Երևան
12 °C
2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում սահմանահատումների մուտքերի եւ ելքերի տարբերությունը կազմել է -9857, իսկ հավելաճը 2016 թվականի համեմատ՝ 88,6%: 2016-ին տարբերությունը կազմել է -86 հազար 694, 2017-ին՝ -53 հազար 912, իսկ 2018-ին՝ -15 հազար 695: Այս մասին հրապարակվել էր ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ ելնելով միգրացիոն ծառայության տվյալներից:
Ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ կա 2 թիվ՝ ելումուտի տարբերությունը, որը վերոնշյալ -9587-ն է եւ հայկական անձնագրերով ելումուտի տարբերությունը. «Երկուսի կտրվածքով էլ ունենք բավականին նվազում: Բավական դրական տեղաշարժ կա, բայց սա կարելի է նաեւ դիտարկել տարվա վերջում: Դինամիկան դրական է, նորմալ: Ես ավելի շատ կարեւորում եմ հայկական անձնագրերով ելումուտի տարբերության նվազումը, քան թե ընդհանուր ուղեւորահոսքը: Եթե նայենք 2016 թ. տվյալներով, ապա հայկական անձնագրերով ելումուտի տարբերությունը բացասական է եղել մոտավորապես 98 902-ով, 2017 թ.՝ 75 015-ով, 2018 թ.՝ 42 182, իսկ 2019-ի վերջին տվյալով՝ 35 549: Այսինքն՝ այստեղ եւս դինամիկան բավականին ցայտուն է: Բնականաբար, այս թիվը տարվա վերջում ավելի քիչ է երեւում, որովհետեւ այստեղ հիմնականում գործ ունենք այն մարդկանց հետ, որոնք մեկնում են սեզոնային աշխատանքի եւ տարվա վերջում վերադառնում են: 2016 թ. 86 694-ից՝ 9857-ը բավականին դրական դինամիկա է եւ մոտավորապես 8 անգամ նվազել է»:
Ժողովրդագրագետի խոսքով՝ ով գալիս է Հայաստան եւ ով լքում է Հայաստանը, միանգամից գրանցվում է. «Կապ չունի, դա ՀՀ քաղաքացի է, թե զբոսաշրջիկ. բոլորն այդ համակարգում գրանցվում են: Կարող ենք ասել, որ մարդիկ կանգ են առել, փորձում են իրենց կյանքը դասավորել Հայաստանում՝ նոր հնարավորություններից են նաեւ ցանկանում օգտվել: Նշեմ, որ ժողովրդագրական հիմնական ցուցանիշներով այսօրվա դրությամբ դինամիկան ավելի բարվոք է: Ես կարող եմ թվեր նշել. 2019 թ. հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մենք ծնունդների անկում գրեթե չենք ունեցել, ընդամենը 20-ով է նվազել: Սա լավ դինամիկա է, եթե նկատենք, որ 2010-ից ծնունդները միայն անկում են գրանցել: Հիմա կարող ենք ասել, որ 1 տարվա կտրվածքով դա կանգ է առել: Ունենք ամուսնությունների բավական լավ ցուցանիշ. 2019 թ. հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ամուսնությունների թիվն աճել է 682-ով: Այս տարի վերջին 9 տարվա մեջ առաջին անգամ ունենում ենք ամուսնությունների թվաքանակի աճ»:
Մարկոսյանը նշեց, որ ամուսնալուծությունների թիվն էլ է նվազել նախորդ տարվա համեմատ մոտավորապես 1.1 տոկոսով, կամ բացարձակ թվով՝ 30-ով: Նա ասաց, որ բնական աճի տեսանկյունից մի փոքր անկում ունենք. «Մահացածների թիվն է ավելացել նախորդ տարվա համեմատ 414-ով կամ 2.2 տոկոսով, կազմել է 19 655 մարդ: Այդ պատճառով բնական աճն այս տարի կազմել է 6880 մարդ, մոտավորապես 6 տոկոսով նվազել է նախորդ տարվա համեմատ՝ կամ 434 մարդով: Բայց ծնունդների եւ ամուսնությունների դինամիկան բավական հուսադրող է այս տարի»:
Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված դրական դինամիկան, արդյո՞ք պետական ծրագրերի հետ է կապված, Մարկոսյանը պատասխանեց. «Պետական ծրագրերը մեկնարկելու են 2020 թ. հուլիսի 1-ից: Կառավարությունը հաստատել է, որ 2020-ի հուլիսի 1-ից բարձրանալու է առաջին եւ երկրորդ երեխայի համար տրվող միանվագ դրամական նպաստը: Առաջին երեխայի 50 հազար դրամը դառնալու է 300 հազար դրամ, երկրորդ երեխայի պարագայում 150 հազար դրամը դառնալու է 300 հազար դրամ: Ես սա նպաստ չեմ համարում, սա այն գումարն է, որը ծնողին հնարավորություն է տալիս հոգալու երեխայի առաջնային ծախսերը, քանի որ երեխայի ծնունդը միանգամից ծախսեր է առաջացնում իր հետ, եւ այդ գումարը իսկապես հնարավորություն կտա հոգալ այդ ծախսերը»:
Մարկոսյանի խոսքով՝ կանխատեսում անելն անշնորհակալ գործ է, բայց տարեվերջում հնարավոր է՝ ունենանք ծնունդների մի փոքր աճ: Իսկ արտագաղթի առումով Մարկոսյանը կարծում է, որ բավականին հուսադրող ցուցանիշներ կունենանք տարեվերջում. «Թեեւ այստեղ կարծում եմ, որ խնդիր ունենք: Մենք դեռեւս ունենք միգրացիայի բացասական ցուցանիշ: Ցավոք, նախորդ տարվա համեմատ այս տեսանկյունից ունենք աճ, բայց հասկանալի է, որ հիմա ինչ ձեւավորվում է, նախորդ տարիներից ձեւավորված միտումների հետեւանքներն են»:
Հարցին՝ արտագաղթի որոշ չափով նվազումը ինչո՞վ է պայմանավորված, Մարկոսյանը պատասխանեց. «Առաջին հերթին մարդկանց մոտ հույսն է արթնացել ապագայի նկատմամբ, դա շատ կարեւոր է: Երբ ինձ առաջ հարց էին տալիս, թե կոնկրետ ինչը կկանգնեցնի արտագաղթը, ես ասում էի՝ միայն քաղաքական իշխանության փոփոխությունը: Այլ պարագայում ես չեմ կարծում, թե այն արտագաղթը, որը կար, նվազելու էր: Միայն այդ փոփոխությունը կարող էր որոշակի առումով բարելավել. դա տեղի է ունեցել: Բայց հասկանալի է, որ սա բավարար չէ: Արտագաղթը Հայաստանից ոչ թե 1991-ից է սկսվել, այլ՝ 1980-ականներից: Մենք մոտավորապես 40 տարի է՝ մարդ արտահանող ենք, սպասել, որ միանգամից այդ արտագաղթը կանգ կառներ, դա միամտություն է: Այսօր կարեւոր է արտագաղթը կանգնեցնելն ու այն զրոյական վիճակի բերելը, նոր հետո մտածել ներգաղթի մասին»:
Մարկոսյանի կարծիքով՝ պետք չէ հուսալ, որ 1 տարվա մեջ արտագաղթը պետք է փոխվեր ներգաղթի. «Այսպիսի երկարատեւ գործընթացներից հետո կտրուկ փոփոխություն հնարավոր չէր: Բնականաբար, տնտեսական աճի տեմպերը, հետագա տնտեսական քաղաքականությունը, քաղաքական գործընթացները ինչքան դրական լինեն, ազդելու են մարդկանց վրա որպես ներգաղթի պատճառ»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT