Երևան
12 °C
Գիշերն անցկացրել ենք Վիշապալճի, Սպիտակասարի ու Աժդահակի արանքում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց «Խարույկ» արշավական ակումբի ղեկավար Գեղամ Օհանյանը: «Մենք հոգացինք, որ մեր անվտանգությունն ապահովված լինի: Հաշվի առնելով, որ տարածքում կենդանիները շատ են՝ որոշեցինք մնալ մեր խափանված մեքենայի մեջ, լույսը բացվի, նոր դուրս գանք կապի»,- պատմեց Օհանյանը:
Արշավականները չեն պատկերացրել, որ իրենց հետ կապ չունենալու արդյունքում «այսպիսի խուճապ կբարձրացվի»: «Առավոտյան այդ առումով երկրորդ սթրեսն ապրեցի»,- նշեց Օհանյանը:
Տղաների հետ կապ չի եղել շուրջ տասնվեց ժամ: Լուսաբացին նրանք բարձրացել են մոտակա գագաթը, որտեղից կարողացել են կապի դուրս գալ: Այն հարցերին, թե արդյոք մտածո՞ւմ էին ինչ անել, եթե կապի դուրս գալ չհաջողվի, սպասում էին, որ իրենց պիտի որոնե՞ն, թե՞ այլ ծրագիր ունեին, Գեղամ Օհանյանը պատասխանեց. «Եթե կապ չլիներ, մենք նախատեսում էինք վերադառնալ ավտոմեքենայի մոտ, վերցնել ուսապարկերը և իջնել Գեղարդ գյուղ, կհասնեինք մինչև երեկո, քանի որ 20-25 կմ ճանապարհ է»:
Փորձառու արշավականը նշեց նաև արշավի անվտանգության հիմնական կանոնները. «Ամենաառաջինն այն է, որ եթե մեկ-երկու հոգով են գնում, ոչ մեծ խմբով, պետք է իրենց կոորդինատները թողնեն ընկերների մոտ, նշեն այն ճանապարհը, որով նախատեսում են անցնել: Երկրորդը՝ պիտի ունենան անվտանգության միջոցներ. դեղատուփ, լուսային ազդանշաններ (հրավառության նման միջոցներ են), որպեսզի իրենց փնտրողներին կարողանան ազդանշան տալ: Մեզ մոտ այդ միջոցները կային, մենք ազդանշան տվեցինք, սակայն քանի որ արդեն լույս էր, ուղղաթիռից դրանք չէին նկատվել»:
Օհանյանի խոսքով՝ արշավականի կյանքը լի է արկածներով, ու նման դեպքեր հաճախ են պատահում. «Երբ արշավականն ընտրում է այս կյանքը, պիտի գիտակցի, որ արկածների միջով է անցնելու: Միայն թե «արկած» ասվածը չի նշանակում «արկածախնդրություն», այսինքն՝ անվտանգության կանոնները միշտ պետք է պահվեն»:
Ինչպիսի՞ն են արշավականները հարցին ի պատասխան՝ Օհանյանը հիշեցրեց, որ ամեն ինչ սիրելուց առաջ հարկ է ճանաչել: «Արշավականն առաջին հերթին բնության հետ կապ հաստատած մարդն է: Հայաստանի լեռնագնացները՝ մարդիկ, որ սիրում են շրջել լեռներով, անտառներով, ձորերով, միշտ պատրաստակամ են պաշտպանել ու պահպանել իրենց երկիրն ու բնությունը. վկա այսօրվա բնապահպանական պայքարները: Արշավականները երկիրը ճանաչելու միջոցով հայրենասեր դարձած մարդիկ են»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին՝ ժամը 21:27-ին, «911» ծառայություն ահազանգ էր ստացվել, որ երկու քաղաքացի գնացել է դեպի «Աժդահակ» լեռ, և նրանց հետ չէր հաջողվում կապ հաստատել: Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու փրկարարական ջոկատ: Որոնողական աշխատանքներին մասնակցել են 10 փրկարար-ծառայող և 15 քաղաքացի: Այսօր առավոտյան՝ ժամը 09:30-ի դրությամբ, որոնողական աշխատանքներին օժանդակելու նպատակով ներգրավվել էր նաև ուղղաթիռ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՈւկրաինային է հանձնվել 909 զինծառայողի մարմին
Գնացեք, ասեք՝ էս զանգերը անջատեն, կարո՞ղ է մեր եպիսկոպոսն էլ է դարձել նրանցից՝ ոստիկան. Ղուկասյան. տեսանյութ
Երկրաշարժ Ադրբեջանում. Ղազախստանը 2 անգամ ցնցվել է
Նախընտրական քարոզարշավի վերջին օրը ջերմ շփումներ ունեցա մեր սիրելի գյումրեցիների հետ. Սիմոնյան
Ինչքա՞ն կարելի է մեր ժողովրդին մանիպուլացնել թուրք կամ ոչ թուրք բանավեճով. Թորոսյան. տեսանյութ
Խուդաթյանը Չինաստանի պատվիրակության հետ քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցությունը
4 ուսուցիչ «Հորիզոններ» ծրագրի ղեկավարի և սիսիանցի 3 դասախոսի հետ հունիսին կմեկնեն Գերմանիա. լուսանկարներ
Շուտով կրկին կայցելեմ Սյունիք. ԱՄՆ դեսպանն ամփոփել է այցը
Հանրապետական շտապօգնության ծառայությունը համալրվել է ևս 6 նոր մեքենայով. լուսանկարներ
Լոռիում 18-20 դիմակավորված անձանց վնասազերծելու ժամանակ ոստիկանի կողմից հնչել է կրակոց, կա վիրավոր
Մհեր Շիրինյանն ազատվել է ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնից
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով. առանձին շրջաններում անձրև կտեղա
Նորակերտցիները պատրաստ են փոփոխությունների. Լյուդվիգ Գյուլնազարյանը շարունակում է հանդիպումները. տեսանյութ
Ստացել է մտերիմների աշխատավարձը, բենզինը օգտագործել իր կարիքի համար. տնօրենը ավելի քան 50 մլն դրամ է հափշտակել
Նոր առաջարկ 5G ցանց ունեցող քաղաքներում Ucom-ին միացողների համար
Շուրջ 50 հազար բուժառուի սպասարկող «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը վերանորոգվում է. տեսանյութ
Տեղի է ունեցել Էրդողան-Պուտին հեռախոսազրույցը. ինչ է քննարկվել
Մարտուն Գրիգորյանի հայրն ու որդին ազատ են արձակվել
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է առողջապահական հաստատությունների կառուցման ծրագրերի ընթացքը
Ինձանից հեռու մնա, իմ Տերս Աստված է, կպատժվես, մեղք ես․ Վարդան Ղուկասյանը՝ Մարտուն Գրիգորյանին
ՀՀ ՏԿԵ և էկոնոմիկայի նախարարներն այցելել են Գյումրու տեքստիլ ոլորտի ընկերություններ
Հայտնի է Բանգկոկում երկրաշարժի հետևանքով տուժածների նախնական թիվը. շենքի փլատակներում մնացած աշխատակիցներ կան
Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը հեշտ չի եղել, այն դիվանագիտական ձեռքբերում է․ Արման Եղոյան
ԱԳ նախարարը Ղազախստանում այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի թանգարան
AMIO Easy. Ձեր բիզնեսի աճի արագ ուղին
«Լակոտը»՝ տարվա լավագույն ներկայացում․ հայտնի են «Արտավազդ» մրցանակաբաշխության հաղթողները
ՔՊ-ն պատրաստվում է հաղթել Գյումրիի առաջիկա ընտրություններում. Արթուր Հովհաննիսյան
Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կոլեգիայի նիստ
Պուտինն առաջարկել է Ուկրաինայում ժամանակավոր կառավարում մտցնել՝ ՄԱԿ-ի հովանու ներքո
Տեսնես քանի՞ կոպեկի արժեք ունի Ձեր պահքի մեջ գտնվելը, Վարդան Ղուկասյան. Ջուլիետա Ազարյան
Գյումրին պատրաստ է. Ալեն Սիմոնյանը ցույց է տվել կենտրոնը, որտեղից օնլայն հետևելու են ընտրական գործընթացին
Թուրքիան արտաքսել է հակակառավարական ցույցերը լուսաբանող BBC-ի լրագրողին
Երևան-Գյումրի համագործակցությամբ Գյումրիում իրականացվել է թափառող շների ստերջացման աշխատանք. տեսանյութ
34-ամյա վարորդը բախվել է բազալտե եզրաքարերին, կոտրել ծառերն ու հայտնվել կանաչ գոտում
Մյանմարում 7,7 և 6,4 մագնիտուդ ուժգնությամբ 2 երկրաշարժ է գրանցվել. նորակառույց շենք է փլուզվել. տեսանյութ
Աբովյանի պտուղ-բանջարեղենների պահածոների արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Գյումրիում թեկնածուներից մեկը թուրքերենով փող է աշխատում, մյուսը՝ Թուրքիայում կացության քարտ ունի. Չախոյան
Հայաստանին պետք են անվտանգության ամուր երաշխիքներ. Պապուաշվիլին՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման մասին
Կրակոցներ Տավուշում հայտնի հացատան տարածքում. կան վիրավորներ
ԱՄՆ 60 կոնգրեսական պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ է արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT