Ես ինձ համարում եմ պատանդ քաղաքական իշխանությունների համար. Արսեն Բաբայան

«Իմ ապօրինի ազատազրկումը, նաեւ ինձ ես համարում եմ պատանդ քաղաքական իշխանությունների համար, ուստի օրենքով նախատեսված եւ չարգելված բոլոր միջոցներով պայքարելու եմ այս քրեական գործի վերջնական եւ արդարացի հանգուցալուծման համար, ինչը, ըստ իս, կլինի գործի կարճումը»: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանը:

Վերջինս օրեր առաջ՝ նոյեմբերի 11-ին, «Իմ քայլ»-ի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի եւ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի անձնական երաշխավորությամբ ազատ էր արձակվել:

Նա մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու եւ իշխանության յուրացմանն օժանդակելու արարք կատարելու մեջ: Ըստ ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության՝ Բաբայանը, 2018 թվականին հանդիսանալով ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն:

Առաջադրված մեղադրանքում Բաբայանն իրեն մեղավոր չի ճանաչում: Նա ձերբակալվել էր հոկտեմբերի 21-ին: Երեք օր անց՝ հոկտեմբերի 24-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, որոշել էր կալանավորել Բաբայանին՝ միաժամանակ ոչ իրավաչափ ճանաչելով Բաբայանի ձերբակալությունը: 

Ասուլիսի ժամանակ Արսեն Բաբայանը, անդրադառնալով այն պնդումներին, թե ինքը քաղաքական գործիչ չէ, ուստի իր նկատմամբ չի կարող իրականացվել քաղաքական հետապնդում, ասաց. «Նման ձեւակերպումը չի ենթարկվում որեւիցե քննադատության, որովհետեւ քաղաքական հետապնդման ենթարկվելու համար պարտադիր չէ լինել քաղաքական գործիչ: Շատ ավելի կարեւոր է այն, թե իրականացվող գործողությունները որքանով են քաղաքական եւ որքանով՝ իրավական: Ի սկզբանե էլ գիտեինք այս քրեական գործի բուն իմաստը: Քաղաքական իշխանությունները մինչեւ քրեական գործերի այս շարքը սկսելը, հայտարարում էին, որ Սահմանադրական դատարանի ինչ-որ փոփոխություններ են՝ նախագահից սկսած, հետեւաբար բոլոր այն գործողությունները, որոնք իրենց մեջ կպարունակեն իրավական որոշակի հիմնավորումներ, այնուամենայնիվ, ելնում են քաղաքական նպատակներից»:

Բաբայանի խոսքով՝ սկսած քրեական գործի ամենաառաջին փաստաթղթից՝ քրեական գործ հարուցելու մասին որոշումից, իրականացվել են ոչ իրավաչափ գործողություններ. «Քրեական գործ հարուցելու մասին որոշումը չէր կարող գոյություն ունենալ այն պարզ պատճառով, որ «Համաներման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով՝ քրեական գործ չպետք է հարուցվի այն բոլոր արարքների դեպքում, որոնք նախատեսում են մինչեւ 4 տարի ազատազրկում կամ հարուցված քրեական գործերը պետք է կարճվեն: Այս օրենքն ամենաքիչն ինձ է հետաքրքիր, բայց քանի որ դա շատ քննարկվեց, ես խոսում եմ քրեական վարույթն իրականացնող մարմնի պարտականությունների մասին»:

Բաբայանը պնդեց՝ քրեական գործի հարուցումը ոչ միայն չէր կարող լինել, այլեւ դրան հաջորդող ձերբակալությունը խայտառակ ապօրինություն էր, հատկապես, եթե նկատի ունենան, որ դրա հիմքում դրվել էր փախուստը. «Եթե այնպիսի արարք է, որը որեւէ դեպքում չի նախատեսելու պատիժ, ո՞վ պիտի փախչեր եւ ինչո՞ւ պիտի փախչեր: Թեեւ ՀՔԾ ղեկավարը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ես չեմ պնդել, որ իմ նկատմամբ համաներում կիրառվի, բայց ես հայտարարում եմ, որ նա, ինձ որեւէ մեկը չէր հարցրել, եւ հետո, ես չունեի նման պարտականություն, դա վարույթն իրականացնող մարմնի գործն էր»:

Նրա կարծիքով՝ այս ամբողջ գործողությունները միտված էին հասնելու Հրայր Թովմասյանի հրաժարականին կամ այլ եղանակով նրա պաշտոնից ազատելուն. «Դրա հետ կապված քաղաքական իշխանությունը կանգ չի առնում որեւէ միջոցի առաջ. կա նպատակ՝ ազատվել ՍԴ նախագահից, ապա նաեւ, ես ենթադրում եմ, ՍԴ մյուս անդամներից՝ բացառությամբ մեկ-երկուսի, եւ այս շրջանակում քաղաքական իշխանության համար միեւնույնն է, թե ով կլինի ազատազրկված կամ խոշտանգված: Երեւի թե ենթադրում էին, որ Արսեն Բաբայանը երկու օր կնստի, խելքը գլուխը կհավաքի, իրենց ցանկալի ցուցմունք կտա, բայց տեսան, որ 22 օր նստեց, պարզվեց՝ խելքը վաղուց գլուխը հավաքված էր»:

Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավարը, անդրադառնալով իրեն առաջադրված իշխանության յուրացմանն օժանդակելու մեղադրանքին, ասաց, որ դրա հարուցումն ինքնին խայտառակություն է. «ՍԴ լիազորություն յուրացնելը՝ ՍԴ մեկ դատավորի կամ որեւէ այլ մեկի կողմից, իրավաբանների համար ուղղակի ամենաաբսուրդային, այսպես ասած, իրավական «բեսպրիդել է», որովհետեւ Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանված են Սահմանադրությամբ, եւ ՍԴ-ն Ընդհանուր իրավասության դատարան չէ, որ մեկ դատավորը հանդես գա որպես դատարան, եւ նախաքննության մարմինը այս փոքրիկ, պրիմիտիվ, իրավաբանության ֆակուլտետի առաջին-երկրորդ կուրսերի ուսանողի կամ նույնիսկ ոչ իրավաբանների գիտելիքները հավանաբար չունի կամ ունի, բայց նպատակներին հասնելու համար ոչ մի բանի առաջ չի կանգնելու»:

Արսեն Բաբայանը հայտարարեց, որ իր քրեական գործից բացի, այսուհետ զբաղվելու է նաեւ իրավապաշտպան գործունեությամբ. «Նպատակ եմ ունենալու թեւ ու թիկունք լինել այն բոլորին, ում նկատմամբ իրականացվում են այնպիսի ապօրինություններ, ինչպիսին իրականացվեցին իմ նկատմամբ»,- հավելեց նա:

Միլենա Խաչիկյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2306 դիտում

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը