Լիբանանի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին՝ ցուցարարների պահանջին ի պատասխան

29/10/2019 schedule23:01

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին  հայտարարել է հրաժարական տալու որոշման մասին: Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը:

Հարիրին հայտարարել է, որ իր հրաժարականը ցուցարարների պահանջների պատասխանը կլինի: Նա նշել է, որ հանդես կգա քաղաքացիներին ուղղված կոչով, այնուհետ կուղեւորվի երկրի նախագահ Միշել Աունի մոտ՝ իր հրաժարականի հաստատումը ստանալու համար:

Հոկտեմբերի 24-ին Սաադ Հարիրին իր հեռուստատեսային ելույթում հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել ցուցարարների ներկայացուցիչների հետ եւ քննարկել ստեղծված իրավիճակի լուծման տարբերակներ: Իսկ ավելի վաղ՝ հոկտեմբերի 21-ին նա ներկայացրել էր երկիրը ճգնաժամից դուրս բերելու փոփոխությունների փաթեթ, որի մեջ ներառվում էր նախարարների, պատգամավորների, վարչապետի ու նախագահի, այդ թվում՝ նախկին նախագահներին տրվող աշխատավարձերի նվազում մինչեւ 50 տոկոս:

Նույն օրը երեկոյան վարչապետի առաջարկած փոփոխությունների փաթեթեն ընդունվել էր եւ միաժամանակ հաստատվել Լիբանանի բյուջեն:

Հարիրիի առաջարկած փոփոխությունների փաթեթը երկիրը ստեղծված բարդ իրավիճակից դուրս բերելու լուծում էր որակել երկրի նախագահ Աունը՝ նաեւ լրացուցիչ 20 մլրդ լիբանանյան ֆունտ նախատեսելով աղքատ ընտանիքների ֆինանսական հատկացման համար:

Այս ամենից հետո, սակայն, Լիբանանում մոտ երկու շաբաթ առաջ սկսված բողոքի ակցիաները չէին դադարում: Համաժողովրդական բողոքի ցույցերը ուղղված են երկրի քաղաքական ինստիտուտների դեմ: Լիբանանի բնակիչները մեղադրում են քաղաքական գործիչներին իշխանության չարաշահման և պետության ռեսուրսները սեփական հարստացմանը ծառայեցնելու մեջ: Ըստ ցուցարարների՝ խորանում են ֆինանսական դժվարությունները, շրջանառությունից անհետանում է ԱՄՆ դոլարը, լիբանանյան ֆունտն ավելի ու ավելի է արժեզրկվում:

Ցուցարարները փակել են երկրի տասնյակ փողոցներ, դուրս է բերվել բանակը, գրանցվել են մի շարք բախումներ, որոնց հետեւանքով կան տուժածներ:

Տպել
803 դիտում

Հզոր «Լիվերպուլը» ոչ մի հարված չի կատարել «Ատլետիկոյի» դարպասին. պարտվել է 0:1 (տեսանյութ)

Խոզերի կերի մեջ հայտնաբերվել են աղիքային խմբի մանրէներ և բորբոսասնկեր. ՍԱՏՄ

Հրդեհ Լերմոնտովո գյուղի բնակելի տներից մեկում. տուժածներ չկան

Նորին Մեծություն Դանիայի թագուհի Մարգրետե Երկրորդն ընդունել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին

Փետրվարի 13-ին 3-րդ հարկից ընկած 1,5 տարեկան փոքրիկի վիճակը լավ է, շաբաթվա վերջում դուրս կգրվի

Պաշտպանի աջակցությամբ ՀՀ քաղաքացուն նշանակվել է ՌԴ-ում ծնված երրորդ երեխայի 1 միլիոն դրամ նպաստը

Երեկ դանակահարված անչափահասներից մեկի վիճակը միջին ծանրության է, մյուսինը՝ կայուն

Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով առաջին նիստի օրը հայտնի է

Քրեական ենթամշակույթն ու դրա օրենքները ստեղծում են հանցավոր միջավայր. քննարկում գլխավոր դատախազությունում

Ա. Սարգսյանն ընդունել է Չինաստանի դեսպանին, ստացել Չինաստանի նախագահի շնորհակալությունը

ՊԵԿ-ը 2020 թվականի հունվար ամսին պետական բյուջե է հավաքագրել 161 մլրդ 879 մլն դրամ հարկեր

24 ժամով դադարեցվում է Լոռու մարզի համայնքների մեծ մասի ջրամատակարարումը

Նախարարությունը 50.000 գիրք կտրամադրի դպրոցների գրադարաններին

ԱՄՆ-ի կոնգրեսականների աշխատակիցները կհետևեն Արցախի ընտրություններին․ «Ամերիկայի ձայն»

Դանակահարություն Երեւանում. «Ռիո Մոլ»-ի տարածքից 2 անչափահասներ տեղափոխվել են հիվանդանոց

Նախագահը ստորագրել է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի փաթեթը

Զինվորական քննչական գլխավոր վարչության պետն ընդունել է զոհված զինվորի հարազատներին

Վանում 2 երկրաշարժ է գրանցվել

Փակ են եւ դեռ անորոշ ժամանակ փակ կմնան Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները

Հիմա էլ ՍԴ-ի աշխատակազմի ղեկավարն է կոչ անում ապրիլի 5-ին բոյկոտել հանրաքվեն. Ալեն Սիմոնյան