Երևան
12 °C
Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թե՛ հայազգի գործարարներին, թե՛ արտասահմանցիներին միշտ խորհուրդ է տալիս գալ Հայաստան եւ ներդրումներ կատարել: Վարչապետը նշել է, որ բիզնես հիմնելու համար վերացվել են նախկինում եղած բոլոր խոչընդոտները: Իսկ թե որքանով է բիզնեսն արձագանքել վարչապետի կոչին եւ միացել իշխանությունների կողմից իրականացվող տնտեսական հեղափոխությանը, դեռեւս պարզ չէ: Այնուամենայնիվ, հստակ է, որ կառավարության գրեթե բոլոր նիստերում մաքսային եւ հարկային արտոնություններ են տրվում բիզնեսներին, որոնք էլ դրա դիմաց աշխատատեղեր են ստեղծում, ներդրումներ կատարում:
«2019 թվականի հոկտեմբերի 23-ի դրությամբ՝ առկա է 61 ներդրումային ծրագիր, որոնց ընդհանուր գումարը կազմում է շուրջ 3 մլրդ դոլար»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Հովնանյանը:
Փոխնախարարի խոսքով՝ ներդրումային ծրագրերի մեծ մասի վերաբերյալ քննարկումները սկսել են հեղափոխությունից հետո. «Կա այսպիսի հարց, թե այդ ներդրումներից որոնք են իրատեսական, որոնք՝ ոչ այդքան: Իրատեսական ավելի շատ համարում ենք նրանք, որոնց ուղղությամբ արդեն որոշ քայլեր արվել են, օրինակ՝ հողատարածքի, գույքի ձեռքբերում, սարքավորումների ներմուծում: Ոչ այդքան իրատեսական են այն ծրագրերը, որոնք գտնվում են մտադրությունների կամ քննարկման փուլում: Եթե այսպիսի տարանջատում անենք, այս նշված 61 ծրագրերից մոտ 45-ը մենք համարում ենք շատ ավելի իրատեսական»,- ասաց Հովնանյանը:
Փոխնախարարը նշեց, որ այն ծրագրերը, որոնք համարվում են ոչ շատ իրատեսական, նրանից չէ, որ գաղափարը իրատեսական չէ, այլ ավելի շատ կապված է նրա հետ, որ դեռեւս քննարկման փուլում են գտնվում:
«Սա անընդհատ ընթացող պրոցես է, ու համապատասխան դինամիկան պահելու դեպքում մեծ մասամբ այս ծրագրերը նույնպես դառնում են իրականություն»,- ասաց Հովնանյանը:
Փոխնախարարը նշեց, որ ծրագրերից ամենախոշորը 250 մլն դոլար է կազմում. «Կա 100 մլն դոլար արժողությամբ ներդրման ծրագիր, 50 մլն դոլար արժողությամբ»:
Հովնանյանը նշեց, որ ներդրումային ծրագրերից ոչ բոլորի համար է էկոնոմիկայի նախարարության կողմից հատուկ աշխատանքներ կատարվում կամ կառավարության որոշում անհրաժեշտ:
Հարցին՝ ի՞նչ չափերի են հասնում ներդրողների առաջարկած, բայց դեռեւս քննարկման փուլում գտնվող ներդրումների չափերը՝ փոխնախարարը պատասխանեց. «Ես դրանք մոտավորապես կբաժանեի 50/50: Այստեղ մեթոդաբանության խնդիր էլ ունենք: Երբ որ ասում ենք՝ 61 ներդրումային ծրագիր, կարծում եմ՝ դուք էլ եք հասկանում, որ դա բավական լայն հասկացություն է՝ ներդրման մասին որոշում կայացնելուց սկսած՝ մինչեւ վերջնական ներդրման փուլը: Կախված տնտեսության ոլորտից, ներդրման ձեւից, չափից, տեսակից՝ պրոցեսը կարող է տեւել 1 տարի կամ 10 տարի: Հետեւաբար մենք կարող ենք պնդել, որ այն, ինչը մենք այս պահին համարում ենք գործող ներդրումային ծրագրեր, եւ որի ամբողջական ծավալը նշում ենք 3 մլրդ դոլար, դրա մոտավորապես 10-20 տոկոսն արդեն կատարված է: Լուրջ խոչընդոտներ չենք տեսնում, որ դրանք շարունակվեն նույն դինամիկայով»:
Հարցին՝ ո՞ր ոլորտներում են հիմնականում ցանկանում ներդրում կատարել: Ու արդյոք հեղափոխությունից հետո ոլորտների առումով փոփոխություն եղե՞լ է, Հովնանյանը պատասխանեց. «Կառուցապատում, մշակող արդյունաբերություն, էներգետիկա, առողջապահություն, զբոսաշրջություն, գյուղատնտեսություն, ՏՏ ոլորտ, ենթակառուցվածքներ, ծառայություններ, բոլոր տեղերում էլ կա հետաքրքրություն: Վերջերս ՄԱԿ-ի առեւտրի եւ զարգացման համաժողովի կողմից ներդրումային քաղաքական զեկույց հրապարակվեց, որտեղ մանրամասն կատարված աշխատանքների արդյունքում վերհանված են այն ոլորտները, որոնք, մեր միջազգային գործընկերների կարծիքով, ավելի լայն հնարավորություններ եւ ավելի լայն հեռանկարներ են տալիս Հայաստանին: Այստեղ մենք աշխատանք ունենք կատարելու, որպեսզի թե՛ օտարերկրյա, թե՛ տեղացի ներդրողներին այդ հաղորդագրությունը բավականաչափ ճիշտ ձեւով տեղ հասցնենք: Եվ ներկայացնենք այն առավելությունները, որոնք տալիս են այս ոլորտները, ու դրա վերաբերյալ ավելի լայն իրազեկվածության արդյունքում որոշ ոլորտներ ստանան ավելի մեծ հետաքրքրություն»:
Հովնանյանը, ըստ ոլորտների եւ ծրագրերի քանակի, թվարկեց այդ 61 ծրագրերում ներդրված գումարի չափը.
«Կառուցապատում. 15 ծրագիր՝ 906 մլն դոլար,
Մշակող արդյունաբերություն. 14 ծրագիր՝ 997.4 մլն դոլար,
Էներգետիկա. 5 ծրագիր՝ 435 մլն դոլար,
Առողջապահություն. 2 ծրագիր՝ 10 մլն դոլար,
Զբոսաշրջություն. 5 ծրագիր՝ 214.8 մլն դոլար,
Գյուղատնտեսություն. 7 ծրագիր՝ 137.7 մլն դոլար,
Տեղեկատվական տեխնոլոգիաներ. 4 ծրագիր՝ 54 մլն դոլար,
Ենթակառուցվածք/լոգիստիկա. 4 ծրագիր՝ 170 մլն դոլար,
Ծառայություններ. 2 ծրագիր՝ 3.5 մլն դոլար,
Խմիչք. 2 ծրագիր՝ 10 մլն դոլար,
Դեղագործություն. 1 ծրագիր՝ 59 մլն դոլար»,- ասաց Հովնանյանը:
Փոխնախարարը նշեց, որ ներդրում կատարելու հետաքրքրություն ցուցաբերող հիմնական երկրներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան, ԱՄԷ-ն եւ Իրանը. «Ընդ որում, հետաքրքրությունը նկատվում է ինչպես հայկական սփյուռքի կողմից, այնպես էլ՝ տեղացի ներդրողների»:
Հարցին՝ հեղափոխությունից հետո քանի՞ ներդրումային ծրագրի է արտոնություն տվել կառավարությունը, քանի՞ աշխատատեղ պետք է ստեղծվի այդ ծրագրերով՝ Հովնանյանը պատասխանեց. «2018 թվականի մայիսի 1-ից մինչեւ 2019 թվականի հոկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության կողմից մաքսատուրքի ազատման արտոնություն է ստացել 80 ներդրումային ծրագիր: Ծրագրերով նախատեսված ընդհանուր ներդրումները կազմում են 377.4 մլրդ դրամի չափով, իսկ աշխատատեղերի թիվը՝ 4390: Միեւնույն ժամանակահատվածում ներդրումային ծրագրի շրջանակներում ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետի մինչեւ 3 տարի ժամկետով երկարաձգման թույլտվություն ստացել է 26 ներդրումային ծրագիր: Ծրագրերով նախատեսված ընդհանուր ներդրումները կազմում են 271.6 մլրդ դրամի չափով, աշխատատեղերի թիվը՝ 2148»:
Փոխնախարարի խոսքով՝ 2009 թվականից մինչեւ 2019 թվականն ընդհանուր եղել է 130 ծրագիր, որից 26-ը եղել է վերջին մեկուկես տարվա ընթացքում, ինչը որոշակի աճի մասին է խոսում. «Սրա աննախադեպությունը չափվում է ոչ միայն գոյություն ունեցող եւ հաստատված ծրագրերով, այլեւ ընդհանուր դինամիկայով, ընդհանուր աշխուժությամբ, ընդհանուր հետաքրքրությունների ավելացումով: Ինչպես գիտենք, ներդրումները բավական զգայուն են: Բացասական փոփոխությունների նկատմամբ շատ զգայուն են, ու անմիջապես լինում է պատասխան, իսկ դրական փոփոխության ժամանակ որոշակի շրջան մարդիկ սպասում են, որ տեսնեն, թե այդ դրական փոփոխությունն արդյո՞ք երկարաժամկետ է: Օտարերկրյա ներդրողի աչքերում սա լավ ազդանշան է, անհրաժեշտ ազդանշան, բայց որպեսզի դառնա բավարար, մի փոքր ժամանակ է պետք»:
Հարցին՝ հեղափոխությունից հետո ինչքանո՞վ է գրավիչ դարձել ՀՀ-ում ներդրում կատարելը՝ Հովնանյանը պատասխանեց. «Դրա մասին խոսող բազմաթիվ տարբեր ազդակներ կան: Օրինակ՝ «Էկոնոմիստ» ամսագրի կողմից մենք ճանաչվել ենք տարվա երկիր: Այսինքն՝ սրա մասին խոսում ենք ոչ միայն մենք, այլեւ ողջ աշխարհը՝ աշխարհին հասկանալի լեզվով: Մի բան է՝ երբ մենք ներսից փորձում ենք ազդակներ տալ, այլ բան է, երբ որ աշխարհն ինքն է փորձում այդ ազդակները տալ պոտենցիալ ներդրողին: Այս դեպքում ես կարծում եմ՝ մենք ունենք այդ ազդակները, ինչը մեզ կօգնի հետագայում ավելի լավ արդյունքներ արձանագրել»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԻ՞նչ երաշխավոր, 2022-ի սեպտեմբերը դաս չեղա՞վ. անվտանգության երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է. վարչապետ
Իրականությանը չի համապատասխանում, թե մենք գերիների հետ կապված հարց չենք քննարկում. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Այդ քաղաքական՝ զիջել, զիջել, ի՞նչ ենք զիջել. պատրաստ եմ այս թեմայով մի օր բաց խոսել. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Ինչո՞ւ պիտի խաղաղության միջոցը դնենք նույն հարթության վրա, ինչ-որ բուն նպատակը՝ խաղաղությունը. վարչապետ
Երբ կունենանք խաղաղություն, ԵՄ դիտորդներին կարող ենք նեղություն չտալ, կամ պակաս նեղություն տալ. Նիկոլ Փաշինյան
Շատերը չէին հավատում Խաղաղության օրակարգին. գործում ենք հոռետեսության միջավայրում. վարչապետ. տեսանյութ
Վարչապետն ասաց՝ ինչու չի հրապարակվում խաղաղության համաձայնագիրը և երբ այն կհանրայնացվի. տեսանյութ
Էսկալացիայի տրամաբանությամբ լուրերի հոսքի նպատակը բուն լուրը քողարկելն է. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
«Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը՝ Վարդենիսում. որ համայնքներում և երբ են նախատեսված այցեր
Ջո Բայդենը ցանկանում է վերադառնալ քաղաքականություն
Լևոն Քոչարյանը և Բաքվի վերլուծաբանները նույն թեզն են տանում՝ փորձելով հարվածել խաղաղությանը. Բլեյան. տեսանյութ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Դեյվիդ Լամմիի հետ. ինչ հարցեր են քննարկվել
Վրաերթի ենթարկված 35-ամյա հետիոտնը հիվանդանոցի ճանապարհին մահացել է․ շտապօգնությունը ուշացումով է ժամանել
Գուգարքի տարածաշրջանում ձյուն է տեղում
Ամեն անգամ համոզվում եմ, որ հրաշալի երեխաներ և երիտասարդներ ունենք, շատ շփվենք նրանց հետ. Ժաննա Անդրեասյան
Ինչ կենսագրություն ունի ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նոր նախագահը
Դանիել Իոաննիսյանը ջուր է լցրել Դավիթ Խաժակյանի վրա. ինչ վիճաբանություն է եղել տաղավարում. տեսանյութ
Ղուկասյանը մինչ սուրը պատյանից հանելը լավ կլիներ հիշեր՝ ում հետ էր երկար տարիներ Գյումրին թալանում. Բարսեղյան
Մեսրոպ Առաքելյանը «միացել է» Բաքվի քարոզչական թիմին. ինչ իրավիճակ է սահմանային գյուղերում. տեսանյութ
Հայտնաբերվել են Ադրբեջանում ձնահյուսի տակ մնացած զինծառայողների դիերը
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը եզրափակչում է. աշխարհի գավաթ. տեսանյութ
ՀՀ վարչապետը, ճնշումներին հակառակ, պատերազմից հետո փորձել է ապահովել երկրի զարգացման նոր ուղի. թուրք դիվանագետ
ԼՂ-ից բռնի տեղահանվածներին առնչվող պառակտչական գործողությունները առնվազն բարոյական չեն. ՆԳ նախարար
Հայտնի են Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի եթեր հեռարձակման օրն ու ժամը
IDBank-ի նոր մասնաճյուղը Արտաշատ քաղաքում է
Հայտնի ավտոտեխսպասարկման կետում հրդեհ է բռնկվել․ «Լեքսուս»-ն ու գույքը մոխրակույտի են վերածվել, կան վիրավորներ
Yandex Go-ն կկրկնապատկի վարորդների թեյավճարները Տաքսիստի միջազգային օրվա կապակցությամբ
Ինչ է արել ԼՂ-ից տեղահանված բնակիչը, որը պնդում է՝ իրեն ոստիկանությունում ծեծել են. նախարարը մանրամասնել է
Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում ակտիվորեն ներգրավված է պետական բարեփոխումների քննարկումներում. Պապոյան
Ինչեր կան «Մարգարայի» անցակետով Սիրիա ուղարկված մարդասիրական բեռի արկղերում. ԱԳՆ-ն մանրամասնել է. լուսանկարներ
ՀՀ 2 տարածաշրջանում ձյուն է տեղում
Սիմոնյանը Մեքսիկայի Սենատի նախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի ապօրինի դատավարությանը
Չնայած անվտանգության մշտական սպառնալիքներին՝ մենք համոզված ենք, որ խաղաղությունն այլընտրանք չունի. Միրզոյան
Համագործակցության եռակողմ հուշագիր՝ ԵՊՀ-ի, Գլխավոր դատախազության և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի միջև
Գերիների և անհետ կորածների հարցով սահմանին հանդիպումից հետո ծնողներին մանրամասներ ենք հաղորդել․ ՀՀ ԱԱԾ տնօրեն
Վճարումներ ընդունելու նոր ու պարզ լուծում բիզնեսի համար. PayLink
Երևանը կմիանա «Երկրի ժամը» համաշխարհային բնապահպանական միջոցառմանը. կանջատվեն փողոցների լույսերը
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 21-ին
Անկարայում և Իզմիրում արգելվել են բողոքի ցույցերը
Տեղի է ունեցել Հայաստան-Եվրամիություն ՀԸԳՀ կիրարկմանը նվիրված արտագնա երկրորդ հանդիպումը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT