Երևան
12 °C
Եվրո 2020-ի ընտրական փուլի հոկտեմբերյան խաղերից հետո Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի արդեն իսկ եղած խնդիրներին օր-օրի ավելացան նորերը: Որակավորման փուլը հաղթահարելու գործնական հնարավորությունները կորցնելուց հետո թիմը մնաց նաեւ առանց մարզչի, իսկ մինչեւ վերջին տուրերի հանդիպումները գնալով խորացան կադրային խնդիրները: Սրանց գումարած՝ ընթացքում իրարանցում եղավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության շրջանում: Այս բոլորից որոշակի լուծում ստացավ մարզչի հարցը:
Գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի հրաժարականը ֆեդերացիայի համար անսպասելի չէր կարող լինել: ՀՖՖ-ն, գուցե գիտակցելով թիմի պոտենցիալը, Եվրոյի ուղեգիր նվաճելու առաջադրանք նրա չէր տվել, սակայն երկրպագուները հենց դա էին ուզում: Ճանաչելով երկրպագուներին եւ իմանալով՝ ինչպիսի ճնշում կարող է լինել անհաջողության դեպքում՝ ֆեդերացիան հրաժարականը հնարավոր է եւ կանխատեսել էր, սակայն, ինչպես երեւում է, այդ իրավիճակի համար պլան B չուներ: Պաշտոնական հանդիպումների օրերը մոտենում էին, իսկ միակ պատասխանը, որ ՀՖՖ ղեկավարները տալիս էին մարզչի վերաբերյալ, այն էր, որ քննարկումներ են ընթանում: Նշանակումն էլ եղավ այն պահին, երբ արդեն ժամանակ չկար եւ ինչ-որ մեկը պետք է լիներ, որպեսզի ներկայացվեր հայտացուցակը:
Նման կարճ ժամանակում ՀՖՖ-ն չէր կարող արտասահմանցի բարձրակարգ մասնագետ գտնել, մանավանդ հաշվի առնելով, որ նրան պետք է առաջարկեին ծանր վիճակում գտնվող թիմ, որին 2 խաղ է մնացել ընտրական փուլում: Տարբեր շրջանակներում քննարկվում էին տարբեր անուններ, սակայն դրանք չհաստատվեցին, ու մնացին «Շիրակ»-ի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանն ու «Ալաշկերտ»-ի նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը: Բիչախչյանը հրապարակային բացառեց իր թեկնածությունը, իսկ Խաշմանյանը մեկնաբանություններ չէր տալիս: Այս իրավիճակում քիչ էր մնում ղեկը վստահվեր ռուսաստանցի մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանին, որի կարիերան դժվար է հաջողակ համարել: Ըստ տեղեկությունների՝ նա նույնիսկ պայմանագիր էր համաձայնեցրել, պարզապես վերջին վայրկյանին ՀՖՖ-ն նրանից հրաժարվել է ֆուտբոլային հանրության ու մամուլի ճնշման պատճառով:

Բացառման սկզբունքով մնաց ու հաստատվեց Խաշմանյանի տարբերակը: Ստեղծված իրավիճակում սա ամենաօպտիմալ լուծումն էր: Նրա նշանակումն էլ, սակայն, հարթ չանցավ ու ՀՖՖ ղեկավարության շրջանում իրարանցման պատճառ դարձավ: Այն բանից հետո, ինչ Խաշմանյանի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն եղավ, գործկոմի անդամները դուրս եկան նախագահ Արթուր Վանեցյանի դեմ՝ հայտնելով, որ նա կանոնադրություն է խախտել ու իրենք պետք է նշանակեին մարզչին, ոչ թե նա: Շտապ գործկոմի նիստ հրավիրվեց հաջորդ օրը եւ Խաշմանյանի նշանակումը հաստատվեց: Որքան էլ գործկոմի անդամ Արեն Մկրտչյանը հետո պնդեց, որ իրենց ու Վանեցյանի միջեւ լարվածություն չկա, սակայն գործկոմի անդամների՝ ՀՖՖ նախագահին ուղղված քննադատությունները շարունակվեցին նաեւ վերը նշված նիստից հետո, ու դեռ հարց է, թե պրոֆեսիոնալ ֆուտբոլում մարզչի նշանակման հետ կապված անփութությունն ու որպես հետեւանք ղեկավարների տարաձայնություններն ինչպես կանդրադառնան թիմի վրա:

Խաշմանյանը պաշտոնն ստանձնում է աննախանձելի իրավիճակում: Եվրոյի որակավորման փուլում թիմը մարզական նպատակներ չունի, մնում է միայն հույսը: Հունաստանի ու Իտալիայի դեմ խաղերից առաջ էլ կարծես թե կորցնում նաեւ լավ ֆուտբոլով շրջափուլը եզրափակելու շանսերը: Կադրային խնդիրները կարող են իսկական գլխացավանք դառնալ մարզչի համար: Ինչ-ինչ պատճառներով չի հրավիրվել Արաս Օզբիլիսը: Ընտրանու կազմում կարիերան ավարտելու մասին է հայտարարել թիմի առանցքային խաղացողներից մեկը՝ Մարկոս Պիզելին: Դեռեւս հավաքականին չի կարող օգնել Հենրիխ Մխիթարյանը: ՀՀ ընտրանու ավագը շարունակում է ապաքինվել վնասվածքից, ու, ըստ իտալական ԶԼՄ-ների, վերականգնումը չընդհատելու համար նույնիսկ մերժել է հավաքականից եղած առաջարկը, որ պարզապես գա ու թիմի կողքին լինի Հունաստանի դեմ տնային խաղում: Վնասվածքներ ունեն ու չեն հրավիրվել նաեւ Սարգիս Ադամյանն ու Կառլեն Մկրտչյանը: Թիմի նախապատրաստական հավաքի ընթացքում էլ օրերս վնասվածք ստացավ ու խաղընկերներին չի օգնի Գեւորգ Ղազարյանը: Լավ նորություններից է, որ վերադարձել է Կամո Հովհաննիսյանը ու հավաքականի ճամբարում է ղազախական «Կայսար»-ում լավ մրցաշրջան անցկացրած Տիգրան Բարսեղյանը:

Ամեն դեպքում, ինչ վիճակում էլ լինի ՀՀ հավաքականը եւ որքան էլ գիտակցենք ու հիշեցնենք, որ չի դասվում աշխարհի ուժեղագույն ընտրանիների շարքին, այն նաեւ այն թիմը չէ, որը կհամակերպվի ձախողման հետ ու ձեռքերը ծալած կսպասի ավարտին: Անկախ հանգամանքներից՝ ՀՀ ընտրանին միշտ էլ ունակ է դուռը շրխկացնել իր հետեւից:
Եվրո 2020-ի ընտրական փուլի նախավերջին տուրում ՀՀ-ն Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Հունաստանին: Խաղը կսկսվի 21:00-ին: Նոյեմբերի 18-ին 10-րդ տուրում կհյուրընկալվի Իտալիային: Հանդիպումը կմեկնարկի, Երեւանի ժամանակով, 23:45-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը
Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT