Երևան
12 °C
Ադրբեջանցի բլոգեր Աթա Աբդուլաեւը խարդախությունների մեջ է խառնված եղել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ երեկ, երբ պաշտոնական այցով Իտալիայում գտնվող ՀՀ վարչապետը հանդիպում էր անցկացնում հայ համայնքի հետ՝ Աբդուլաեւը մտավ եկեղեցի եւ հայտարարեց, թե ամբողջ աշխարհը ճանաչել է ադրբեջանցիների ցեղասպանությունը, խնդրեց դադարեցնել պատերազմն ու խաղաղություն հաստատել: Եկեղեցում հավաքվածները սուլեցին եւ «բլոգերին» դուրս կհրավիրեին, եթե վարչապետը չխնդրեր հանգիստ լինել եւ լսել հարցը:
Սամվել Մարտիրոսյանը մեր զրույցում ասաց, որ Աբդուլաեւը հայտնի է դեռեւս 2011 թվականից. «2011-ին լրագրողները նկատել էին, որ ոմն քաղաքացիական, օգնում է ոստիկաններին ցրել ցույցը: Այսինքն՝ ուժ է կիրառում քաղաքացիների կատմամբ: Հետաքրքրվել էին, պարզվել էր, որ նա ժամանակին կապ է ունեցել «Ղարաբաղ» ֆուտբոլային թիմի հետ: Ինչ-որ խարդախությունների մեջ է խառնված եղել, հետո իր դեմ գործ է հարուցվել՝ 100 հազար մանաթի վերաբերյալ, 7 տարվա կալանք է եղել: Ենթադրում եմ, որ դրա հիման վրա հետո իրեն վերբովկա (հավաքագրում) են արել: Ոստիկանության հետ լուրջ կապեր ունի, ինչ-որ հանրային խորհրդի մեջ է մտել: Բայց նա նաեւ իսկապես բլոգեր է»,- մանրամասնեց մեդիափորձագետը:
Նրա կարծիքով՝ Աբդուլաեւի արածը նախօրոք պատրաստված սադրանքի փորձ է եղել. «Ենթադրում եմ՝ հույսեր են ունեցել, որ ուժ կկիրառվի իր նկատմամբ ու աշխարհին ցույց կտան, որ բլոգերների դեմ այդպիսի բաներ են արվում: Դա չեղավ ու նա փորձեց զուտ քարոզչական գծով տանել, բայց փաստացի նա ինչ-որ խելքը գլխին բան չէր պատրաստել»:
Մարտիրոսյանն ընդգծեց, որ Աբդուլաեւը ձախողվել է. «Կարծում եմ, որ նա ձախողվել է, որովհետեւ այս մարդն այն դեմքը չէ, որ իր հարցերը ինչ-որ մի ազդեցություն ունենային կամ էլ նա հանրայնորեն այնքան հայտնի մարդ լիներ, որ իր հարցերին ուշադրություն դարձնեին: Հիմնական ցանկությունը եղել է ինչ-որ սկանդալային բան ստանալը, ինչը չի ստացվել: Այդ մարդն իր էությամբ գրոհային է, այսինքն՝ նա պատրաստ էր ուժային բաների: Նա մարդ է, որը 10 տարի առաջ պատրաստ էր իր կյանքից հրաժարվել, որպեսզի Ալիեւը ավելի երկար ապրի, այ այսպիսի «հիանալի» անձնավորություն է»:
Փորձագետի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճիշտ արեց լսելով նրան. «Չնայած հիմա էլ այդ անձի հանդեպ հետաքրքրությունը մենք ենք տաքացնում»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՕդի ջերմաստիճանը կշարունակի նվազել. Սուրենյանն ասել է՝ երբ կդադարեն տեղումները
Փորձում են քաղաքական շահարկումներ անել. Փամբուխչյանը պարզաբանել է՝ ինչ կապ ունի հրդեհված «Լեքսուս»-ների հետ
Երևանում գովազդի նոր չափորոշիչներին չհամապատասխանող բոլոր վահանակները հանվելու են, արտոնյալներ չկան. Խաչատրյան
Գեղամ Նազարյանը «շակալների» մեջ է, պետք է դուրս գա «Հայաստան» դաշինքից, դառնա անկախ պատգամավոր. Մկրտչյան
Ինչո՞ւ է ԵԱՏՄ նիստը նախագահող Հայաստանի խնդրանքով այն անցկացվելու ՌԴ-ում. ԱԳՆ-ն պարզաբանել է
Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում. Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են
Ցավում ենք «հեռադիտակ-շոուի» համար. Ադրբեջանը սպառնացել է հայ-ադրբեջանական սահման այցելած Լեհաստանի նախագահին
Եթե սահմանազատում ենք մեր սահմանը, դիտորդ դուրս կգա, տուրիստ, թե ով, ոչ մեկի գործը չէ. Մեհրաբյան (տեսանյութ)
Կորցրել է մեքենայի կառավարումը, բախվել ծառին. պարզվում են Գյումրիում երթուղային «Գազել»-ի վթարի հանգամանքները
Ալեն Սիմոնյանն ու Նիդերլանդների դեսպանը քննարկել են Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձության հարցը
ՊՆ-ն հերքել է Ջերմուկի մոտակա դիրքերից նահանջելու վերաբերյալ տարածվող լուրերը
Ինչպես են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հյուրընկալել Լեհաստանի նախագահին և տիկնոջը (լուսանկարներ)
Հույս ունենք, որ Հայաստանը կվերադառնա ՀԱՊԿ-ում լայնածավալ համագործակցության, մեր դռները բաց են. Զախարովա
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. «Մեղրու սար» հատվածում մառախուղ է
Մեքենաներ են բախվել, «Մերսեդես բենց»-ը բռնկվել է. կա տուժած
Ուրախ էինք հյուրընկալել Լեհաստանի նախագահին և առաջին տիկնոջը. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Նոր նշանակումներ ԶՈՒ-ում. նախագահը հրամանագրեր է ստորագրել
Վլադիմիր Պուտինը պետական այցով Ղազախստանում է
Amio Visa Signature Business քարտ. բացառիկ առաջարկ Ամիօ բանկում
Հայաստան-ԵՄ հարաբերություններն ունեն ինտենսիվ բնույթ. Արայիկ Հարությունյանը հանդիպել է Վասիլիս Մարագոսի հետ
Արագածից մինչև Ծիլքար ավտոճանապարհին բուք է, որոշ հատվածներում առկա է մերկասառույց
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
Պաշտոնանկություն ֆինանսների նախարարությունում. վարչապետը որոշում է ստորագրել
Արմեն Ղազարյանը նոր պաշտոն ունի
Wildberries-ում Իդրամ կա
Մինչեւ 18 տարեկաններին էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի. օրինախախտները կտուգանվեն (տեսանյութ)
Արգելափակումից 63 մեքենա է դուրս բերվել, օգնություն է ցուցաբերվել 100-ից ավել քաղաքացու
Հայաստանը ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև ձեռք բերված հրադադարի հաստատումը. ԱԳՆ
Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է լեհ դիտորդների հետ (տեսանյութ)
C360 կուտակային հաշիվներում խնայողությունների նկատմամբ կկիրառվի ավելի բարձր տոկոսադրույք
Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 27-ին
17-ամյա տղայի սպանությունից հետո փորձել են հրկիզել մեղադրյալներից մեկի տունը. կա 4 կալանավորած, 1 հետախուզվող
Լեհաստանում Պուտինի մասին ֆիլմ է նկարահանվել. կիրառվել է «դիպֆեյք» տեխնիկա (տեսանյութ)
Վրաստանի ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվել են մանդատներից
Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա մնացել է խցանման մեջ՝ չկարողանալով տեղաշարժվել
ԱԺ նախագահը և Գերմանիայի դեսպանն անդրադարձել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը և տարածաշրջանային զարգացումներին
Նազելի Բաղդասարյանը կմեկնի արձակուրդ
18-ամյա երիտասարդի վարած մեքենայում թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ)
ՀՀ արտաքին գործերի նախարարը կայցելի Ֆինլանդիա
Գյումրիում 20 համարի երթուղայինը բախվել է ծառին, կա 5 տուժած
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT