ՀՀ վարչապետի Իտալիա այցի ուշագրավ դրվագները, Իտալիայի վարչապետի հարբուխն ու Սենատի նախագահի ուշացումը (լուսանկարներ)

Նախօրեի երեկոյան, ավարտելով առաջին պաշտոնական այցն Իտալիա, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձավ Երեւան:  3 գերհագեցած օր, անդադար հանդիպումներ ու ելույթներ. երբեմն նույնիսկ իրար բարեւելու ժամանակ չէր լինում:

Ներկայացնենք պաշտոնական այցի որոշ մանրամասներ, անսպասելի ու չպլանավորված դրվագներ, որոնք դուրս են մնացել պաշտոնական հաղորդագրություններից: Նոյեմբերի 20-ի առավոտյան Զվարթնոց օդանավակայանից ուղեւորվեցինք Վենետիկի միջազգային օդանավակայան:

Ինչպես հայտնի է՝ այցի առաջին կանգառը Սուրբ Ղազար կղզին էր, որը վերջին շաբաթներին գտնվում էր արտակարգ իրավիճակում՝ պայմանավորված Վենետիկին պատուհասած ջրհեղեղով: Վենետիկի միջազգային օդանավակայանից Մխիթարյան միաբանություն հասանք նավով: Շատ զգուշավոր ու փոքր ինչ վախվորած նավ նստելուց հետո միայն հասկացանք, որ իրավիճակն արդեն այնքան վատ չէր, որ անհրաժեշտ լիներ ռեզինե «սապոգներ» հագնել: Ճանապարհին արձանագրեցինք, թե ջուրն ինչպես է քանդել տարածքում գտնվող հյուրանոցների, տների պատերը: 

Արդեն Մխիթարյան միաբանությունում շատ տպավորիչ էր կղզու ափին խարսխված «Արմենիա» նավը. այն հարվածել էր կառամատույցին եւ բավականին վնասվել: Ջուր էր լցվել նաեւ միաբանության սեղանատուն, ողողվել էին գետնահարկի սենյակները, վնասվել որոշ զարդաքանդակներ:

Վանքի մատենադարանը, պատկերասրահը, ձեռագրատունը բարեբախտաբար չէին տուժել: Ինչպես հայտնի է՝ Մխիթարյան միաբանության գրապահոցը հայկական ձեռագրերի աշխարհում երրորդ ամենամեծ հավաքածուն է՝ Մատենադարանից եւ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի հավաքածուներից հետո։

Կրթական ու հոգեւոր մեծ արժեք ներկայացնող այս հաստատությունը Իտալիայում եզակիներից էր, որտեղ մեզանից փաստաթուղթ չպահանջեցին՝ ներս թողնելու համար: «Դուք հայկական հողի վրա եք, սա մի փոքրիկ Հայաստան է»,- շշուկով կեսկատակ նկատեց միաբանության հոգեւորականներից մեկը:

Գերապայծառ Տեր Լեւոն արքեպիսկոպոս Զաքիյանը մեր զրույցում ասաց, որ շատ մեծ վնաս է կրել հատկապես ցանկապատը, որը 2000 թվականին ամբողջությամբ վերանորոգվել էր: Նա սակայն, ընդգծեց, որ տեղի իշխանությունների, հայկական համայնքի աջակցությամբ եւ Աստծո օրհնությամբ պատրաստ են դիմակայել աղետին:

Վարչապետի գլխավորած պատվիրակության հաջորդ կանգառը Միլանի հայ առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցին էր: Հենց այստեղ տեղի ունեցավ հայտնի միջադեպը ադրբեջանցի «բլոգերի» մասնակցությամբ: Եվ եթե հեռուստադիտողներն ու ՀՀ վարչապետի ֆեյսբուքյան էջի հետեւորդները վախեցել էին այդ միջադեպից, ապա եկեղեցու տարածքում գտնվողները այդ պահին չէին էլ մտածել, թե ինչ հնարավոր վտանգ կարող էր ներկայացնել ադրբեջանցու ներկայությունը հայկական եկեղեցում, նրա գտնվելը ՀՀ վարչապետից ոչ շատ մեծ հեռավորության վրա:

Բարեհաջող դուրս գալով այս միջադեպից եւ շարունակելով հանդիպումները՝ այցի հենց առաջին օրը ՀՀ վարչապետը հասցրեց լինել նաեւ Միլանի միջազգային քաղաքագիտության ինստիտուտում, այնուհետեւ հանդիպել Միլանի քաղաքապետի հետ, անգլերեն լեզվով քննարկում ունենալ վերը նշված ինստիտուտում, եւ այսքանից հետո «Լա Սկալա» օպերային թատրոնում ունկընդրել Ռիխարդ Շտրաուսի «Եգիպտական Ելենան» ներկայացումը:

Մինչ վարչապետն ու նրան միացած տիկին Աննա Հակոբյանը օպերա էին ունկընդրում, լրագրողները տեսան ու զգացին, թե ինչքան նման են իտալացիները մեզ՝ իրենց ջերմությամբ, հյուրընկալությամբ:

Նկատեցինք նաեւ, որ ի տարբերություն Երեւանի՝ Միլանը շատ կանաչ քաղաք է, ինչով պայմանավորված քաղաքում փոշու հատիկ գտնելն իսկ դժվար է: Ու թեեւ ճանապարհները գերազանց վիճակում չէին, բայց ավելի քան 1 միլիոն բնակիչ ունեցող քաղաքում երթեւեկության խնդիր, կանգառներում կուտակված հսկայական բազմություններ ու ավտոբուսներում «իրար շալակ բարձրացած» մարդկանց չնկատեցինք: Պատճառներից մեկը թերեւս այն է, որ այնտեղ թե կանանց եւ թե տղամարդկանց համար սովորական երեւույթ էր հեծանիվով ու մոպեդով աշխատանքի ու դասի գնալը: Մյուս պատճառը թերեւս երթեւեկության կազմակերպման նրբություններն էին. ճանապարհները բաժանված էին տարբեր կատեգորիաների. օրինակ տաքսիների համար առանձին գիծ կար: Ինչ վերաբերում է խցանումներին. օրինակ, երբ, անհրաժեշտ եղավ հայ լրագրողներին սպասարկող մեքենան ազատել խցանումից՝ մոտոցիկլավոր ոստիկանից դա մեկ րոպեից ավելի քիչ ժամանակ պահանջեց:

Շարունակելով ՀՀ վարչապետի այցի մանրամասների ներկայացումը՝ նկատենք, որ նոյեմբերի 21-ը չէր զիջում հանդիպումների առատությամբ: Լոմբարդիայի փոխնահանգապետի հետ հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելեց Միլանի կաթոլիկ տաճար, շրջեց տաճարով, ծանոթացավ պատմամշակութային մեծ արժեք ներկայացնող տաճարի ճարտարապետությանն ու պատմությանը։ Ինչպես հայտնի է՝ գոթական ոճի կաթոլիկ այդ տաճարը Միլանի արքեպիսկոպոսի նստավայրն է։ Այն ունի 106.5 մետր բարձրություն եւ կարող է տեղավորել միաժամանակ 40 հազար մարդու։ Այս տաճարի շինարարությունը տեւել է շուրջ 5 դար՝ 1386-1813 թվականները։

Տաճարի մոտ սելֆիից հետո ՀՀ վարչապետը քայլեց դեպի «Mediobanca» ներդրումային բանկի գրասենյակ: Ճանապարհին նրան հանդիպող զբոսաշրջիկները ճանաչում էին ու հարցնում՝ «Նա Նիկոլ Փաշինյա՞նն է»:

Ի դեպ, Հայաստանի մասին լսած մեզ հանդիպած իտալացիները  մեր երկիրը գիտեին Արամ Խաչատրյանով եւ Ատոմ Էգոյանով: 

Նույն օրը Հայաստանի վարչապետը մեկնեց Հռոմ. Իտալիայի մայրաքաղաքում Հայաստանի վարչապետի առաջին հանդիպումն Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի հետ էր, որից առաջ փոքրիկ դիպված տեղի ունեցավ. պարտաճանաչ ՀՀ վարչապետին ակնհայտորեն դուր չեկավ, որ Կազելատին ուշացավ իր հետ հանդիպումից: Այս հանգամանքին ՀՀ վարչապետն իր վերաբերմունքը ցույց տվեց յուրահատուկ ձեւով. մինչ Սենատի նախագահը կժամաներ՝ ՀՀ վարչապետը մոտեցավ հայելուն ու սկսեց մազերն ուղղել: Նա դա շարունակեց անել նույնիսկ այն ժամանակ, երբ Կազելատին արդեն եկել էր ու սպասում էր իրեն: Սենատի նախագահի արարողակարգի աշխատակիցը անհուսորեն փորձում էր զգուշացնել, որ Կազելատին ժամանել է: Սա, իհարկե որեւէ կերպ չազդեց պաշտոնական հանդիպման համար պատրաստված ասելիքի վրա եւ հանդիպումն ավարտվեց նախատեսվածի պես:

Իտալիա կատարած պաշտոնական այցի վերջին օրը՝ նոյեմբերի 22-ին ՀՀ վարչապետի այցի առիթով պաշտոնական դիմավորման արարողություն տեղի ունեցավ Կիջի պալատում՝ Իտալիայի վարչապետի (նախարարների պալատի նախագահի) պաշտոնական նստավայրում:

Մինչ ՀՀ վարչապետը կժամաներ Կիջի պալատ, Պատվո պահակախումբը փորձեր էր անում: Եվ չնայած առողջական վիճակին (հարբուխին եւ բարձր ջերմությանը) Իտալայի վարչապետը շատ լավ տրամադրություն ուներ. փորձի ժամանակ Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտին մոտեցավ նվագախմբին եւ անձամբ հարվածեց թմբուկին:

ՀՀ վարչապետի ժամանումից հետո տեղի ունեցավ դիմավորման պաշտոնական արարողություն. հնչեցին Հայաստանի եւ Իտալիայի Հանրապետությունների օրհներգերը, տեղի ունեցավ ստուգայց եւ այլն: Իտալիայի վարչապետի մոտ հանդիպման կարողացան մտնել միայն նրանք, ովքեր նախապես ստացել էին հատուկ կրծքանշաններ: ԶԼՄ աշխատակիցները սպասեցին նախասրահում:

ՀՀ եւ Իտալիայի վարչապետերի բարձր մակարդակի բանակցություններից հետո վարչապետերը հանդես եկան լրատվամիջոցների համար հայտարարություններով: Այստեղ եւս մեկ «անակընկալ» էր սպասվում ՀՀ վարչապետին, հայ լրագրողներին ու պատվիրակության մյուս անդամներին: Իտալիայի վարչապետի խոսքը թարգմանող աշխատակիցը չկարողացավ թարգմանել, ականջակալներում լսվում էին միայն նրա հուզմունքի արտահայտությունները կամ հազվադեպ բառեր: Իրավիճակը փրկեց ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը, որը փոխարինեց թարգմանչին:

Ընդգծենք սակայն, որ այս ամենով հանդերձ լրագրողների հետ ոչ պաշտոնական զրույցում ՀՀ վարչապետը արդյունավետ գնահատեց այցը՝ ընդգծելով, որ շատ հետաքրքիր էր լսել որոշ հարցերում Իտալիայի նման պետության փորձի մասին: Եթե հաշվի առնենք, որ գործարարների ու հայ համայնքի հետ հանդիպումներում ձեռք բերվեցին Հայաստանում ներդրումներ իրականացնելու վերաբերյալ բազմաթիվ պայմանավորվածություններ, ապա Իտալիա այցը արդյունավետ գնահատելը չափազանցված չի լինի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8457 դիտում

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիտարներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին

Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը

Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք

Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը

Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք

Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են

Ռուբիոն հայտարարել է, որ Լավրովի հետ քննարկել է պատերազմին վերջ դնելու անհրաժեշտությունը

Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը