Երեւանի կենդանաբանական այգու աշխատակիցները դիմել են Նիկոլ Փաշինյանին և Հայկ Մարությանին՝ ի պաշտպանություն տնօրենի

Երեւանի կենդանաբանական այգու աշխատակիցները նամակ են հանձնել ՀՀ Կառավարություն եւ Երեւանի քաղաքապետարան՝ իրենց կարծիքը հայտնելով վերջին օրերին կատարված իրադարձությունների եւ տնօրենի՝  դրան հաջորդած հրաժարականի դիմումի վերաբերյալ։ Աշխատակիցները ցանկություն են հայտնում, որպեսզի աշխատանքից ազատման դիմում ներկայացրած Ռուբեն Խաչատրյանը շարունակի պաշտոնավարել: Նա, հիշեցնենք, դիմումը գրել էր քաղաքային իշխանությունների առաջարկով այն բանից հետո, երբ կենդանաբանական այգում երկու օր անընդմեջ նախ կենգուրուները, ապա մուֆլոնները թափառող շների զոհ դարձան:

Նամակում, որը փոխանցվել է նաեւ լրատվամիջոցներին, ասվում է.

 «ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

պատճենը՝ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԻՆ

 

«Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի աշխատակիցներից

 

Մեծարգո՛ պարոն վարչապետ, հարգելի՛ պարոն քաղաքապետ,

Մենք՝ Երևանի կենդանաբանական այգու ներքոստորագրյալ աշխատակիցներս, ստիպված ենք կրկին անգամ նամակով դիմելու Ձեզ.

Մեր կարծիքն ենք հայտնում վերջին օրերին կատարվող իրադարձությունների և դրան հաջորդած՝ մեր տնօրենի հրաժարականի դիմումի վերաբերյալ։ Հայտնում ենք, որ միանշանակ ԴԵՄ ենք նրա լիազորությունների դադարեցմանը՝ հորդորելով նրան օրենքով սահմանված ժամկետում ետ վերցնելու իր հրաժարականի դիմումը։

Հրապարակայնորեն հայտարարում ենք, որ «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի ողջ աշխատանքային կոլեկտիվը միահամուռ և անձնվեր  աշխատում է Երևանի կենդանաբանական այգին միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ, որի տեսլականը  մշակել է ներկայիս տնօրեն Ռուբեն Խաչատրյանը դեռ 2011 թվականին: Մեր թիմի և ղեկավարի աշխատանքի արդյունավետության մասին է վկայում  տարեկան 250հզ-ից 300հզ այցելուների թվաքանակը, որը չի գրանցվել Կենդանաբանական այգու 80-ամյա պատմության ընթացքում, ինչպես նաև վերջիններիս արձագանքը՝ Այգին 8 տարի առաջ և հիմա տեսնելով։

Այգու զարգացումը, մեր աշխատանքային պայմանների էական բարելավումը, կենդանիների կենսապայմանների ակնբախ  բարելավումը, միջազգային համագործակցության օրեցօր ընդլայնումը և բազմաթիվ այլ դրական փոփոխություններ տեղի են ունեցել մեր թիմի միասնական, նվիրական ջանքերով և մենք թույլ չե՛նք տալու, որ այս տեսլականը որևէ կերպ  ընդհատվի կամ խաթարվի:

Անդրադառնալով վերջին 2 օրերին Այգում գրանցված թափառող շների հարձակմանը Այգու թվով 3 կենգուրուների և մուֆլոնների վրա, շեշտենք, որ անգամ աշխարհի ամենազարգացած կենդանաբանական այգիները ապահովագրված չեն նմանատիպ դեպքերից, ինչպես օրինակ՝ Ռոստովի կենդանաբանական այգում 2  տարի առաջ գրանցված միջադեպը, երբ շների ոհմակը 9 գլուխ կենգուրու էր հոշոտել, 1 տարի առաջ Ուկրաինայում՝ Նիկոլաևի կենդանաբանական այգու դեպքը, անգամ Մոսկվայի կենդանաբանական այգու դեպքը, որի՝ չորս կողմից պարսպապատման փաստը նույնիսկ չխանգարեց թափառող կենդանիներին մուտք գործել տարածք և վնասել սմբակավորներին:

Նմանատիպ դեպքերը, հատկապես վերջին տարիներին բազմիցս քաղաքային իշխանություններին դիմելու մեր թիմի և տնօրենի կոչերը՝ ԵԿԱ ողջ տարածքը պարսպատելու հորդորով, պիտի ոչ թե առիթ հանդիսանային տնօրեն հեռացնելու կամ հորդորելու, որ աշխատանքից ազատման դիմում ներկայացնի, այլ լուրջ ազդակ դառնար՝ ֆինանսավորում հատկացնելու՝ այգու համար կենսականորեն անհրաժեշտություն հանդիսացող պարսպի կառուցման համար։

Արդեն լրացավ չորրորդ օրը, որ մենք՝ ԵԿԱ ամբողջ աշխատակազմը, առանց հանգստի, 24 ժամ աշխատում են՝ տարածքից բռնելով արդեն իսկ 10 գլուխ շներ։ Մենք գիտակցում ենք, որ խախտում ենք բոլոր հնարավոր օրենքներն աշխատանքային իրավունքի ու մեր հանգստի տեսանկյունից, սակայն, չենք կարող թույլ տալ շների ներխուժման այլ դեպք: 

Մենք տեղյակ ենք նաև, որ ԵԿԱ շուրջ պարսպի կառուցման համար Երևանի քաղաքապետարանը բանակցում է Այգու հարակից տարածքում ապրող անձանց  հետ, քանի որ ԵԿԱ ներկայիս տարածքն ունի բարդ ռելիեֆ և ֆիզիկապես հնարավոր չէ կամ խիստ բարդ է այդ պարագծով  պարսպի կառուցումը։ Ի վերջո, նույն Երևանի կենդանաբանական այգում, ստեղծման օրվանից կենդանիները պարբերաբար դարձել են շների և այլ կենդանիների հարձակման զոհ՝ անկախ այն հանգամանքից, թե ովքեր են այդ տարիներին աշխատել որպես տնօրեն։

Շատ հաճախ կասկածի տակ են առնվում ու մի քանի անհատների կողմից շահարկվում նաև ԵԿԱ աշխատակիցների մասնագիտական կազմի, նրանց կրթության, փորձի առկայությունը։ Կենդանաբանական այգու մասնագետներ ոչ մի ԲՈՒՀ չի պատրաստում, մենք, տարիներ ի վեր աշխատելով այստեղ, մանրակրկիտ և բազմակողմանի տիրապետում ենք աշխատանքային բոլոր նրբություններին և դա ձեռք ենք բերել գործող տնօրենի ջանքերի և նվիրվածության շնորհիվ, անցել ենք մի շարք անվճար վերապատրաստումներ աշխարհի ամենազարգացած և օրինակելի կենդանաբանական այգիներից հրավիրված լավագույն  մասնագետների կողմից։ Այս առումով Երևանի քաղաքապետարանը խնդիր է դրել ԵԿԱ կառավարման և գիտական խորհրդի ստեղծման, որի համար նույնիսկ փոխել ենք Այգու կանոնադրությունը։

4-5 անձից բաղկացած խմբի կողմից ցույցերի ու պիկետների միջոցով պարբերաբար խաթարվում է Երևանի կենդանաբանական այգու բնականոն աշխատանքը՝ անհարմարություններ պատճառելով ինչպես այգու հարյուրավոր այցելուներին, այնպես էլ մեզ՝  ու Այգի այցելող զբոսաշրջիկներին՝ միաժամանակ վարկաբեկելով Երևան  քաղաքի հեղինակությունն ու վարկը։

Այդ խումբը ղեկավարվում և ուղղորդվում է կասկածելի կենսագրությամբ մարդկանց կողմից: Այդ գործընթացում ընդգրկված են անձինք, որոնց մասին նույնիսկ միջազգային մամուլում են եղել քրեական տարրեր պարունակող հրապարակումներ:

Ցավալիորեն, թե՛ այգու մուտքի, թե՛ քաղաքապետարանի առջև, և թե այլ վայրերում նրանց կողմից իրականացվող ցույցերին, այլ անձինք, ներկայանալով որպես Այգու աշխատողներ, կամ մտահոգ մարդիկ ու «կենդանասերներ», բազմապատկում են կեղծ լուրերի ու տեղեկությունների չափաքանակը՝ թյուրիմացության մեջ գցելով մեր հասարակությանը:

Մեկ անգամ ևս ուզում ենք հայտարարել, որ նրանք Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցներ չեն, իսկ նրանցից մի քանիսը, որոշ ժամանակաշրջան աշխատելով Այգում, դա արել են բացառապես ի վնաս այգու և ի շահ իրենց մութ նպատակների՝ լինելով  բաժնի վարիչներ, արտոնյալ պայմաններ են ստեղծել իրենց համար՝ այգու տարածքում զբաղվելով կասկածելի գործունեությամբ, ընդգրկվել  կենդանիների առուծախի կոռուպցիոն գործարքներում, կազմակերպել կենդանիների վճարովի ցուցադրություններ, որից ստացված եկամուտը չեն մուտքագրել կենդանաբանական այգու բյուջե:

Այս ամենը ստվեր է գցում մեր ամենօրյա ծանր, բայց միևնույն ժամանակ նվիրված ու մեծ սիրով կատարվող աշխատանքի վրա, վարկաբեկում է մի ամբողջ աշխատանքային կոլեկտիվի ձեռքբերումը, որոնք ակնբախ են, թե՛ այցելուների, թե՛  միջազգային գործընկերների, թե՛ ողջ հասարակության համար:

Նրանց կողմից բարձրաձայնված կեղծ տեղեկությունները իբր Այգում մասսայական կենդանիներ են անկվում կամ սպանդի ենթարկվում՝ հերքվել են թե՛ տեղացի, թե՛ միջազգային մասնագետների կողմից։  

Մենք լիահույս ենք և հավատացած, որ Դուք ԵԿԱ տնօրենի ազատման դիմումի հետ կապված ճիշտ և կառուցողական որոշում կկայացնեք։ Հավատացած ենք, որ Դուք կհասկանաք մեզ և Ձեր կողմից կոշտ արձագանք կստանա այս ուղղորդված պայքարը, և Ձեր տեսակետը կհայտնեք ԵԿԱ տնօրենի ազատման դիմումի ներկայացման և դրա չմակագրման վերաբերյալ՝ շարժվելով այն առաջնակետից, որ ամբողջ աշխատանքային կոլեկտիվն է ԴԵՄ, որ հեռանա իր աշխատանքին այսքան մեծ նվիրում դրսևորող և իր անձնակազմին մեծարող տնօրենը:

Հարգանքով, լիահույս սպասումներով՝ Երևանի կենդանաբանական այգու աշխատակազմ

Հ.Գ.

Շահարկումներից զերծ մնալու համար, մենք՝ ներքոստորագրյալներս հավաստում ենք, որ տեղյակ ենք նամակի բովանդակությանը և ստորագրությունները մերն են։

Սույն նամակի բովանդակությունը քննարկվել և ընդունվել է կոլեկտիվի 2019 թվականի նոյեմբերի 04-ին ժամը 14։00-ին կայացած աշխատանքային ժողովի ընթացքում։ Միաժամանակ ժողովի ընթացքում ընդունվել է որոշում՝ սույն նամակի տեքստը հրապարակել սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3125 դիտում

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի