Ի հեճուկս ահազանգերի՝ բանակցային գործընթացը ոչ միայն փակուղի չի մտել, այլեւ մեր պատկերացումները լավ ընկալում են ստացել

Հայաստանի խորհրդարանում սկսված կառավարություն-ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը մեջբերեց օրերս Հայաստան ժամանած ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որը վերաբերում էր Արցախը բանակցային սեղան վերադարձնելու հարցին․

 «Այս հարցի մասին խոսել են նախագահները, վարչապետները, նախարարները, եւս մեկ անգամ նշեմ, որ բանակցությունների մասնակիցների կազմը պետք է համաձայնեցնեն կողմերը, բանակցությունների նախնական փուլում։ Երբ դեռ նոր էին դադարեցվել ռազմական գործողությունները, ԼՂ-ն մասնակից էր բանակցություններին, ինչ-որ փուլում ՀՀ նախագահներից մեկը որոշում ընդունեց, որ ԼՂ շահերը կներկայացնի Երեւանը։ Մենք՝ որպես համանախագահ երկրներ, կարող ենք միայն հավելել, որ գործընթացն ընթացել է ընդհանուր համաձայնությամբ։ Առանց ԼՂ ժողովրդի, նրա բնակչության, անհնար կլինի ձեւակերպել որեւէ համաձայնություն, Հայաստանն ուղղակի չի ստորագրի։ Ուզում եմ նշել, ՀՀ վարչապետն ինձ հետ հանդիպման ժամանակ կրկին ընդգծեց, որ ցանկացած որոշում պետք է ներկայացնի երեք ժողովուրդների հետաքրքրությունները, սրա հետ դժվար է վիճել»։

Լավրովի այս միտքն ամբողջությամբ ցիտելուց հետո Ենգիբարյանը, դիմելով ՀՀ վարչապետին, ասաց, որ ինքն այստեղ ուղերձների լրջագույն փոփոխություն է տեսնում․

«Որքանո՞վ է այս փոփոխվող մոտեցումը նաեւ համանախագահող մյուս պետություններում տեղ գտել»,- հարցրեց Ենգիբարյանը։

Ի պատասխան՝ վարչապետն ասաց, որ իրականում չէր ցանկանա խոսել փոփոխվող ուղերձների մասին, որովհետեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների հետ Ղարաբաղի հարցի վերաբերյալ բանակցային գործընթացը զարգացող, կենդանի գործընթաց է․

«Կարող եմ արձանագրել, որ ՀՀ-ում տեղի ունեցան քաղաքական փոփոխություններ, ինչ-որ տեղ բնական մտավախություններ առաջացան, հարցեր, թե ինչքանով ՀՀ նոր կառավարության դիրքորոշումները կլինեն կառուցողական՝ Արցախի հարցի լուծման առումով։ Մենք հենց առաջին օրերից հանդես եկանք մի շարք հարցադրումներով, որոնք, իհարկե, նոր էին կամ լավ մոռացված հինն էին եւ այլն»,- ասաց Փաշինյանը։

Թե ինչ է փոխվել այս մեկ ու կես տարվա ընթացքում, վարչապետը կարծում է, որ արձանագրվել է, որ ոչ միայն իրենց մտադրությունների մեջ չէ բանակցային գործընթացը փակուղի մտցնելը, այլեւ, ընդհակառակը, իրենք ասում են, որ կան բազմաթիվ հարցեր, առանց որոնց ճշգրտման, արդյունավետ բանակցային գործընթաց տանել հնարավոր չէ․

«Եվ այս ըմբռնման առումով որոշակի ընդհանուր ընկալումներ են ձեւավորվել, այսպես ասած, նախադրյալների առումով, կարծում եմ՝ հարցի լուծման նախադրյալների մասով մեր պատկերացումներն ավելի լավ ընկալում են ստացել, որովհետեւ արձանագրվել է, որ մեր դիրքորոշումները կառուցողական են, եւ կարող ենք նաեւ արձանագրել, որ, ի հեճուկս ահազանգերի, բանակցային գործընթացը ոչ միայն փակուղի չի մտել, այլեւ աշխատանք է տարվում՝ հակամարտող բոլոր կողմերի համար լուծում գտնելուն ուղղված միջավայր եւ մթնոլորտ ստեղծելու համար»,- պատասխանեց վարչապետ Փաշինյանը՝ ի հավելումն նշելով, որ, իհարկե, ուրախալի է, որ Լավրովն արձանագրեց այդ իրողությունը, բայց դա, ամեն դեպքում, բխում է ընդհանուր տրամաբանությունից։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2109 դիտում

Ժողովրդին կոչով դիմող Քոչարյանին հիշեցրեք, որ կապ չունի հայ ազգի հետ, ինքն է իրեն տարանջատել հայերից. Չախոյան

Ինչ անի վարչապետը՝ ոտքով դուռ բացի՞, ծեծի՞. Քոչարյանը չի պատկերացնում լինել ղեկավար ու մարդ չսպանել. տեսանյութ

Պտտահողմն ու կարկուտը Արթիկում ավերածությունների պատճառ են դարձել. լուսանկարներ, տեսանյութեր

Մահացել է փորձառու օդաչու Մերուժան Ծատուրյանը

Մերձմոսկվայում այրվում է «Արմենիա Մարկետ»-ը. տեսանյութ

Նախագահի նստավայրում Հանրապետության տոնի առիթով պարգևատրման հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել. տեսանյութ

Առաջին հանրապետության օրը հայ ժողովրդի ազատության ու ինքնիշխանության կամքի խորհրդանիշն է. Ավինյան

Ձագարը տեսեք. կարկուտ և տորնադո Նահապետավանում. Գագիկ Սուրենյանը նոր տեսանյութեր է հրապարակել

Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը հայերենով շնորհավորել է Առաջին հանրապետության տոնը. տեսանյութ

«Նիվա»-ից հնչած հայհոյանքի պարզաբանումը վերածվել է ծեծկռտուքի և ավարտվել դանակահարությամբ

Ստամբուլը կարող է դիտարկվել որպես ՌԴ-Ուկրաինա բանակցությունների հաջորդ փուլի հնարավոր վայր. Պեսկով

10 հազար դոլար կաշառք՝ մեղադրյալին վաղեմության հիմքով ազատելու համար. հայտնի է Արտուշ Գաբրիելյանի մեղադրանքը

Տորնադո Արթիկում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Մարինա Ծատուրյանն արժանացել է Երախտագիտության մեդալի

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել մայիսի 28-ին

Լեհաստանի Սեյմի պատվիրակությունը կժամանի Հայաստան

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հանրապետության տոնի առթիվ Ապարանի համայնքապետարանի կողմից կազմակերպված միջոցառմանը

«Գարդման, Շիրվան, Նախիջևան»-ը վերահաստատում է հայ փախստականների իրավունքների վերականգնման պայքարը. Գաբրիելյան

Միջնակարգ կրթության ավարտին սովորողը պետք է քաղաքացու դիրքից արժևորի Հայաստանը. ԿԳՄՍ նախարար

Սահմանազատմամբ մենք ամրապնդում ենք մեր ինքնիշխանությունը. Մհեր Գրիգորյան

7 տարում շուրջ 210,7 մլրդ դրամի գույք և դրամական միջոց է վերադարձվել Հայաստանին․ Սիմոնյան

Կեցցե՛ ազատ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանը. Օլիվիե Դըկոտինյի

ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրվել է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը

Թզբեհ նվիրել եմ բարեկամ երկրի նախագահներից մեկին, նման ավանդույթ կա. Ալեն Սիմոնյան

ՆԳ նախարարն ու ոստիկանության պետը հարգանքի տուրք են մատուցել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին

Պապիկյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր

Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը մեր պատմության կարևորագույն էջերից են. Ավինյան

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր

Անձրև, ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայաստանի Սյունիքի մարզում լարվածությունը պահպանվում է. Բելոուսով

Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումների պատճառով 55 ինքնաթիռ ուղղորդվել է այլընտրանքային օդանավակայան

Շուտով կհայտարարվի Ուկրաինայի հետ բանակցությունների նոր փուլի ամսաթիվը. Լավրով

Պետությունն ու ինքնիշխանությունն այլևս իրողություն են. Հարությունյան

Բախվել են «Նիսսան»-ն ու «ՎԱԶ 2104»-ը. վերջինը կողաշրջվել է. կա տուժած

Խաղաղությունն ու անվտանգությունը դառնալու են Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ ուղեկիցներ. վարչապետ

Գրեք, իմանանք՝ ձեզ համար որ ջերմաստիճանն է համարվում շոգ. Սուրենյան

Մաղթում եմ Հայաստանին, որն իր պատմությունը չափում է հազարամյակներով, կարողանալ ապրել խաղաղության մեջ. Լաքոտ

ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը նպաստելու ջանքերին. Ռուբիո

Մասկի SpaceX-ը չի կարողացել ավարտել 9-րդ փորձնական թռիչքը. տեսանյութ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ է