Գյումրիում դեռ 96 տնակային ավան կա, 2858 ժամանակավոր կացարան. գյուղերում անօթեւանն է ընտրում պետությունից ինչ ստանալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբը Գյումրիում ավարտել է տնակների հաշվառման գործընթացը: Համաձայն ստացված ամփոփ տվյալների, ներկա պահին Գյումրիում առկա է 2858 ժամանակավոր կացարան: Դրանցից, ըստ Գյումրու քաղաքապետարանի նախնական տվյալների, 700-ից 800-ը քարաշեն են, 300 տնակ ընդհանրապես փակ է: Կան նաեւ տնակներ, որոնք տարածքից հեռացված չեն, քանի որ դրանց տերերը ժամանակին «Լինսի» հիմնադրամով եւ «Մուշի» թաղամասում բնակբաշխման ժամանակ ստացել են բնակարաններ, սակայն մինչ օրս չեն սեփականաշնորհել իրենց բնակարանները: Այս մասին հանձնաժողովականները խոսել են Գյումրու «Երկխոսության մեդիա ակումբ»-ում կազմակերպված քննարկման ընթացքում:

«Հանձնաժողովն իր աշխատանքներն ավարտել է, սակայն ասել, որ ձեռք բերված թվերը բացարձակ հստակ են, ճիշտ չէ»,- նկատում է աշխատանքային խմբի անդամ, «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը: «Հավատացեք, էսքան լարված ու նվիրված աշխատանքից հետո էլի վեճ կա այն հարցում՝ ճշգրիտ տվյալներ ունե՞նք, թե՞ չունենք: Ես ասում եմ՝ 2200, մեր կենտրոնի տվյալն եմ ասում, իրենք ասում են՝ չէ, 2012: Սրանից բացի կադաստրն էր ինչ-որ հաշվարկներ արել եւ անճշտություններ կային: Սրա պատճառով եղավ առաջարկ այդ մեկ տարվա աշխատանքը նորից սկսելու: Բայց այդպես հնարավոր չէ: Պետք է մի կետում կանգնել ու սկսել գործել, հետո հստակեցնել: Թե չէ, որ ասենք, եկեք ազգային փրկության ծրագիր կազմենք, հետո նոր գործենք, սխալ է: Էդ ազգային փրկության ծրագիրը հնարավոր է առաջիկա 100-150 տարին կազմենք: Բայց ժամանակն անցնում է, ու անընդհատ նոր պահանջներ ու խնդիրներ են ի հայտ գալիս: Հիմա վարչապետն ասում է պետք է տեսնենք, թե պետությունն ու՞մ նկատմամբ ունի պարտավորություն: Քաղաքաշինության կոմիտեն էլ, որպես փորձառու, ասում է՝ ոչ մեկի, քանի որ անօթեւանների հերթացուցակում հաշվառված շահառու չունենք: Եվ հիմա, թե ինչքա՞ն գումար է պետք աղետի գոտում անօթեւանության խնդիրը լուծելու համար, այլեւս որեւէ մեկին չի հետաքրքրում այնպես, ինչպես հետաքրքրում էր ծրագրի սկզբում: Դրա մասին նույնիսկ խոսակցություն չկա, որովհետեւ այդ խնդիրն ամբողջովին լուծելու միտք էլ չկա: Սկզբում կային ակտիվ մարդիկ, որոնք խոսում էին 60 մլն դոլարի մասին, հիմա որ հաշվարկվեց ու թիվը եռապատկվեց, էլ հստակություն չկա»,- հավելեց Թումասյանը:Կադաստրային մարմնի կողմից հայտնաբերված անճշտությունները կապված են եղել Գյումրու քաղաքապետարանի կողմից ներկայացված թվերի հետ: Քաղաքապետարանն, ըստ կադաստրի, 800-ով ավելի տնակի թիվ է ներկայացրել: Շիրակի մարզպետարանի պատասխանատուն ասաց նամակ գրել, կադաստրից այդ տվյալները պահանջել են: «Մենք Շիրակի մարզպետի հանձնարարականով իրենցից պահանջեցինք այդ ավելի տնակների տվյալները: Ասացին ծրագրային խնդիրներ կան, հնարավոր չէ: Բայց մեզ 2 թաղամասի քարտեզագրում, այնուամենայնիվ ուղարկեցին: Դրանք մենք համեմատեցինք Գյումրու քաղաքապետարանի ունեցած նույնաբովանդակ փաստաթղթի հետ, որն ուղարկվել էր կադաստր, որեւէ տարբերություն չարձանագրվեց»,- ասաց մարզպետարանի քաղշինվարչության բնակարանային և ենթակառուցվածքների գործունեության բաժնի պետ Տիգրան Հարությունյանը:Բացարձակ ճիշտ կամ դեռեւս ճշգրտման կարիք ունեցող մոտավոր թիվ, այնուամենայնիվ ֆիքսել է վարչապետի հանձնարարականով ստեղծած  հանձնաժողովը: Բայց թե առաջիկայում Գյումրիում անօթեւանության խնդիրն ի՞նչ ճանապարհով է լուծվելու, անհայտ է: Տարբերակները  քննարկման փուլում են: Վահան Թումասյանն ասում է պետք է սկսել փակ դռներից: Շիրակի մարզպետարանի պատասխանատուն դեմ չէ տնակները քանդելու առաջարկին, սակայն ասում է՝ լուրջ վտանգ է այն պարունակում: Թումասյանը եւս վտանգավոր է համարում գործողությունը, սակայն պնդում է՝ անհրաժեշտություն է: «Ասենք գնացել ենք եւ հանձնաժողովը որոշել է տնակը քանդել: Էդ տնակում հնարավոր է մի երկու իր լինի, տերը մեկ էլ գա, դատի տա, թե անտիկվար շկաֆս ո՞ւր ա կամ վնասվել է: Շատ բարդ հարց է սա: Կարծում եմ, պետք է լինի հանձնաժողով, որը կգնահատի այդ փակ դռներով տնակի ամբողջական արժեքը՝ սկսած ներսի  գույքով եւ ամեն մանրուք հաշվի առնելով, էդ գումարը տիրոջ անունով բացված հաշվին քցենք, տնակը քանդենք, տարածքը հեռացնենք»,- ասաց Վահան Թումասյանը: 

Գյումրին տնակներից ազատելու միակ միջոցը նաեւ բնակարան ստացողի ետեւից անմիջապես տնակի քանդումն է: Սա նաեւ երաշխիք է, որ այդ բնակչից հետո մեկ ուրիշը չի գա եւ չի հաստատվի տնակում: Այս կերպ նաեւ կբացառվի տնակի վաճառքը կամ վարձակալությամբ տրամադրելը: Ներկա պահին Գյումրիում դեռեւս 96 տնակային ավան կա: Միակը, որն ամբողջությամբ կարելի է վերացված համարել, կլինի Բարեկամության այգու տնակային ավանը, եթե եւս 2 տնակ հեռացվի տարածքից:

Գյումրեցի անօթեւանների համար բնակարաննե՞ր կկառուցեն, թե՞ Բնակարանի գնման վկայագիր (ԲԳՎ) կտրամադրեն, դեռ պարզ չէ: Փոխարենը որոշակի հստակություն կա գյուղական համայնքների անօթեւանների դեպքում: Սեպտեմբերի 9-ին Շիրակի մարզի 4 համայնքի՝ Ախուրյանի, Հացիկի, Գետքի եւ Քեթի 14 անօթեւանի տրվել էր ԲԳՎ: Գյուղական մյուս բնակավայրերի անօթեւանների համար այս փուլում բնակարանի փոխհատուցման երկու տարբերակ կառաջարկվի: Նրանք, ովքեր ունեն կիսակառույցներ եւ դրանց շինարարությունն ավարտին հասցնելու ցանկություն կունենան, կստանան գումարային փոխհատուցում, մյուսներին կրկին կտրվեն ԲԳՎ-ներ, որպեսզի ձեռք բերեն բնակարաններ: Խոսքը Շիրակի մարզի գյուղական բնակավայրերի 148 անօթեւան ընտանիքի մասին է:

«Մի քանի ամիս առաջ մենք բոլորին ծանուցում էինք ուղարկել, գնացել մեկ-մեկ հարցրել ենք ԲԳՎ են ուզոմ, թե ցանկանում են, որ տուն կառուցվի: 148-ից 90-ն ուզեցին ԲԳՎ, մնացածն ուզեցին տուն կառուցել: Հիմա, որ արդեն հնարավոր է, որ հենց վկայագրերը տրվեն, նորից նույն հարցումն արեցինք նույն 148 մարդու հետ: Նույն թերթիկները տարանք, մարդը գրեց, որ ուզում է վկայագիրը, համայնքի ղեկավարն էլ կնիքը խփեց: Մինչեւ մենք նախնական հարցում չանենք, ոչինչ չենք առաջարկում, իսկ առաջ ուրիշ ձեւի էր, մենք գրում էինք, բայց կառավարությունն այլ բան էր որոշում: Ոնց որ եղավ Մարալիկի շենքը, նախագիծը եկավ՝ ազատ բնակարանները հանձնել համայնքի ղեկավարին, բայց կառավարության որոշումը եղավ ազատ բնակարանները հանձնել ՊՆ-ին: Իսկ հիմա մարդն ինքն է որոշում, թե պետությունն իրեն ինչ տա»,- ասաց Տիգրան Հարությունյանը:

