Հերքվել է Սամվել Ֆարմանյանի հայտնած այն տեղեկությունը, թե շոգեբաղնիքում իրեն ՀՔԾ քննիչ է մոտեցել․ ոստիկանություն

19/10/2019 schedule14:05

Հոկտեմբերի 5-ին Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունից ՀՀ քրեական դատավարության 180-181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու համար ՀՀ ոստիկանության ԵՔՎ Մաշտոցի բաժին է ստացվել սույն թվականի հոկտեմբերի 4-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի՝ Սամվել Ֆարմանյան անհատական տվյալներով օգտատիրոջ էջում տեղադրված գրառման վերաբերյալ հրապարակումը:

Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, համաձայն դրա՝ Սամվել Ֆարմանյանը հայտնել էր որպես Հատուկ քննչական ծառայության քննիչ ներկայացած անձի կողմից մարզասրահի շոգեբաղնիքում իրեն մոտենալու, քրեական գործի, այդ շրջանակում նաեւ իր քրոջ նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կրկին ընտրելու մասին իրեն տեղեկություն փոխանցելու վերաբերյալ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում հրապարակման ճշմարտացիությունը, պաշտոնատար անձի հետ հաղորդակցվելու հանգամանքը պարզելու նպատակով համապատասխան մարզահամալիրում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել եւ ուսումնասիրվել են մարզահամալիրի տեսանկարահանող սարքերի տեսագրությունները:

Պարզվել է, որ նշված օրը Ս. Ֆարմանյանի՝ մարզահամալիրի շոգեբաղնիքում գտնվելու ընթացքում այնտեղ գտնվել է միայն մեկ անձ: Նախապատրաստված նյութերով ձեռք բերված տվյալներով պարզվել է նշված անձի ինքնությունը, որը հրավիրվել է ոստիկանության Մաշտոցի բաժին եւ տվել բացատրություն: Պարզվել է, որ տվյալ անձը ոչ միայն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, այլեւ առհասարակ իրավապահ որեւէ մարմնում չի աշխատում եւ հանդիսանում է մի ՍՊԸ-ի ֆինանսական վերահսկող: Ավելին, վերջինս բացատրություն է տվել այն մասին, որ նշված օրը սպորտային համալիրում որեւէ օտար անձի հետ չի շփվել, անձնապես Ս. Ֆարմանյանին չի ճանաչում, ընդհանրապես չի իմացել, որ իր հետ շոգեբաղնիքում գտնվող անձը եղել է Ս.Ֆարմանյանը եւ առհասարակ որեւէ տեղեկություն չունի Ս. Ֆարմանյանի քրոջ վերաբերյալ քննվող քրեական գործի մասին:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաեւ, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում տվյալ անձի անհատական տվյալներով (անուն ազգանունով) անձ չի աշխատել եւ չի աշխատում:
Ս. Ֆարմանյանից բացատրություն վերցնելու նպատակով վերջինս բազմիցս հրավիրվել է ՀՀ ոստիկանության ԵՔՎ Մաշտոցի բաժին, սակայն նա չի ներկայացել, իսկ հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է, որ չի ցանկանում հրապարակման վերաբերյալ բացատրություն տալ:

Հաշվի առնելով, որ նախապատրաստված նյութերով ձեռք չի բերվել Ս. Ֆարմանյանի գրառման մեջ նշված հանգամանքները հաստատող որեւէ փաստական տվյալ, որը կվկայեր պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով ծառայության շահերին հակառակ օգտագործելու մասին՝ ՀՀ ոստիկանության ԵՔՎ Մաշտոցի բաժնի ավագ հետաքննիչի կողմից կայացվել է հանցագործության դեպքի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում:

Հիշեցնենք, Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր.

«Հերթական անգամ էսօր այցելում եմ մարզասրահ: Մարզվելուց հետո` լողից առաջ, մտնում եմ շոգեբաղնիք: Մարդ չկա: Երեք-չորս րոպե անց, տարօրինակ կերպով, կողք ու բոլորը լավ զննելուց հետո, հենց նոր հանցագործություն կատարած մարդու լարվածությամբ ու զգուշությամբ ներս է մտնում մեկը: Բարևում է: Փոխադարձ բարևում եմ: Մեկ րոպե անց` ներկայանում է անունով, որպես հատուկ քննչական ծառայության քննիչ, ներողություն է խնդրում ու ասում մոտավորապես հետևյալը. պարոն Ֆարմանյան, ես Ձեզ շատ հարգում եմ: Ես ձեզ ճանաչում եմ համալսարանից... Ուղղակի խնդրում եմ վստահ լինել, որ մեր ձեռքը, իրոք, ճար չկա: Ձեր քրոջը էլի կալանք ենք տալու: Դուք ամեն ինչ մեզանից շատ ավելի լավ գիտեք: Կամ պիտի թողնենք դուրս գանք համակարգից կամ դիմանանք` հույսով, որ հաջորդ իշխանությունները ազնիվ կգտնվեն, մարդկայնորեն մեր դրության մեջ կմտնեն, ու պատասխան կտան իրական մեղավորները, ոչ թե` մեզ նման կատարող մարդիկ... Լռություն: Ու արագ անհետանում է շոգեբաղնիքի գոլորշու մեջ»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5850 դիտում

32 զոհ և ավելի քան 100 վիրավոր. Ռուսաստանը հրետակոծել է Ուկրաինայի Սումի քաղաքի կենտրոնը. ինչ է հայտնի

Արարատ Միրզոյանը հարցազրույցներ է տվել Թուրքիայում գործող լրատվամիջոցներին. տեսանյութ

Վարդենյաց լեռնանցքում ձյան տեղումներ են. տեսանյութ

Արթուր Դավթյանը՝ Աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր

Օրհնություն և խաղաղություն մեր երկրին. Սարիկ Մինասյանը շնորհավորել է Ծաղկազարդը

Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

Հերիք է սորտավորեք համազգային աղետն ու դժբախտությունը, «ավելի քիչ տուժած» ու «շատ տուժած» ներմուծեք. Մկրտչյան

Տաջիկստանում երկրաշարժի հետևանքով մասնակի ավերվել է 17 տուն և դպրոց, երեխա է զոհվել

Ավտովթար Զվարթնոց տաճարի մոտակայքում. կան տուժածներ

Մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի 2025 թ. առաջնությունը. երբ սպասել հայ ծանրորդների ելույթներին

Կայացել են «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի Շիրակի մարզի ընտրական փուլի մրցումները

Մինսկի ձևաչափը կարող ենք լուծարել նույն պահին, երբ ստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Միրզոյանը՝ Բայրամովին

Հայ-թուրքական երկխոսությունը վերաբերում է ոչ միայն դիվանագիտությանը և սահմանին, այլև առևտրին. Միրզոյան

Լեռնային շրջաններում մի քանի օր ձյուն կտեղա, Երևանում ու մյուս մարզերում՝ անձրև

Վրաստանը չի ծրագրում միանալ Հարավային Կովկասի հարցերով «3+3» հարթակին և ունի դրա համար պատճառներ. Բոճորիշվիլի

Մաքրման աշխատանքների արդյունքում Հրազդան գետից հեռացվել է շուրջ 9,000 խմ աղբ. ինչ պատկեր է մյուս գետերում

Լարսը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ է

Ըմբշամարտի ԵԱ վերջին օր. Արթուր Ալեքսանյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Ավտովթար Ճամբարակ-Ծովագյուղ ճանապարհին․ կան տուժածներ

Արարատ Միրզոյանը և Խավիեր Կոլոմինան քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Երևանի ծաղկող ծառերն ու գարնանային գույները. լուսանկարներ

Մեզ սպասվում է արվեստի և մշակույթի շաբաթ. ԿԳՄՍ նախարար

Գևորգ Պապոյանը մասնակցել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը

Կոբախիձեն և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության անհրաժեշտությունը

Դավիթ Դանիելյանն այցելել է Վերին Խոտանան, հանդիպել տեղաբնակների և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետ. տեսանյութ

Ուժգին երկրաշարժ Տաջիկստանում

Գիշերը Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղացել. տեսանյութ

Երևանում վթարի է ենթարկվել հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանը

Վարչապետն ու Աննա Հակոբյանն այցելել են Մեղրիի սբ. Աստվածածին և սբ. Հովհաննես եկեղեցիներ. տեսանյութ

Ապրիլի 14-ի կգրանցվեն Փարաքար և Գյումրի համայնքների ընտրված ավագանիները

«Դվին» հյուրանոցային համալիրում կրակnցներ են հնչել

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը՝ մանուկների օրհնության օրը

Մալխաս Ամոյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն

Կարեն Ասլանյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Դեմ ըլլալով կողմ ըլլալ կամ ուղիղ հակառակը. ովքեր կլինեն Գյումրու նորընտիր ավագանու կազմում

Իրան-ԱՄՆ բանակցությունները կշարունակվեն ապրիլի 19-ին. Իրանի արտգործնախարար

Անթալիայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի հանդիպումը Հաքան Ֆիդանի հետ

Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում 1:2 հաշվով պարտվել է բուլղարացի մրցակցին

ԼՂ-ը լուծարելուց հետո ուզում են լուծարել ՀՀ-ը կամ երկրի ներսում երկիր հիմնել. Կրեմլից հրաման ունեն․ Բլեյան

Մեղրիում «Կրթվելը նորաձև է». կայացել է Շարժման 25-րդ հանդիպումը. լուսանկարներ, տեսանյութ