Երևան
12 °C
Հայ ծանրորդները մեդալների մեծ պաշարով են վերադառնում Եվրոպայի մինչեւ 20 ու մինչեւ 23 տարեկանների 2019 թ. առաջնությունից: Հոկտեմբերի 17-27-ը Բուխարեստում կայացած մրցաշարում թիմը նվաճել է 35 մեծ ու փոքր մեդալ: Մեծ մեդալներով թիմային հաշվարկում բոլորից առաջ է անցել: Առաջինն է 7 մեծ ոսկով, 2 արծաթով ու 2 բրոնզով: 2-րդ տեղում Թուրքիան է, որը 6 մեծ ոսկի է նվաճել: Ունի նաեւ 2 արծաթ ու 4 բրոնզ: Եռյակը եզրափակում է Ռուսաստանը 5 ոսկով, 8 արծաթով ու 8 բրոնզով:
Մինչեւ 20 տարեկանների պայքարում ՀՀ հավաքականի կազմում չեմպիոն են դարձել Լիանա Գյուրջյանը (81կգ), Կարեն Ավագյանը (89կգ), Արփինե Դալալյանը (+87կգ) եւ Վարազդատ Լալայանը (+109կգ): Արա Աղանյանը (89կգ) դարձել է փոխչեմպիոն, իսկ Ռաֆիկ Հարությունյանը (81կգ) նվաճել է բրոնզե մեդալ։
Գյուրջյանը 1-ական փոքր ոսկի է նվաճել վարժություններից յուրաքանչյուրում: Ավագյանը փոքր ոսկի է նվաճել պոկում ու փոքր արծաթ հրում վարժությունում: Պոկում վարժությունում նա 170կգ-ով նաեւ ռեկորդ է սահմանել: Դալալյանը 1-ական փոքր ոսկի է նվաճել վարժություններից յուրաքանչյուրում: Լալայանը, որը նույնպես փոքր ոսկի է նվաճել ամեն վարժությունում, նաեւ ռեկորդ է սահմանել ինչպես պոկումում (194կգ) ու հրումում (230կգ), այնպես էլ երկամարտում (424կգ): Աղանյանը փոքր արծաթ է նվաճել պոկում ու փոքր ոսկի հրում վարժությունում: Հարությունյանը նաեւ փոքր արծաթ է նվաճել պոկումում ու փոքր բրոնզ հրումում:
Մինչեւ 55կգ քաշային կարգում մեկ փոքր մեդալ է նվաճել Մոնթե Մխիթարյանը: Պոկում վարժությունում նա 111կգ-ով առաջինն է եղել:
Մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Եվրոպայի չեմպիոն են դարձել Հակոբ Մկրտչյանը (89կգ), Սամվել Գասպարյանը (109կգ) եւ Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ): Տաթեւ Հակոբյանը (87կգ) նվաճել է արծաթե, իսկ Դավիթ Հովհաննիսյանը (89կգ)՝ բրոնզե մեդալ:
Մկրտչյանը նաեւ փոքր արծաթ է նվաճել պոկում ու փոքր ոսկի հրում վարժությունում: Հրումում (210կգով) ու երկամարտում (375կգ-ով) նա նաեւ Եվրոպայի ռեկորդ է սահմանել: Այս տարի սա Մկրտչյանի 3-րդ չեմպիոնությունն էր խոշոր մրցաշարում: Նա նաեւ չեմպիոն էր դարձել մեծահասակների Բաթումիում կայացած Եվրոպայի ու Պատայայում կայացած աշխարհի առաջնություններում:
Գասպարյանը նաեւ փոքր արծաթ է նվաճել պոկում վարժությունում ու փոքր ոսկի հրումում: Այս տարի Գասպարյանը նաեւ փոխչեմպիոն էր դարձել Եվրոպայի մեծահասակների առաջնությունում:
Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, որն այս մրցաշարում հանդես է եկել +109կգ քաշային կարգում, նաեւ մեկական փոքր ոսկի է նվաճել վարժություններից յուրաքանչյուրում: Պոկում վարժությունում էլ 198կգ-ով Եվրոպայի ռեկորդ է սահմանել: Ինչպես Մկրտչյանը, այնպես էլ Մարտիորսյանն այս տարի նաեւ մեծահասակների աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն էր դարձել:
Տաթեւ Հակոբյանը փոքր ոսկի է նվաճել պոկում վարժությունում: Հրում վարժությունում էլ նրան բաժին է հասել փոքր բրոնզը: Դավիթ Հովհաննիսյանը փոքր բրոնզ է նվաճել պոկումում ու փոքր արծաթ հրում վարժությունում:
Հայաստանը մրցավայր էր գնացել 21 հոգով: Ըստ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական տվյալների՝ մինչեւ 20 տարեկանների պայքարին մասնակցել է 37 երկիր՝ 131 կին, 172 տղամարդ, մինչեւ 23 տարեկանների պայքարին՝ 34 երկիր՝ 75 կին, 110 տղամարդ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԻ՞նչ երաշխավոր, 2022-ի սեպտեմբերը դաս չեղա՞վ. անվտանգության երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է. վարչապետ
Իրականությանը չի համապատասխանում, թե մենք գերիների հետ կապված հարց չենք քննարկում. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Այդ քաղաքական՝ զիջել, զիջել, ի՞նչ ենք զիջել. պատրաստ եմ այս թեմայով մի օր բաց խոսել. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Ինչո՞ւ պիտի խաղաղության միջոցը դնենք նույն հարթության վրա, ինչ-որ բուն նպատակը՝ խաղաղությունը. վարչապետ
Երբ կունենանք խաղաղություն, ԵՄ դիտորդներին կարող ենք նեղություն չտալ, կամ պակաս նեղություն տալ. Նիկոլ Փաշինյան
Շատերը չէին հավատում Խաղաղության օրակարգին. գործում ենք հոռետեսության միջավայրում. վարչապետ. տեսանյութ
Վարչապետն ասաց՝ ինչու չի հրապարակվում խաղաղության համաձայնագիրը և երբ այն կհանրայնացվի. տեսանյութ
Էսկալացիայի տրամաբանությամբ լուրերի հոսքի նպատակը բուն լուրը քողարկելն է. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
«Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը՝ Վարդենիսում. որ համայնքներում և երբ են նախատեսված այցեր
Ջո Բայդենը ցանկանում է վերադառնալ քաղաքականություն
Լևոն Քոչարյանը և Բաքվի վերլուծաբանները նույն թեզն են տանում՝ փորձելով հարվածել խաղաղությանը. Բլեյան. տեսանյութ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Դեյվիդ Լամմիի հետ. ինչ հարցեր են քննարկվել
Վրաերթի ենթարկված 35-ամյա հետիոտնը հիվանդանոցի ճանապարհին մահացել է․ շտապօգնությունը ուշացումով է ժամանել
Գուգարքի տարածաշրջանում ձյուն է տեղում
Ամեն անգամ համոզվում եմ, որ հրաշալի երեխաներ և երիտասարդներ ունենք, շատ շփվենք նրանց հետ. Ժաննա Անդրեասյան
Ինչ կենսագրություն ունի ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նոր նախագահը
Դանիել Իոաննիսյանը ջուր է լցրել Դավիթ Խաժակյանի վրա. ինչ վիճաբանություն է եղել տաղավարում. տեսանյութ
Ղուկասյանը մինչ սուրը պատյանից հանելը լավ կլիներ հիշեր՝ ում հետ էր երկար տարիներ Գյումրին թալանում. Բարսեղյան
Մեսրոպ Առաքելյանը «միացել է» Բաքվի քարոզչական թիմին. ինչ իրավիճակ է սահմանային գյուղերում. տեսանյութ
Հայտնաբերվել են Ադրբեջանում ձնահյուսի տակ մնացած զինծառայողների դիերը
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը եզրափակչում է. աշխարհի գավաթ. տեսանյութ
ՀՀ վարչապետը, ճնշումներին հակառակ, պատերազմից հետո փորձել է ապահովել երկրի զարգացման նոր ուղի. թուրք դիվանագետ
ԼՂ-ից բռնի տեղահանվածներին առնչվող պառակտչական գործողությունները առնվազն բարոյական չեն. ՆԳ նախարար
Հայտնի են Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի եթեր հեռարձակման օրն ու ժամը
IDBank-ի նոր մասնաճյուղը Արտաշատ քաղաքում է
Հայտնի ավտոտեխսպասարկման կետում հրդեհ է բռնկվել․ «Լեքսուս»-ն ու գույքը մոխրակույտի են վերածվել, կան վիրավորներ
Yandex Go-ն կկրկնապատկի վարորդների թեյավճարները Տաքսիստի միջազգային օրվա կապակցությամբ
Ինչ է արել ԼՂ-ից տեղահանված բնակիչը, որը պնդում է՝ իրեն ոստիկանությունում ծեծել են. նախարարը մանրամասնել է
Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում ակտիվորեն ներգրավված է պետական բարեփոխումների քննարկումներում. Պապոյան
Ինչեր կան «Մարգարայի» անցակետով Սիրիա ուղարկված մարդասիրական բեռի արկղերում. ԱԳՆ-ն մանրամասնել է. լուսանկարներ
ՀՀ 2 տարածաշրջանում ձյուն է տեղում
Սիմոնյանը Մեքսիկայի Սենատի նախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի ապօրինի դատավարությանը
Չնայած անվտանգության մշտական սպառնալիքներին՝ մենք համոզված ենք, որ խաղաղությունն այլընտրանք չունի. Միրզոյան
Համագործակցության եռակողմ հուշագիր՝ ԵՊՀ-ի, Գլխավոր դատախազության և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի միջև
Գերիների և անհետ կորածների հարցով սահմանին հանդիպումից հետո ծնողներին մանրամասներ ենք հաղորդել․ ՀՀ ԱԱԾ տնօրեն
Վճարումներ ընդունելու նոր ու պարզ լուծում բիզնեսի համար. PayLink
Երևանը կմիանա «Երկրի ժամը» համաշխարհային բնապահպանական միջոցառմանը. կանջատվեն փողոցների լույսերը
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 21-ին
Անկարայում և Իզմիրում արգելվել են բողոքի ցույցերը
Տեղի է ունեցել Հայաստան-Եվրամիություն ՀԸԳՀ կիրարկմանը նվիրված արտագնա երկրորդ հանդիպումը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT