Երևան
12 °C
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել զոհված զինծառայողների մայրերի հետ:
ՀՀ կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, վարչապետը, մասնավորապես, նշել է. «Ուրախ եմ հանդիպման համար: Ներողություն եմ խնդրում հանդիպման ուշացման համար, բայց հույս ունեմ, որ տեսել եք իմ աշխատանքային գրաֆիկը, որը եղել է շատ ծանրաբեռնված: Այսօր մենք պատրաստ ենք քննարկելու բոլոր հարցերը, որոնք մեզ հետաքրքրում են: Բայց ես կարող եմ որպես նախաբան ասել հետևյալը. մեր նախորդ հանդիպման ժամանակ ես խոսում էի այն մասին, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների շրջանակը շատ արագ տեմպերով ընդլայնվում է և գիտեք, որ մեր վերջին խոսակցությունից հետո որոշում է կայացվել և այդ հիմնադրամը սկսել է վճարումներ կատարել 1998 թվականի հունվարի մեկից հետո զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին և առաջին խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողներին:

Ինչպես կառավարության շենքի առաջ հանդիպմանը հայտարարեցի՝ փաստորեն մեկուկես տարվա ընթացքում 19 տարի հետ ենք գնացել և 19 տարվա վաղեմության շահառուների խնդիրը լուծել ենք: Բնականաբար, մեր նպատակն այն է, որ մենք հետ գնանք՝ հասնենք ամենասկիզբ: Բայց իհարկե դա որոշակի աշխատանք է պահանջում մեզանից, և այդ աշխատանքը մենք իհարկե կկատարենք:
Ցանկանում եմ ևս մեկ շեշտադրում անել, որն արել եմ մեր նախորդ խոսակցության ընթացքում: Ընդհանրապես, մանավանդ այն պայմաններում, երբ բազմաթիվ հարցեր երկար տարիներ չեն լուծվել, Հայաստանում երբեմն ավելի հեշտ է հարց չլուծելը, քան հարց լուծելը, որովհետև մենք ասացվածք ունենք չէ՞, «մի տնից չենք՝ մի հալի ենք»: Երբեմն դա մեզ մխիթարում է: Երբ մեր հարցերը լուծված չեն և տեսնում ենք ոչ մեկինը լուծված չէ, դա մեզ մխիթարում է մեր ազգային ասացվածքի տրամաբանությամբ. «մի տնից չենք՝ մի հալի ենք, իր հարցն էլ լուծված չէ, իմ հարցն էլ լուծված չէ»:

Բայց երբ ամենավերջից սկսվում են հարցերը լուծվել և գալ առաջ, սակայն երբ մենք մի փոքր այդ կետից հեռու ենք, այդ պրոցեսին սկսում ենք բացասական վերաբերվել՝ մտածելով, որ այն հին տրամաբանությունը, որ «մի տնից չենք՝ մի հալի ենք»՝ պահպանվեր, քան թե հարցը այն կողմից սկսվեր լուծվել: Եվ ես դա հասկանում եմ ինչից է, որովհետև մարդիկ մտածում են, որ գուցե նույն տրամաբանության մեջ կրկին հարցը գա հասնի իրենց շեմին ու այդպես էլ այդ վերջին քայլը դեպի իրենց շեմը չանի: Բայց ես ուզում եմ հավաստիացնել, որ մենք անելու ենք դա և գնալու ենք մինչև ամենասկիզբը: Գիտեմ, որ նույնիսկ այդ դեպքում չենք կարող համարել, որ բոլոր հարցերը լուծված են, որովհետև այնուամենայնիվ ծառայության ընթացքում կան մահացած զինվորներ, որոնք դեռևս շահառու չեն համարվում, որովհետև կան տարբեր կատեգորիաներ:
Հիմա պայմանն այնպիսին է, որ մարտական հերթապահության ընթացքում պետք է դեպքը տեղի ունեցած լինի, բայց հարցը հետևյալն է. եթե օրինակ զինվորը մարտական հերթապահության գնալիս մեքենայի մեջ նստած վթարի է ենթարկվել, ինքը մարտական հերթապահության մե՞ջ է, թե մարտական հերթապահության մեջ չէ: Ես կարծում եմ, որ ինքը նույնպես պետք է համարվի շահառու:

Այժմ մենք այս հարցն ենք լուծում: Ենթադրենք, զինվորը մարտական դիրքում չէ, այլ թիկունքում ինչ որ տեղ և ասենք հակառակորդն ականանետից կամ հրետանուց կրակել է և զինվորը զոհվել է: Այժմ նա չի համարվում շահառու: Հիմա առաջին փուլում մենք այդ զինվորների խնդիրը կլուծենք, որից հետո կնայենք նաև հետագան:
Այստեղ հարցը նաև հետևյալի մեջ է. հանգամանքները տարբեր են, որովհետև դա չի նշանակում, որ բոլոր վթարները պետք է մտնեն նույն կատեգորիայի տակ: Ես ասում եմ հետևյալը. զինվորը գնալիս է եղել մարտական հերթապահության և ճանապարհին այդ դեպքը պատահել է, կարող են լինել նաև ուրիշ դեպքեր: Հասկանո՞ւմ եք, սա այնպիսի հարց է, որ պետք է երկար, մանրամասն լրջորեն քննարկել, լուրջ մոտեցում ցուցաբերել, բայց մի բանում կարող եք վստահ լինել, որ այս հարցը մեր մշտական ուշադրության կենտրոնում է և չի կարող այնպես լինել, որ մեր կառավարությունը որևէ քայլով, որևէ ձևով, որևէ ժեստով, որևէ անհարգալից կամ ոչ պատշաճ հարգալից վերաբերմունք ունենա զինծառայության ընթացքում որևէ հանգամանքի բերումով զոհված, մահացած որևէ զինվորի, կամ որևէ քաղաքացու նկատմամբ, ընդհանրապես, անկախ իր կարգավիճակից:

Բայց մյուս կողմից, մենք պետք է նաև հասկանանք, որ դա անխուսափելի բան է, մենք ստիպված ենք որոշ ձևակերպումներ անել, որոշակի տարբերակումներ մտցնել, որոշ կատեգորիաներ դնել, այլ տարբերակ ուղղակի չկա»:
Այնուհետև վարչապետը լսել է զոհված զինծառայողների մայրերի խնդիրներն ու դիտարկումները, պատասխանել նրանց մի շարք հարցերի: Նիկոլ Փաշինյանը խոստացել է մանրամասն քննարկել ներկայացված խնդիրներն ու առաջարկությունները:
Զոհված զինծառայողների մայրերը շնորհակալություն են հայտնել վարչապետին հանդիպման և իրենց հարցերին ականջալուր լինելու համար:
Հանդիպման ավարտին վարչապետը և զոհված զինծառայողների մայրերը մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել զոհված բոլոր զինծառայողների հիշատակին:

Հաղորդագրությունը տարածել է կառավարության լրատվական ծառայությունը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է
Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել
Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան
Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը
ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել
Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT