Պատգամավորն առաջարկում է սահմանափակել Սեւանա լճից ավել ջրառի իրականացումը

Ազգային ժողովն այսօր քննարկում է «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու» 2001 թվականի օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանն առաջարկում է սահմանափակել այն հնարավորությունը, երբ ամեն տարի կառավարությունը դիմում է խորհրդարանին, փոփոխություն է անում օրենքում եւ հավելյալ ջրառ է իրականացնում։ Պատգամավորն առաջարկում է սահմանել, որ տարեկան 170 միլիոն խորանարդ մետրից ավելի ջրառն արգելվում է։

Գործող օրենքով ամրագրված է լճից ջրի առավելագույն չափաքանակ՝ 170 մլն մ3: Ջրբացթողումներն իրականացվում են ՀՀ կառավարության ամենամյա որոշումներով ամրագրված ամենամյա չափաքանակների շրջանակներում՝ սահմանված կարգին համապատասխան: Տնտեսական խիստ անհրաժեշտության, ինչպես նաեւ չնախատեսված արտակարգ իրավիճակների դեպքում կառավարությունը ՀՀ օրենքով սահմանված կարգով կարող է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել չափաքանակի փոփոխության մասին ժամանակավոր ծրագիր, որը հաստատվում է համապատասխան օրենքի ընդունմամբ:

2008, 2012, 2014, 2017, 2018 թվականներին Սեւանա լճից 170 մլն մ3 առավելագույն չափաքանակից ավելի ջրառ է իրականացվել:

Սեւանա լճի մակարդակի իջեցման հետեւանքով, ջրի տաքացման, ջրիմուռների բազմացման շնորհիվ մեծացել է քաղցրահամ լճի ճահճացման վտանգը, եւ բնական ռեժիմի փոփոխությունը կհանգեցնի լճի եւ նրա ավազանի էկոլոգիական հավասարակշռության խախտմանը: Իսկ մասնագետները հաշվարկել են, որ Սեւանա լճի էկոհամակարգի կայունացման միակ նախապայմանը լճի ծավալի մեծացումն է եւ ջրի մակարդակի բարձրացումը:

Ըստ այդմ՝ առաջարկվում է բնակլիմայական պայմանների պատճառով լճի ջրային բացասական հաշվեկշռի պարագայում սահմանափակել ավելի ջրառի իրականացումը:

Հարցի քննարկման ժամանակ Վարազդատ Կարապետյանը հայտնեց, որ ներկայում Սեւանի մակարդակը մոտ 5 սանտիմետրով ավելի բարձր է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։

Կարապետյանը նաեւ նշեց, որ ջրի բարձրացումից հետո սկսվել է ջրի տակ մնացած կոճղերի հատվածների մաքրումը։ Նա հույս հայտնեց, որ նույնը կարվի նաեւ Սեւան լցվող կոյուղաջրերի մաքրման եւ առհասարակ Սեւանի պլանավորման հարցերում։

Կարապետյանի պնդմամբ՝ անհրաժեշտ է կոշտ սահմանափակումներ դնել կառավարության առաջ, որպեսզի գործադիրը հույս չդնի Սեւանի վրա։

«Եթե մենք հիմա այս տեմպով շարունակում ենք, ես կարծում եմ, որ պետք է հասնենք մոտավորապես տարեկան 20 սմ լճի մակարդակի բարձրացման՝ 20-ից 30 սմ։ Եվ դրանք այն թվերն են, որ մեզ հնարավորություն կտան 2030 թվականին սահմանված թիրախին հասնել՝ 1903,5 մետր»,- ասաց Կարապետյանը։

Պատգամավորը տեղեկացրեց, որ ջրի բարձրացման հետեւանքով Մարտունի-Վարդենիս ճանապարհի մոտ 20 կմ հատված կհայտնվի ջրի տակ, եւ իրենք արդեն հիմա պետք է սկսեն ենթակառուցվածքները տեղափոխել, որպեսզի խնդրի առաջ չկանգնեն ջրածածկ լինելու ժամանակ։

Տպել
982 դիտում

ՊԵԿ-ն առաջարկում է կառույցի ղեկավարին, տեղակալներին եւ ծառայողներին զենք կրելու իրավունք տալ

Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Մխիթարյան միաբանության այցելուների մատյանում

Մխիթարյանը հեղինակավոր պարբերականին պատմել է՝ ինչու չի կարողացել մեկնել Ադրբեջան

Ագրարային համալսարանի պահակներից մինչեւ ուսուցիչների բոլոր խնդիրներին ԿԳ նախարարությունը լուծում է տվել. Հովհաննիսյան

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի լուծումները ստանդարտ լինել չեն կարող. Սուրեն Գրիգորյան

Առաջարկվում է, որ այսուհետ ավագանու անդամները եւս հայտարարագիր կներկայացնեն

Այն հարստությունը, որ կա այստեղ, դրված է մեր գիտության եւ կրթության հիմքում. վարչապետը՝ Վենետիկում (տեսանյութ)

ՀՀ ՊՆ ներկայացուցիչները մեկնել են ՌԴ, կմասնակցեն Ավիացիայի նիստի

Բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության հերթական դեպք. ԱԱԾ

Նախկինում ներդրողների հիմնական շեշտադրումն էր՝ «մի հատ հանք լինի վերցնենք շահագործենք». Մանուկյան

Նիկոլ Փաշինյանն ու հայկական պատվիրակությունն այցելել են Մխիթարյան միաբանություն (տեսանյութ)

Ավինյանը ներկայացրել է «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ի օդանավ շահագործողի վկայականի կասեցման պատճառը

Հանրապետության տարածքում ջերմաստիճանը կնվազի 3-10 աստիճանով, որոշ մարզերում ձյուն կտեղա

Հրայր Թովմասյանի արձակուրդն ավարտվել է․ նա արդեն աշխատանքի է գնում

Վարչապետի պատվիրակությունն արդեն Իտալիայում է. մեկնում են Սուրբ Ղազար կղզի (տեսանյութ)

Հանրային խորհուրդն արտահերթ նիստ է հրավիրել և ափսոսանք հայտնել Վազգեն Մանուկյանի հրաժարականի առիթով

Դասադուլն առժամանակ դադարեցվել է. ուսանողները դիմում կհանձնեն ԵՊՀ ռեկտորին ու կսպասեն նախարարի պահվածքի գնահատականին

ՀՀ հավաքականի լեգենդար ֆուտբոլիստը ռուսական ակումբ կգլխավորի

Կաշառքի գործով դատավորը դատապարտվեց 7 տարվա, իսկ փաստաբանը՝ 2 տարվա ազատազրկման

Փոխվարչապետի խորհրդականը դատի է տվել Սարհատ Պետրոսյանին