Այստեղ, սակայն մեկ խնդիր կա: Անօթեւանին տրվող վկայագրի արժեքը հաշվարկվում է կադաստրային մարմնի ցուցիչով: Ներկա պահին Շիրակի մարզում բնակարանների շուկայական գներն աճել են, սակայն կադաստրային գինը՝ իջել: Եթե նախկինում  3 սենյականոցի համար վկայագրով հատկացվում էր 7 մլն 100 հազար դրամ, այսօր արդեն նախագծով հաշվարկվում է 6 մլն 100 հազար դրամ: Ըստ պատասխանատուների, ճիշտ կլիներ վկայագրի արժեքը շուկայական գներով հաշվարկվի, որպեսզի անօթեւաններն իսկապես կարողանան բնակարաններ գնել եւ հրաժարվել իրենց ժամանակավոր կացարաններից:

Արմենուհի Մինասյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3684 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի նախաձեռնող խմբի նիստը

Գևորգ Պապոյանը այցելել է կարկուտից տուժած բնակավայրեր

Մտցրել են զուգարան, փոշին լցրել բերանը. թմրանյութերի խնդիրը դպրոցներում ահագնանում է. ինչ է ծրագրվում

Անկարան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակելու համար. Էրդողան

Հայտնի է՝ ով կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորները. լուսանկար

Լավրովն ու Մարկո Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները

«Հանգիստ գրեք, կինս գիտի». աքրոստիկոսներ ձոնող աղջիկն ու Կարոյի մեխակը՝ «ստարտ». գյումրեցի գծանկարիչը՝ KarVar

Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ քաղաքացիություն տրամադրելու դյուրացման մասին. ովքեր կարող են օգտվել

Արթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Հարությունյան

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Դեսին-Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ

Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր

Միրզոյանը` Եվրոպական քաղաքական համայնքի մասին

Հայաստանի սեփականության իրավունքը գրանցվեց հեռուստաաշտարակին հարող տարածքի 1,6 հա մակերեսով հողամասի նկատմամբ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Ժաննա Անդրեասյանն այցելել է սկանդալների կենտրոնում հայտնված՝ Մերձավանի և Մխչյանի դպրոցներ

Զելենսկու և Պուտինի հանդիպումը հնարավոր է. Պեսկովն ասել է՝ ինչ պայմանի դեպքում

Հայաստան կժամանի Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը

Ոտից գլուխ խնդալու ու խղճուկ «մատերիալ» եք. մի շաբաթ է ապացուցում եք, որ ալբանացի չեք. Սիմոնյան

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անիտա Անանդին` Կանադայի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ

Հարբած վարորդը «Զվարթնոցի» ճանապարհին վթարվել է․ գնում էր կանխելու ընկերուհու մեկնումը

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին քվեարկեք Հայաստանի օգտին. Արայիկ Հարությունյան

29-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվել է. կան ձերբակալվածներ

Հրամանատարական առաջնորդությունն ընտրություն է, որը համարձակություն է պահանջում. Աննա Վարդապետյան

Պատգամավորներն այցելել են Վանաձոր՝ ծանոթացել սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքներին

Զելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ

Միրզոյանը շնորհավորել է Ժոլիին` նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ

Ինչպե՞ս կարող են քվեարկել «Եվրատեսիլ» մրցույթին չմասնակցող երկրները

«BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է․ դրա միջից թափվել են կասկածելի փաթեթներ

Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլը․ Պարգը ելույթ կունենա 18 համարի ներքո

Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Առողջ, կրթված, կամքով ամուր այս սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է․ Ավանեսյանը՝ ռազմական վարժարանի սաներին

Բելգիայի վարչապետն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդման քայլերը

Պատրաստվում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը. Ումերով

Թիվ 23 համարի երթուղու վթարից տուժածները դուրս են գրվել. հոսպիտալացված է մնում անչափահասը

Փաշինյանն ու Չեխիայի վարչապետն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցերի

Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումների մասին հարցեր

Հայաստան կժամանի ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի պատվիրակությունը

Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին պաշտոնյաները կալանավորվել են

Խաղաղության պայմանագրի ստորագրման հետ մեկտեղ կլուծարվի Մինսկի խումբը. Խանդանյան. տեսանյութ