Երևան
12 °C
Այսօրվանից սկսած Գյումրու նոր ավտոմաքսատունը փուլ առ փուլ շահագործման կհանձնվի: Փուլ առ փուլ, քանի որ ամբողջական կառույցը դեռ պատրաստ չէ: Իրականացվող շինարարական աշխատանքներին զուգահեռ նոր մաքսատանն էլ հենց կիրականացվի մաքսազերծման գործընթացը: Առաջին օրը բացված մաքսատունն աշխատանքային առաջին ժամերին արդեն սահմանը հատած եւ Գյումրի հասած 100 մեքենա էր մաքսազերծել: Այսօրվանից սկսած, այսինքն նոյեմբերի 18-ից, սահմանը հատած ավտոքարշակներով մեքենաները ևս կմաքսազերծվեն Գյումրու նոր մաքսատանը: «Սահմանը հատած ավտոքարշակներով մեքենաները տեղափոխվելու են այս տարածք, բայց դեռ տեղ չեն հասել, ինձ թվում է վաղն առաջին ավտոքարշակն այստեղ կլինի: Ավտոքարշակներին ամբողջովին սպասարկելուն պատրաստ ենք, դրանք ձեւակերպող 12 տեսուչ կա Գյումրիում: Այն պահին, երբ հավելյալ գործառույթ կտեղափոխենք այստեղ, աշխատակիցների թիվն էլ կավելացնենք: Մենք կադրային ռեսուրսի առումով ամբողջովին պատրաստ ենք եւ ինչպես հայտարարել ենք, նոյեմբերի 25-ից ամեն ինչ փորձելու ենք անել, որ բեռնարկղերով եկած մեքենաներն էլ կարողանանք այստեղ սպասարկել: Բեռնարկղերով սահմանը հատած մեքենաները միակն են, որ մնացել են այսօր Երեւանում: Այսինքն, այն պահից, երբ որ բեռնարկղերով մեքենաներն էլ կտեղափոխենք այստեղ , իսկ դա կլինի մոտ ապագայում, կարող ենք հայտարարել, որ արդեն մաքսազերծման գործընթացը տեղափոխեցինք Գյումրի»,- լրագրողների հետ զրույցում ասաց մաքսային ծառայության գնդապետ, ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը:
Նորագավիթի մաքսատունը դեռ շարունակում է գործել: Այն հավանաբար մինչեւ տարեվերջ չի դադարեցնի աշխատանքը, քանի որ այն մեքենաները, որոնք ի սկզբանե ուղղորդված են եղել Երեւան եւ արդեն տեղում են, պետք է այնտեղ էլ մաքսազերծվեն: Այս պահին ՀՀ մաքսակետերում օրական 1000 ավտոմեքենա է սպասարկվում, քարշակներով մտնում է մոտ 250-ից 300 մեքենա, բեռնարկղերով մեքենաների թիվն օրական մոտ 200 է: Այդ ամբողջ ծավալն, ըստ ՊԵԿ նախագահի տեղակալի, հնարավոր կլինի առաջիկայում Գյումրիում սպասարկել:
Ներկա պահին մինչեւ ժամը 18:00-ն Գյումրի մտած բոլոր մեքենաները սպասարկվում են հենց նույն օրը: Բանկերի մասնաճյուղերի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որպեսզի մի փոքր երկար աշխատանքային օրվա գրաֆիկով աշխատեն, որպեսզի ժամը 18:00-ին մեքենայի մաքսազերծման փաստաթղթային փաթեթը ստացող վարորդը նաեւ վճարումները կատարելու, մեքենան տարածքից վերցնել, հեռանալու հնարավորություն ունենա: Մաքսատան տարածքում երկու բանկի մասնաճյուղ կա 12 աշխատակցով: Թիվն, ըստ Ներսիսյանի, ավելի շատ է, քան Նորագավիթում:Լրագրողների դիտարկմանը, թե տարածքում մշտապես հերթեր են գոյանում, Ներսիսյանն ասաց՝ նորմալ է: «Ասում ենք հերթեր են, բայց մենք ինչ ենք հասկանում հերթ ասելով: Այսօր մաքսատան աշխատանքային օրը սկսվելուն պես դռան մոտ արդեն կանգնած են լինում 300-ից 350 մեքենա: Եվ, եթե մենք ուզում ենք, որ այդ 350 մեքենան 15 րոպեում սպասարկվի, ուրեմն ժամը 09:00-ին ՊԵԿ-ը պետք է 350 ձեւակերպող տեսուչ ունենա, ինչն այս կարճ ժամկետի համար արդարացված չէ»,- պարզաբանեց Ներսիսյանը:
Խոսակցություններ կան, որ քաղաքացիներ կան, որոնք որոշ դեպքերում 500 մեքենա են բերում մաքսազերծման: Եվ միայն այդ մեկ անձն է սպասարկվում ողջ օրը: Կա՞ նման խնդիր: Ներսիսյանն ասաց՝ ոչ. «Կան քաղաքացիներ, որոնք բերում են 100-ից ավելի մեքենա, բայց դրանք հո մի օրում չեն գալիս, լինում է, որ մեկ հոգի 5-6 մեքենա մաքսազերծի, բայց ոչ թե 500»:
Գյումրիում խոսակցություններ կան նաեւ, որ մեքենայի հերթերը վաճառվում են: Այսինքն հերթ պահող մի քանի քաղաքացիներ իրենց հերթերը բավական բարձր գումարով վաճառում են ավելի հեռվում կանգնած մեքենաների վարորդներին: Նրանց, ովքեր ցանկություն չունեն Գյումրիում գիշերելու եւ ուզում են մինչեւ ժամը 18:00-ն գործարքն ավարտել: ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանն ասաց՝ ՊԵԿ-ն այդ մասին լսել է, որոշակի քայլեր ձեռնարկվել են ոստիկանության հետ համագործակցելու առումով. «Մենք էլ ենք տիրապետում նման տեղեկությունների, մեզ էլ են դրանք հասել, բայց այդ ամենը կատարվում է փողոցում, մաքսատան տարածքից դուրս: Մենք համագործակցում ենք ոստիկանության հետ, եթե չեմ սխալվում մի քանի քաղաքացի արդեն հրավիրվել է ոստիկանություն»:
ՊԵԿ-ն այս պահին նախատեսում է ՀՀ-ում ունենալ Արտաքին տնտեսական գործունեության երկու կենտրոն՝ հյուսիսում՝ Գյումրիում եւ հարավում՝ Գորիս-Սիսիան հատվածում: ՊԵԿ նախագահի տեղակալն ասաց գուցե եւ երրորդի մասին էլ մտածեն:
Արմենուհի Մինասյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում«Կրթվելը նորաձև է» շարժման հերթական կանգառը՝ Քասախ. վարչապետը հանդես է եկել բանախոսություններով. տեսանյութ
Ինժեներական քաղաքում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում. ԲՏԱ նախարարը լուսանկարներ է հրապարակել
Ընդդիմությունը իշխանության գալու համար որպես «մսացու» օգտագործում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին. Չախոյան
Հայաստանում սոցիալական «բեսպրեդել» թույլ չենք տալու. Մկրտչյանը՝ հանրահավաք անցկացնող ԼՂ-ից տեղահանվածներին
Վեդիի կամրջի մոտ բեռնատարներ են բախվել ու կողաշրջվել. զոհ և վիրավորներ կան
Շուրջ 250 սովորող, 94 նախագիծ. մեկնարկել է Հայկական համադպրոցական գիտության փառատոնի 2025-ի եզրափակիչ փուլը
Վարժական հավաքի ընթացքում լավագույն արդյունքներ ցուցաբերած պահեստազորայինները պարգևատրվել են. լուսանկարներ
Երկրի վրա 2025 թվականի մարտի 28-ին 1723 երկրաշարժ է տեղի ունեցել. ինչ ուժգնություն են ունեցել ցնցումները
Հանդիպում Քասախում՝ «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ալիևը հասկանում է, որ եթե հիմա էսկալացիայի գնա, կարող է հակառակ իրավիճակում հայտնվել. Դալլաքյան. տեսանյութ
ԱՄՆ-ում դատարանը կասեցրել է «Ամերիկայի ձայն»-ի փակման գործընթացը
Մյանմայում երկրաշարժի հետևանքով զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ չկան
Մեծ Բրիտանիան Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ ռազմագերիներին
Վերջին 3 տարում ավելացրել ենք 45.8 հա նոր կանաչ տարածք, տնկել ավելի քան 20 000 ծառ. Տիգրան Ավինյան
Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ. անձրևներ են սպասվում
Վերին Գետաշենի նախկին ղեկավարի իրավահաջորդից և փոխկապակցված անձից բռնագանձման պահանջ է ներկայացվել
Մարտի 30-ին ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն Գյումրիում և Փարաքարում
«Օպել զաֆիրա»-ն բախվել է քարերին և գլխիվայր շրջվել
Իրանի հետ «վատ բաներ կպատահեն», եթե նա համաձայնության չգա ԱՄՆ-ի հետ. Թրամփ
Ուկրաինան արտաքին կառավարման կարիք չունի․ երկիրն ունի լեգիտիմ կառավարություն․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
ՀՀ-ում անձնական տվյալների պաշտպանության ոլորտում առկա են մի շարք խնդիրներ. ՄԻՊ-ը արտահերթ զեկույց է հրապարակել
Ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցումների ամբողջ ծավալով իրականացումը ՆԳՆ առաջնահերթություններից է
Ռումինիայից գնված 72 սառնարանով բեռնված մեքենայի վարորդն ապրանքի հետ անհետացել է. վնասը շուրջ 43 հազար եվրո է
Մյանմարի հզոր երկրաշարժի զոհերի թիվը հատել է 1000-ի սահմանը. կան անհետ կորածներ և հազարավոր տուժածներ
Թալանել են ՍՊԸ տնօրեններից մեկի մեքենան. գողացած պայուսակում եղել են խոշոր չափի գումար և 680 գրամ ոսկի
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Լռության օր է. Գյումրիում և Փարաքարում քարոզարշավն ավարտվել է
Վանաձորի շենքերից մեկում պարանով կախված տղամարդուն հայրը հայտնաբերել, տեղափոխել է ԲԿ
ԱԳՆ-ն ցավակցել է Մյանմարում և Թաիլանդում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ
Գլուխներդ բարձր գնացեք ընտրատեղամասեր և ձեր ձայնը տվեք մեր առաջին համարներին. Հարությունյան
Խոստանում եմ հետևողական լինել, որ ձեր առաջարկած խնդիրներն ընդգրկվեն մեր քաղաքի զարգացման ծրագրում. Մինասյան
Մելիք-Ադամյան փողոցում կենսունակության ավարտին մոտ մանրատերև ծառերը փոխարինվում են հասուն կատալպաներով
Ուկրաինան չի ընդունի ԱՄՆ ռազմական օգնությունը որպես պարտք. Զելենսկի
«Արջն իր ահից է գոռում». ո՞ւմ են լսել 8 անձինք՝ դիմելով հին մեթոդին, չլինի՞ Սերժ Սարգսյանին
Կաթվածի դեպքում պացիենտի կյանքը փրկելու համար կա կարճ ժամանակ, ուստի կարևոր է ծառայությունը մարզերում. նախարար
Ամերիկյան պատվիրակությունը ժամանել է Գրենլանդիա
Մշակութային վերջին զանգի կազմակերպումը խրախուսվելու է. Արաքսիա Սվաջյան
Գյումրիում ձերբակալված 8 անձից 3-ի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը, 5-ի՝ վարչական հսկողությունը
Տավուշի մարզում իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ
Սերժի, Միշիկի Ռուբոն վերջնական գնաց քաղաքական աղբանոց, Վարդան Ղուկասյանն էլ դաժան հարված է ստանալու. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT