Երևան
12 °C
Կառավարությունը պետք է կարողանա իր կատարած բարեփոխումները ներկայացնել ոչ միայն պաշտոնական, այլ նաեւ առօրյա լեզվով: Այս մասին այսօր՝ ՀՀ կառավարության նիստում, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կառավարության այն որոշմանը, որով նախատեսվում է՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, տարեցներին եւ հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող խնամքի ծառայությունները պետական վկայագրի միջոցով իրականացնել:
«Վերջին շրջանում աղմուկ է ձեւավորվում, թե իբր մենք տարեցների խնամքի տուն ենք փակում, կամ գիշերօթիկ դպրոցի հետ կապված աղմուկ կա: Մենք պետք է հստակ արձանագրենք, թե ինչ ենք անում: Մենք այդ հաստատություններում ծառայությունները մրցույթով արտապատվիրակում ենք մասնավոր կամ բարեգործական կազմակերպությունների: Այսինքն՝ կառավարությունը նույն ֆինանսավորումը, որ տալիս է, հայտարարում է մրցույթ, ընտրում է կազմակերպություն, որը տարեցներին կմատուցի ծառայություններ: Այս որոշմամբ հնարավորություն ենք տալիս, որ շահառուն հնարավորություն ունենա ընտրել՝ ա՞յս կազմակերպության ծառայությունից է ուզում օգտվել, թե՞ մեկ այլ կազմակերպության ծառայությունից: Շահառուի հետեւից իր համար նախատեսված ֆինանսավորումը կգնա այդ մյուս կազմակերպությանը:
Արդյունքում շահառու տարեցները ոչ թե կհայտնվեն «կալանավոր»-ի կարգավիճակում՝ այս կամ այն կազմակերպությունում, այլ նաեւ հնարավորություն կունենան վերաբերմունք արտահայտելով՝ արտահայտել նաեւ պետության վերաբերմունքը այս կամ այն կազմակերպության նկատմամբ: Սա արվում է հենց շահառուների համար, նրանց մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու համար»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ Գյումրիում հանդիպել է Գյումրիի տուն-ինտերնատի աշխատանքային կոլեկտիվին. «Նույնիսկ վիզուալ կարելի էր տեսնել, որ նրանց պատշաճ ծառայություն չի մատուցվում, որովհետեւ այդ համակարգը հնացած է: Պետք է շահառուն լինի սուբյեկտը, որը հնարավորություն կունենա գնահատելու իրեն մատուցվող ծառայությունների որակը, ասել՝ գոհ է, թե դժգոհ: Հիմա էլ կարող են ասել՝ գոհ են կամ դժգոհ, բայց վախը սրտներում է»:
Անդրադառնալով Գյումրիում գիշերօթիկ դպրոց փակելու խնդրին՝ վարչապետն ասաց. «Մենք պարզեցինք, որ այնտեղ ավելի շատ աշխատող կա, քան երեխա: Ասում են՝ աշխատատեղ է, բայց այդտեղ երեխան է մեր շահառուն: Մեր խնդիրը չէ աշխատատեղ ստեղծելը, մեր խնդիրն է, որ երեխայի շահերը պաշտպանենք: Այս փոփոխությունները նրա համար են, որ միջոցները գնան երեխայի հետեւից, մտնեն նրա ընտանիք, փորձեն այնտեղ որոշակի ներդրում անել, որ այդ ընտանիքն ավելի բարենպաստ միջավայր դառնա երեխայի համար: Մեր այս համակարգերը որոշակի շերտավորման ֆոն են ստեղծել, մենք առանց սենտիմենտների դրա դեմ պետք է պայքարենք: Պետք է խիստ վերահսկողություն սահմանել, որ այդ «կոպեկ փախցնոցներ»-ի հնարավոր վտանգները կառավարենք: Կարեւոր է, որ այդ գումարները հասնեն հասցեատերերին»:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ 2020 թվականից 3300 երեխայի համար ՀՀ 10 մարզերում կտրամադրվեն ցերեկային ծառայություններ. «Սա կտա հնարավորություն, որ երեխան ոչ թե քնի գիշերօթիկում, այլ ապրի իր ընտանիքում, հաճախի իր համայնքի դպրոց: Մենք ապահովում ենք աջակցություն ընտանիքին. կենցաղային պայմանների բարելավում, աշխատանքային հնարավորությունների ստեղծում, եւ միայն դրա արդյունքում կարող են ապահովել երեխայի վերադարձն ընտանիք»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիտարներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը
Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք
Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են
Ռուբիոն հայտարարել է, որ Լավրովի հետ քննարկել է պատերազմին վերջ դնելու անհրաժեշտությունը
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT