմաններում, իրենց ծառայությունը կատարելու ընթացքում «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս, տեսնելով պարեկային մեքենան, դիմել են փախուստի։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք փորձել են դիմել փախուստի, որի ժամանակ նրանցից մեկը հափշտակել է ոստիկաններից մեկին ամրակցված զենքը, հարվածել Ա. Հակոբյանի գլխին և կրակել Տ. Առաքելյանի ձախ բազկին, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Կազմվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են 1 հատ պարկուճ և 1 փամփուշտ, արնանման հետքեր, վերցվել փորձանմուշներ: Առգրավվել են մահացածի հագին դեպքի պահին եղած հագուստները, որոնց վրա առկա են եղել արնանման հետքեր: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ:
273 մլն դրամ արժեքով ծրագիր և 55 սան. վարչապետն այցելել է Բայանդուրի նորակառույց մանկապարտեզ. տեսանյութ
Այցելեցի Աբովյանի բժշկական կենտրոն և ծննդատուն. այն լուրջ բարեփոխումների կարիք ունի. Ավանեսյան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով, այնուհետև՝ կնվազի. սպասվում են անձրև, ամպրոպ, կարկուտ, քամի
Եթե կուսակրոն եկեղեցականը խախտել է երդումը, պետք է կրի պատասխանատվություն՝ մինչև կարգալուծում. Հակոբյան
Թե՛ եկեղեցական, թե՛ եկեղեցուց դուրս գտնվող բոլոր սրբապիղծների դիմակը պատռելու ենք․ Հովհաննիսյան
Յունիբանկը` «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումի հովանավոր
Փոխանակ գնան եկեղեցին չուլանի վերածողներից պատասխան պահանջեն, եկել կեղծ բարեպաշտություն են խաղում. Պապոյան
Հավանական է՝ կազմակերպվի Էրդողանի, Թրամփի, Պուտինի և Զելենսկիի հանդիպում. Թուրքիայի ԱԳՆ
Կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգևորականները պետք է հեռանան հոգևոր ծառայությունից. վարչապետ
Մրգաշատի վթարային կամուրջը նորոգվում է. ֆինանսավորումը՝ ՀՀ պետբյուջեից
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մի հատվածը փակ է բեռնատարների համար
Մեղմ ասած, լարվել են հոգևորականները, որոնց խաչը համբուրելն ուղիղ համեմատական է գրպանը խցկած գումարին. Ազարյան
Պարոնյան և Լեո փողոցների հատման հատվածում «Շտապօգնության» ՓԲԸ-ի բժիշկներն ու վարորդները ենթարկվել են բռնության
Ստորև մեր մտավոր ռեսուրսն է. Աննա Հակոբյանը հրապարակել է իր և վարչապետի հասցեին բոլոր «մահացու» հակահարվածները
Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 243 մլն դրամ. վարչապետն այցելել է Արթիկի հիմնանորոգված մանկապարտեզ
Որոշ փիլոնավորներ կարծում են, թե փիլոնի տակ թաքնվելը դարձնում է բարեպաշտ, իսկ «գործերը»` անտեսանելի. Ղազարյան
Մենք Մայր Աթոռը շտաբ սարքենք, եկեղեցում պաստառ փակցնենք, ձեզ անիծենք, դուք հարգանքով խոսեք. Ալեքսանյան
Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ԱՄՆ-ի օրակարգում չէ. Քելլոգ
Մահացել է Հայաստանի ժողովրդական արտիստուհի Էլվիրա Ուզունյանը
Ադրբեջանի ստորաբաժանումները կրակ են բացել Խոզնավարի ուղղությամբ. վնասվել է տան սանհանգույց, խոցվել՝ կենդանի
ԱՄՆ դեսպանատունն անցել է ներգաղթային և ոչ ներգաղթային դիմումների համար փաստաթղթերի նոր համակարգի
Արդյո՞ք եկեղեցու բոլոր սպասավորներն են անում այն, ինչ քարոզում են, կամ քարոզում այն, ինչ անում են. Թորոսյան
Ակնկալում ենք շարունակել մեր սերտ համագործակցությունը․ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը՝ ՀՀ ԱԽ քարտուղարին
Միքայել Վարդանյանը նորածնային 3 ռեանիմոբիլ և բուժսարքեր է նվիրել «Մուրացան» հիվանդանոցին
Նման իրավիճակներում միշտ 2 անդուր երևույթի ենք բախվում, 2-ն էլ՝ ավելորդ ու անպտուղ. Հակոբյան
Բոլորին վիրավորում, հայհոյում ենք «սրբազան» դիրքերից, բայց հո հակաեկեղեցական չե՞ք՝ մեզ հակադարձեք. Ալեքսանյան
Ի՞նչ է լինում, երբ պարզվում է, որ հոգևորականը խախտել է կուսակրոնության ուխտը. նա զրկվում է փիլոնից. վարչապետ
Երկրի գլխավոր մանկապիղծները չուլան բառից դիվահարվել են. Աննա Հակոբյան
Եւ Յիսուս մտաւ տաճար ու դուրս հանեց բոլոր նրանց, որ տաճարի մէջ վաճառում ու գնումներ էին անում. վարչապետ
Սրբազա՛ն, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես. Փաշինյան
Վիրավորանք հնչեցնողները գուցե նույն վարպետությամբ բացատրեն, թե ինչ է սա և ինչով է տարբերվում չուլանից. Չախոյան
Անհրաժե՞շտ է առերեսվել հարցին, թե եպիսկոպոսաց դասից քանի հոգի է հավատարիմ կուսակրոնության ուխտին. Փաշինյան
Ոմանց հուզել է, որ ես պաշտոնապես ամուսնացած չեմ, մեր հոգևոր վերնախավի կեսը նույն վիճակում է. վարչապետ
Ժողովո՛ւրդ, նման բան տեսե՞լ եք. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Երևանից
Ընդդիմությունը հոգեվարքի մեջ է. ամեն անգամ խորոված փարթի անելով՝ ասում է՝ սա վերջն է. Մանավազյան. տեսանյութ
Գյումրու նախկին փոխքաղաքապետը նոր պաշտոն ունի
ՉՈՒԼԱՆԱՊԵՏ Աջապահյանից մինչև հեռավոր գյուղի հոգևոր սպասավոր չեն խորշել ամենատգեղ որակումներից. Հարությունյան
Պոլիծի՛կ սրբազաններ, կուսակցություն բացեք ու ձեր շարքերից վարչապետացու առաջադրեք. Չախոյան
Դատաբժշկական փորձաքննությունը կտա պատասխան. ԱՆ-ն արձագանքել է Երևանում 1.5 տարեկան երեխայի մահվան դեպքին
ՄԻՊ-ն ու Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի պաշտոնյան համագործակցության հնարավոր նոր ուղղություններ են նախանշել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT