Երևան
12 °C
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Երևանի Ազատության հրապարակում մասնակցել են «Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությանը։
ՀՀ կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, իր ելույթում վարչապետը կարևորել է «Ավրորա» նախաձեռնությունը և նշել.
««Ավրորա» նախաձեռնության հիմնադիրներ պարոնայք Վարդան Գրեգորյան, Նուբար Աֆեյան, Ռուբեն Վարդանյան,
«Ավրորա» նախաձեռնության նախագահ դոկտոր Թոմ Քաթինա,
Ընտրող հանձնաժողովի հարգելի անդամներ,
«Ավրորա» Ֆորումի բարի կամքի դեսպաններ,
Հարգելի հյուրեր,
Տիկնայք և պարոնայք,
Ինձ համար մեծ պատիվ է այս ամբիոնից դիմել ջեզ և ողջունել «Ավրորա» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության բոլոր մասնակիցներին: «Ավրորա» նախաձեռնությունը մեծ ու կարևոր աշխատանք է կատարում, և ես ուրախ եմ ձեզ բոլորիդ տեսնել Երևանի Ազատության հրապարակում և մեր հյուրերին ասել ՝ բարի գալուստ Հայաստան:
Նաև ցանկանում եմ մեզ բոլորիս շնորհավորել Հայաստանում «Ավրորա» Ֆորումի շաբաթ անցկացնելու կապակցությամբ և ողջունել այդ հիասքանչ միջոցառման բոլոր մասնակիցներին ու կազմակերպիչներին։ Քաջատեղյակ եմ, որ Ֆորումի շրջանակներում Հայաստանում անցկացվել են և մի քանի օր դեռևս անցկացվելու են բազմաթիվ հետաքրքիր քննարկումներ, որոնք վերաբերում են արհեստական բանականությունից մինչև մշակութային ժառանգության պահպանման, կրթության զարգացման ու մարդասիրական գործողություններին առնչվող զանազան հարցերի:
Մենք երախտապարտ ենք «Ավրորային» այդ քննարկումներն անցկացնելու և այդ միջոցով Հայաստանի մտավոր ու մշակութային կյանքը հարստացնելու, ապագայի մեր տեսլականի ձևավորմանը նպաստելու համար:

Հարգելի բարեկամներ,
«Ավրորա» նախաձեռնությունն այլևս կայուն տեղ է զբաղեցնում մեր կյանքում։ Հպարտությամբ նաև կարող ենք ասել, որ «Ավրորա»-ն այսօր համաշխարհային լայն ճանաչում է ստացել և լավագույնս նպաստում է աշխարհում հայ ժողովրդի հեղինակության բարձրացմանն ու ճանաչելիության ընդլայնմանը։
Ստեղծվելով որպես Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակն անմահացնելու միջոց՝ «Ավրորա» մրցանակաբաշխությունը փառաբանում է մարդասիրությունը, քաջալերում խաղաղությունը և մարդկության առաջընթացին ծառայելու անմնացորդ նվիրումը։
«Ավրորա»-ն դարձել է մեր ժողովրդի յուրատեսակ ներդրումը մարդու իրավունքների և հումանիզմի գաղափարների տարածման ու ամրապնդման համար աշխարհում: Այն, եթե թույլ տաք ասել, դարձել է մեր՝ «Խաղաղության համար շնորհվող Նոբելյան Մրցանակը»։
Ցավոք, ժամանակակից աշխարհում հակամարտություններն ու պատերազմներն ամենուրեք են՝ երկրագնդի գրեթե բոլոր անկյուններում: Եվ «Ավրորայի» մրցանակաբաշխությունն այն գործիքներից է, որը հիրավի կարևոր ներդրում է կատարում մարդկային ողբերգությունների կանխարգելման և խաղաղության հաստատման համար:
«Ավրորա»-ն սատարում ու մեծարում է այն անհատներին, ովքեր անտեսելով բոլոր դժվարություններն ու վտանգները գործում են հանուն մարդկային կյանքի, առողջության, արժանապատվության, իրավունքների պաշտպանության, հանուն խաղաղության։
Եվ սա յուրօրինակ մի արտահայտումն է Աստվածաշնչյան ասվածքի՝ երանի խաղաղարարներին, քանզի նրանք Աստծո որդիներ պետք է կոչվեն:
Ինձ համար պատիվ է ողջունել և շնորհավորել «Ավրորայի» մրցանակի երեք մարդասերներին՝ 2019 թվականի «Ավրորայի» հերոսներին, որոնց կատարած բացառիկ աշխատանքը և իրականացրած առաքելությունը մենք հավաքվել ենք այստեղ մեծարելու։
Շնորհավորում եմ և իմ երախտագիտությունն եմ հայտնում փաստաբան, ակտիվիստ և մարդու իրավունքների պաշտպան Հուդա ալ-Սարարիին: Եմենցի այս խիզախ կինը, վտանգելով իր կյանքը, բացահայտել է իր երկրում գոյություն ունեցող գաղտնի բանտերի ցանց, ուր անազատության մեջ էին պահվում հազարավոր մարդիկ։
Շնորհավորում եմ և իմ երախտագիտությունն եմ հայտնում «Ֆյուչըր փրաուիս» իսլամական հիմնադրամի (Future Prowess Islamic Foundation) հիմնադիր տնօրեն Զանա Բուկար Մուստաֆային, ով իր անձնուրաց գործունեությամբ կրթության հնարավորություն է ընձեռում Նիգերիայի Մայդուգուրի քաղաքի ընչազուրկ երեխաներին և պաշտպանում նրանց:
Նա, անտեսելով բոլոր վտանգները, հերոսաբար կարողացել է փրկել իսլամ ծայրահեղականների մոտ գերության մեջ գտնվող ավելի քան հարյուր երեխայի կյանք։
Եվ վերջապես շնորհավորում և իմ երախտագիտությունն եմ հայտնում այսօրվա գլխավոր հերոս, «Ավրորա» մրցանակաբաշխության դափնեկիր՝ պարոն Միրզա Դինայինին:
Լինելով «Օդային կամուրջ» կազմակերպության համահիմնադիր և տնօրեն՝ նա օգնել է Իրաքից Գերմանիա տեղափոխել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բարբարոսություններից տուժած եզդիներին և ցուցաբերել նրանց բժշկական օգնություն:
Միրզա Դինայինն օգնել է հարյուրավոր կանանց փախչել «Իսլամական պետության» կողմից վերահսկվող տարածքներից, անձամբ ներգրավվել նրանց անվտանգ վայր տեղափոխելու աշխատանքներում և ջուր ու սնունդ հասցրել մեկուսացման մեջ գտնվող ազգությամբ եզդի մարդկանց:
Պարոն Դինայինի, մենք երախտապարտ ենք ձեզ: Այն ինչ դուք անում եք Իրաքում մեր բարեկամ եզդի ժողովրդի համար մեզ հիրավի հիշեցնում է մեկ դար առաջ, Հայոց ցեղասպանության տարիներին, արևմտյան միսիոներների և առանձին անհատների գործունեությունը, որի շնորհիվ հնարավոր եղավ հազարավոր հայերի կյանք փրկել: Հայաստանի եզդի համայնքի անունից ևս մեր երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ:
Դժբախտաբար, Մերձավոր Արևելքի շատ ժողովուրդներ վերջին տարիներին անցնում են մեծ դժվարությունների միջով՝ հաճախ հայտնվելով ողբերգական իրադարձությունների հորձանուտում: Ցավոք, մինչ այսօր խաղաղությունն ու կայունությունը վերջնական չեն հաղթանակել այդ տարածաշրջանում:
Սակայն Ձեր և Ձեզ նման անձնուրաց մարդկանց գործունեությունը լավա-տեսության և տարածաշրջանում կայուն ապագայի հույս է ներշնչում: Մաղթում եմ Ձեզ ուժ և եռանդ՝ Ձեր կարևոր մարդասիրական առաքելությունը շարունակելու համար:
Սիրելի բարեկամներ,
Ավարտելով խոսքս՝ ցանկանում եմ վերստին շնորհակալություն հայտնել այսօրվա միջոցառման և «Ավրորա» մրցանակաբաշխության բոլոր կազմակերպիչներին։ Բոլոր նրանց, ովքեր կանգնած են այս գաղափարի ու նախաձեռնության հետևում։
Մաղթում եմ ձեզ հաջողություն և նորանոր ձեռքբերումներ։ Եվ շնորհակալություն ուշադրության համար»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը
ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի
Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT