Նախարարների աշխատավարձ-պարգեւավճարը կկազմի 1.5 մլն դրամ, փոխնախարարներինը՝ 1 մլն դրամ. Կարապետյան

Նախորդ տարի այսպես կոչված «պարգևավճարային աղմուկից» հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ հստակ պաշտպանել է բարձրաստիճան պաշտոնյաների պատշաճ վարձատրություն ստանալու համակարգը:

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը՝ շարունակելով.

Հանրային բուռն քննարկումներից հետո վարչապետը որոշում է կայացրել կանոնակարգել պարգևատրումային համակարգը, որպեսզի բացառվի այն անհարմար իրավիճակը, երբ պետական պաշտոնյաները պարգևատրում են իրենք իրենց՝ իրենց սուբյեկտիվ որոշմամբ և «աչքաչափով»: Այս նպատակով կայացվել են հետևյալ կարևոր որոշումները.
ա) բոլոր նախարարությունների և գերատեսչությունների համար սահմանվել է 30 տոկոսոնոց պարգևատրումների հիմնադրամ՝ տվյալ գերատեսչության աշխատավարձային ֆոնդի 30 տոկոսի չափով,

բ) սահմանվել է նախարարների, մարզպետների գերատեսչությունների ղեկավարների ամսական պարգևատրումների չափեր, համաձայն որոնց նախարարի ամսական աշխատավարձ+պարգևավճարը կազմի 1.5 միլիոն դրամ, փոխնախարարներինը 1 միլիոն դրամ, մարզպետներինը 900 հազար դրամ,

Փաստաթուղթը շրջանառվել է «գաղտնի» դրոշմագրի ներքո՝ պայմանավորված զուտ ներքին ընթացակարգերով:

Նաև այս է պատճառը, որ այս առնչությամբ լրացուցիչ հանրային իրազեկում չի եղել, որովհետև վարչապետը մինչ այդ հրապարակային հայտնել է իր դիրքորոշումն այս հարցերի վերաբերյալ և հռչակել քաղաքական կուրս, ասելով նաև, որ պետք չէ նախարարին մեղադրել կենսաթոշակառուից բազմապատիկ անգամ ավել աշխատավարձ ստանալու մեջ, քանզի նախարարի աշխատանքի որակից է կախված թոշակառուի հետագա բարեկեցության մակարդակը:

Հիշեցնենք նաև, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանում բազմաթիվ քաղաքացիների աշխատավարձների, թոշակների, նպաստների բարձրացումներ են տեղի ունեցել, պրոցեսը շարունակվում է, և 2020 թվականի դրությամբ Հայաստանի հարյուր հազարավոր քաղաքացիների աշխատավարձներ բարձրացված կլինեն՝ հեղափոխությունից հետո:

Անհեթեթ ենք համարում նաև այն մեղադրանքները, թե այս գործընթացը տեղի է ունեցել ծածուկ: Նախ որովհետև, ինչպես նշեցի վերը՝ այս տարվա մեկնարկին ծայր առած «պարգևավճարային աղմուկի» շրջանակներում վարչապետն իր դիրքորոշումները հստակ հայտնել է և բացի դա, բոլոր նախարարները տարվա արդյունքներով լրացնում են հայտարարագրեր, որոնք տեղադրվում են համացանցում և որոնք հասանելի են ցանկացած քաղաքացու օրվա մեջ 24 ժամ և որևէ նախարարի աշխատավարձ հնարավոր չէ ծածուկ բարձրացնել:

Նշենք նաև, որ առավել անհասկանալի է որոշ կուսակցությունների ղեկավարների հայտնած քննադատական դիրքորոշումը: Թող նախկինում իշխանական կոալիցիաների մեջ եղած այդ գործիչներն ասեն, թե ծրարով ինչքան գումարներ են տվել կառավարությունում իրենց ներկայացրած նախարարներին, դա արել են գաղտնի՞, թե հրապարակային, և որքանով է օրինական եղել այդ վճարումները և արդյոք ծրարով գումար ստացած նախարարներն օրենքով սահմանված կարգով այդ վճարումներից եկամտահարկ վճարել են:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4050 դիտում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս

Ընդհանուր 2 մլրդ 15 մլն դրամ արժեքով կհամաֆինանսավորվի 17 համայնքի 23 ծրագիր. Խուդաթյանը մանրամասնել է

Փող կֆռռա, բայց էս մասին հեչ մարդ չիմանա. ինչ է ասվում Գյումրիում ընտրակաշառքի խոստման ձայնագրություններում

Ընդդիմության համար ընդամենը տաշեղ եք, ուզում են կրակի մեջ մտցնեն, որ բոցավառվի․ Կոնջորյանը՝ Աղազարյանին

Խաղաղության խաչմերուկ նախագծի գործնական փուլն է․ վարչապետը՝ Նռնաձոր տանող նոր ավտոճանապարհի կառուցման մասին

Պատկերացրեք՝ դուք պատգամավոր եք Քոչարյանի իշխանության տարիներին, ի՞նչ կլիներ Ձեզ հետ․ Կոնջորյանը՝ Աղազարյանին

Հայաստանը՝ առաջատար ուղղություն Economy Middle East պարբերականի «Eid Al-Fitr 2025»-ի ուղևորությունների շարքում

Խուզարկություններ՝ «Մայր Հայաստան» դաշինքի Գյումրիի գրասենյակում և մի քանի անձի բնակարաններում

Կաշկանդվածություն չունենք՝ կայացնելու որոշումներ, որոնցում համոզված ենք․ Թորոսյան

Երևանի «Փարիզ» հյուրանոցում թալանել են Իրանի քաղաքացուն. ձերբակալվել է հավաքարարը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է, որ Լիտվայում զորավարժության ժամանակ 4 ամերիկացի զինվոր է մահացել

ՌԴ-ն ԱԹՍ-ների գրոհ է ձեռնարկել, պայթյուններ են հնչել Դնեպրի և Խարկովի կենտրոններում. տեսանյութ

Փողը մի տուր, դիր ջեբդ, բայց իմանանք՝ էսքան մարդ կա. Գյումրիում ընտրակաշառքի դեպքեր են բացահայտվել. տեսանյութ

Բնակարանից խոշոր չափի գողություն կատարելու համար մեղադրվողը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին

9 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Ղազախստան. լուսանկարներ

Այդ հնարավորությունը հավերժ չի լինի, և սխալ կլինի այն բաց թողնելը. Ամիրբեկովը՝ խաղաղության համաձայնագրի մասին

Հայ շախմատիստները աշխարհի գավաթի ուղեգրեր են նվաճել

Երկրաշարժ Հայաստանում

Քաղաքապետի խուժան թեկնածուին լսեցի, շուրջը հավաքվածների ծափերը ևս լսեցի, մազոխի՞ստ եք, ժողովուրդ. Հակոբյան

Բոլոր աշխատանքները իրականացնելու ենք համատեղ՝ իմ համաքաղաքացիների գիտակցված քվեարկությամբ. Սարիկ Մինասյան

Բարձրահարկ շենքի բակում տղամարդու դի է հայտնաբերվել

ԿԳՄՍ նախարարը Չարենցավանում հետևել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի համայնքային փուլին

Մխիթար Հայրապետյանն այցելել է Arm-Electronik. քննարկվել է ինժեներական կրթության ընդլայնման հնարավորությունը

Հրադադարի խախտումների անհիմն մեղադրանքները հնարավոր ռազմական էսկալացիայի նախանշաններ են. ԱԳ փոխնախարար

Կանանց Մ-19 հավաքականը մարզական հավաք կանցկացնի

Եվրամիությունը նշել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու իր պայմանները

Գորիսում մեքենաներ են բախվել. «ԳԱԶ 31029»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Վլադիմիր Զելենսկին ժամանել է Ֆրանսիա. սպասվում է հանդիպում Մակրոնի հետ

Ալյասկայում օդաչուն և 2 դուստրերը ողջ են մնացել՝ ավիավթարից հետո 12 ժամ անցկացնելով լիճը ընկած օդանավի թևի վրա

«Սևան ազգային պարկ»-ի հարևանությամբ կայանված մեքենայում 32-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Միանում ենք համաձայնագիրը անհապաղ ստորագրելու կոչին. Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի խորհրդարանականներ

Ուրվագծվել են ՀՀ-Թուրքմենստան համագործակցության ոլորտները. կայացել է միջկառավարական հանձնաժողովի նիստը

Քաղաքացին ընկել է Գնդեվազ գյուղի մոտակա ձորը և վնասվածքներ ստացել

Քասախի արվեստի դպրոցում տեղի կունենա «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումը. ինչպես մասնակցել

Պարտքս էր ծանոթանալ հայ գործընկերոջս հետ. Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսություն է այցելել Թուրքիայի հյուպատոսը

Ես ձեզ ոտի տակ կտամ, ոչ թե ձեզ հետ կբանավիճեմ․ վարչապետը՝ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին

Փոխվարչապետն ու նորանշանակ դեսպանը քննարկել են Հայաստան-Իտալիա օրակարգի հեռանկարային ուղղությունները

Դոպինգ եք խմո՞ւմ, որ գաք ստեղ ցնցվելով ինչ-որ պաթոսի օվերդոզով խոսեք․ վարչապետը՝ ընդդիմադիր պատգամավորին

Մեկ քարտ, շատ ուղիներ