Գեւորգ Պետրոսյանը «գիշերօթիկներ»-ի հարցը խեղաթյուրում է. նախարարի խորհրդականի արձագանքը

ԱԺ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը երկու օր է՝ աղաղակում է՝ «գուժելով», որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «լուծարում է գիշերօթիկները»: Այս հայտարարությանն արձագանքել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Օլյա Ազատյանը:

«Նախկինում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը զբաղեցրած Գևորգ Պետրոսյանը փաստորեն նույնիսկ ի պաշտոնե չի իմացել, որ գիշերօթիկները կրթական հաստատություններ չեն, կրթական ծրագրեր չեն իրականացնում: Եվ հենց դա է պատճառը, որ գիշերօթիկները, որպես խնամքի հաստատություններ, գործում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներքո դեռ 2007-ից: Պարոն Պետրոսյանը հարցը խեղաթյուրում է՝ շրջանակելով այն՝ որպես գիշերօթիկների լուծարման հարց:

Իսկ ի՞նչ է կատարվում իրականում:

Իրականում հարցը պետք է դիտարկել հատուկ հաստատությունների ապաինստիտուցիոնալացման դաշտում: Ապաինստիտուցիոնալացումը հատուկ հաստատությունների վերացումն է ու բնակիչների աստիճանական տեղաբաշխումը հասարակությունում կամ իրենց տանը: Դա ուղեկցվում է համայնքային ծառայությունների զարգացմամբ, որոնք նպաստում են անձի՝ հասարակության մեջ ներառմանն ու մատուցում են անհատական համապատասխան աջակցություն, համակարգում են այնպես, որ մարդը կարողանա ապրել իր ցանկություններով: Հատուկ հաստատությունները զրկում են անձանց մարդու հիմնարար ազատություններից, մեկուսացնում հասարակությունից, ճնշում են անհատական ընտրությունը, սահմանափակում անձի՝ արտահայտվելու իրավունքը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՀՀ-ում երեխաների խնամքի և պաշտպանության չորս գիշերօթիկ հաստատություններում կատարել է երեխաների և ընտանիքների խոր գնահատում, ըստ որի՝ ընդհանուր առմամբ 260 երեխաներից միայն շուրջ 20 երեխայի դեպքում է, որ մասնագետները նպատակահարմար չեն համարում երեխաների գտնվելը կենսաբանական ընտանիքներում, մյուս բոլոր դեպքերում երեխաները կարող են ապրել իրենց ընտանիքներում աջակցության պարագայում՝ սկսած ավելի փոքր և զուտ նյութական աջակցությունից մինչև ավելի երկարաժամկետ ու համալիր աջակցություն։ Այսինքն՝ երեխաների շուրջ 92 %-ը հաստատությունում է գտնվել ընտանիքի սոցիալ-տնտեսական վատ դրության և դրանից բխող հետևանքների արդյունքում։

Նախարարության դիրքորոշումն այն է, որ պետության աջակցությունը դրա կարիքն ունեցող երեխային չպիտի պայմանավորված լինի նրա՝ հաստատությունում գտնվելու փաստով։ Աջակցությունը և խնամքի ծառայությունները երեխան պետք է ստանա իր ընտանիքում գտնվելով, և պետությունը շարունակելու է աջակցություն տրամադրել երեխաներին՝ առանց նրանց կտրելու իրենց ընտանիքներից։ 2020-ից նախատեսվում է կես միլիարդ ՀՀ դրամ հատկացնել անհրաժեշտ խնամքի ծառայություններ տրամադրել ՀՀ բոլոր մարզերում շուրջ 4000 երեխաների և նրանց ընտանիքներին՝ ծառայությունների ծածկույթ ապահովելով նաև այնպիսի բնակավայրերում, որտեղ նման ծառայություն դեռևս գոյություն չունի:

Պարոն Պետրոսյանը, խեղաթյուրելով հարցը, հանդես չի գալիս և չի ներկայացնում հարցը երեխայի լավագույն շահի տեսանկյունից: Ուրեմն ի՞նչ և ո՞ւմ շահն է ներկայացնում ԲՀԿ՝ խիստ հետադիմական հայացքներով այս բարոյախրատ պատգամավորը»,- ասված է նրա գրառման մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3160 դիտում

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ հատվածի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է. Խուդաթյան

Հարգանքի տուրք է մատուցվել ներքին գործերի առաջին նախարար Արամ Մանուկյանի հիշատակին. տեսանյութ

Մահացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողությանը

Հայաստան-Հունաստան զբոսաշրջության բնագավառում համագործակցության զարգացման պայմանավորվածություն է ձեռք բերվել

Մեղադրական «զռոցներ». Սարգսյան-Քոչարյան զույգը «էշի պրինցիպիալությամբ» շարունակում է չընկալել 2018-ի եղածը

Գնացքի գծերի մոտ մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը

Եթե Ադրբեջանի մտահոգությունն անկեղծ է՝ համաձայնագրի ստորագրումը դա փարատելու ամենակարճ միջոցն է. Միրզոյան

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Կրիմինալ, բիզնեսմեն, կոմունիստ ու հավատացյալ` 4-ը 1-ում. Իոաննիսյաը՝ Ղուկասյանի մասին

Լեհաստանը ճանաչում է Պաղեստինի պետությունը. Սիկորսկի

Մարտուն Գրիգորյանի շնորհավորանքը իր ընտրած քաղաքապետին ուշանում է, Մարտունը Գյումրին փրկե՞ց, թե իրեն. Սաֆարյան

Որ գույքն է ենթակա բռնագանձման. Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել

Երևանի նախկին քաղաքապետը ապօրինի կերպով ձեռք է բերել և օրինականացրել շուրջ 3 տասնյակ գույք. գործը դատարանում է

Ավինյանը հանդիպել է Միկոյան 64-ի շահառուների և սնանկ ճանաչված կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ

Պետք չէ Թուրքիայի համբերությունը փորձել. Էրդողանը՝ Սիրիայի շուրջ զարգացումների մասին

Կցորդիչով բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել. Իրանի քաղաքացի վարորդը հիվանդանոցում է

ՏԿԵ նախարարությունում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի պատվիրակության հետ քննարկվել են իրականացվող աշխատանքները

Հնարավոր է էլեկտրոնային կառավարման համակարգերից օգտվելու որոշակի սահմանափակում լինի. ՊԵԿ-ը պարզաբանել է՝ ինչու

Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է. ի՞նչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Ի դեմս Վարդանիկի՝ ռոբասերժական ծայրագավառականների նպատակը նույնն է՝ զոհաբերել ՀՀ ինքնիշխանությունը. Չախոյան

Մենք հույս ունենք, որ Հայաստանի խաղաղության օրակարգը, ի վերջո, կսկսի նաև շոշափելի պտուղներ տալ. Միրզոյան

ՀՀ նախագահը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ խաղաղության հաստատման ուղին շարունակելու հարցում

Դատապարտյալը ծնողից պահանջել է երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ անել և տեսաձայնագրել

Այն հարգանքը, որ ունի ոստիկանությունը, պետք է ամենօրյա աշխատանքով ավելացնենք՝ հատիկ-հատիկ, գրամ-գրամ. վարչապետ

Կրակոցներ «Գանձակ» հացատան մոտ. կասկածյալը դեպքի վայրից դիմել է փախուստի

Ասում են՝ Ղարաբաղը ՀՀ կառավարությունը լուծարեց․ ո՞ւմ հիշողությունն է այդքան կարճ․ նախարար

Վրաստանի նախագահը կայցելի Հայաստան. օրը հայտնի է

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. անձրևները կշարունակվեն, մի քանի մարզում ձյուն կտեղա

Բրյուսելում քննարկվել են խաղաղության հասնելու ՀՀ կառավարության կողմից իրականացվող հստակ քայլերը

Ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Իմ մոտիվացիան հավատքն է Աստծո և կատարածս աշխատանքի նկատմամբ. Մալխաս Ամոյան

Զրահապատ մեքենայով, միութենական պետությանը կողմ, ընտանիքի հետ խռով. Վարդան Ղուկասյանը կրկին քաղաքապետ է

Թրամփը հայտարարել է «ինքնաարտաքսման» ծրագրի մասին. ներգաղթյալներին կտրամադրվի ավիատոմս և գումար

Գրիգորյանն ու Էռնեկյանը խոսել են «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ»-ի ներդրումային ծրագրերի իրականացումից

Մինսկի խմբի գոյությունը կարգավորված hակամարտnւթյան դեպքում կարող է անգամ հակառակ ազդեցություն ունենալ. նախարար

Այդ ծրագրերը ջանք են պահանջում, հետևողականություն. դա մեր օրակարգն ու աշխատանքն է. վարչապետ

Հավանաբար ես կլինեմ զրահապատ մեքենայով. Վարդան Ղուկասյանը ծառայողական ավտոմեքենայից կհրաժարվի

IDBank-ը միացել է BACEE-ին․ Բուդապեշտում անդամակցության պայմանագիր է կնքվել