«Ապուշ ուրբաթ», «կեղծ զեղչեր», «սուտ հայտարարություններ». «Սեւ ուրբաթը» քաղաքացիներին բավականաչափ հուսախաբ է արել

Առավոտից Երեւանի խանութներում եռուզեռ է: Մարդիկ իրար հերթ չտալով խանութից խանութ են անցնում, ժպիտով գնումներ կատարում: Մի պահ, եթե մոռանանք, որ սա այն նույն հասարակությունն է, որը տարիներ շարունակ աղաղակել է սոցիալապես անպահով լինելու եւ գոյության կռիվ տալով ապրելու փաստի մասին, կարելի է մտածել, որ մարդիկ Հայաստանում, հատկապես Երեւանում այնքան էլ վատ չեն ապրում: Մայրաքաղաքի մի շարք խանութներում եւ մոլերում զեղչեր են, որը պայմանավորված է «Black Friday»–ը կամ «Սեւ ուրբաթ» մեծ զեղչերի օրով:

Նոյեմբերի 29-ից մեկնարկած «Սեւ ուրբաթ»-ը շարունակվելու է մինչեւ դեկտեմբերի 1-ը ներառյալ: Հայաստանի որոշ խանութներում, հատկապես մոլերում գործող զեղչերը սկսվում են 20 տոկոսից: Դրանք երբեմն հասնում են 30-40 տոկոսի:

Ակցիաներ անելու այս ավանդույթը սկզբնավորվել է ԱՄՆ-ում, որով էլ մեկնարկում է սուրբծննդյան ավանդական զեղչերի շրջանը առեւտրի կենտրոններում եւ խանութներում։ Վերջին մի քանի տարիներին «Սեւ ուրբաթին» միացել է նաեւ Հայաստանը: Մեզ մոտ էլ դրա նախաշեմին որոշ խանութներ եւ ապրանքանիշներ հաղորդագրություններ են ուղարկում քաղաքացիներին, հայտնում, որ միանում են ակցիային եւ զգալի զեղչեր առաջարկում սպառողին: Այս տարի «Սև ուրբաթ»-ի օրը որոշ բանկերում մեկնարկել է նաեւ ապառիկ վարկավորման նախատոնական ակցիա:

Եվ ինչպես ընդունված է ասել, «Սեւ ուրբաթ»-ը ԱՄՆ-ում վերածվել է ազգային խրախճանքի, քանի որ այնտեղ խանութներն առաջարկում են չլսված ցածր գներ, առաջարկվող ապրանքների զեղչերը կարող են հասնել մինչեւ 90 տոկոսի: Հայաստանում այդ օրը զեղչերը 50 տոկոսից (այն էլ հատուկենտ ապրանքների դեպքում) դեռ չեն անցնում:

«Հայկական ժամանակ»-ը շրջայց կատարեց առաջին պատահած հագուստի եւ տեխնիկայի խանութներում, այդ թվում եւ մոլերում: Պարզվեց, մեր քաղաքացիներին բավականին ոգեշնչել էր «Սեւ ուրբաթ» կոչվածը: Դա, սակայն, չէր վերաբերում տարեցներին: Թոշակառուներից շատերը տեղյակ էլ չէին, թե «Սեւ ուրբաթն» ինչ է, նրանք ուշադրությամբ լսեցին, թերեւս մտքում հույս ունենալով, որ մի լավ բան կարող է սպասվել ամանորյա տոներին ընդառաջ:

Տարեց մի տատիկ, որը որոշ ուտելիքներ վերցրած դուրս էր գալիս սննդամթերքի խանութից, առաջին անգամ մեզնից լսեց «Սեւ ուրբաթի» մասին: Եվ առաջին հարցը, որը հետաքրքրեց թոշակառու տիկնոջը, սա էր՝ իսկ սննդի վրա դա գործու՞մ է: Բացասական պատասխան լսելուց հետո տատիկը հայտնեց, որ 30 հազար դրամ թոշակ է ստանում եւ երկկողմանի որբ թոռանն է պահում, հագուստի կամ տեխնիկայի մասին մտածել իրեն չի կարող թույլ տալ:

Մեր հարցվածներից շատերը տեխիկայի խանութներից գնել էին իրենց անհարժեշտ ապրանքատեսակները, անգամ այնպիսիսք, որոնց վրա զեղչային համակարգը չէր տարածվել: «Հեռախոս ու հեռուստացույց էինք ուզում, մեր ուզած տեսականին չէր զեղչվել, բայց վերցրել ենք»,- ասաց մի կին: Նա նաեւ հայտնեց, որ տեխնիկայի որոշ տեսականու  վրա ձեւական է գրված եղել զեղչ, իրականում գինը նույնն է եղել, ինչ մի քանի օր առաջ էր:

Իսկ մոլի հաճախորդներից շատերը դժգոհեցին, որ զեղչը հատուկ են գրել, սակայն չնչին ապրանքատեսակների վրա է գործում:

Ինչեւէ մոլերում մարդկանց բազմություն էր տիրում, սովորականից կրկնակի շատ էին հաճախորդները: Օրինակ հայկական արտադրության կոշիկի սրահում 30 տոկոս զեղչ էր բոլոր տեսականիների համար, խանութում ասեղ գցելու տեղ չկար: Մեր հարցվածների մեծ մասը գոհունակություն հայտնեցին հաշված խանութներից, որտեղ 40 տոկոս զեղչային համակարգ է գործում բոլոր տեսակի հագուստների համար: Իսկ տեխնիկայի խանութներից մեծիմասամբ դժգոհ էին: Հայտնեցին, որ չնայած 40 տոկոս զեղչ փակցված լինելուն, այնտեղ ապրանքների մեծ մասը 20 տոկոսից ավելի չէր էլ զեղչվում, ապրանքներ կան, որոնց վրա զեղչային համակարգն ընդհանրապես չի տարածվում:

Իսկ այն մարդիկ որոնք չէին կարողացել գտնել մատչելի ապրանք կամ իրենց ուզած ապրանքատեսակի վրա ճկուն զեղչերը չէին տարածվել, «Սեւ ուրբաթ»-ը որակեցին «ապուշ ուրբաթ», «կեղծ զեղչեր», «սուտ հայտարարություններ» եւ այլն: Մեր հարցվածների մեծ մասը հագուստ ու տեխնիկա էին գնել:

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը քաղաքացիներին հորդորում է այս օրերին կամայական ապրանք ձեռք բերելիս փորձել հասկանալ՝ այն գինը, որը տալիս են, արդարացվա՞ծ է, թե՞ մոլորեցնող: Այսինքն ապրանքի իրական գնի մասին պատկերացում ունեն, թե չունեն:

Պիպոյանը նաեւ չբացառեց այն, որ որոշ խանութներ օգտվելով «Սեւ ուրբաթ» ակցիայից, կարող են ապրանքի գինը նվազեցնելու փոխարեն բարձրացնել: «Նախկինում նման բան եղել է, քաղաքացին գնացել եւ տեսել է ապրանքի գին, որը այդ օրերին ավելի թանկ է դրված, քան ժամանակին տեսել էր: Արդյոք այս տարի էլ կարձանագրվի նման դեպք դժվարանում եմ ասել»,- նկատեց նա:

Բաբկեն Պիպոյանը ասաց, որ այսօր կարելի է հանդիպել քաղաքացիների, որոնք գնումներ են կատարել եւ իսկապես զեղչի են հանդիպել: «Մենք ունենք դեպքեր, երբ հայտարարված զեղչն իսկապես համապատասխանում է իրականությանը եւ քաղաքացիները վայելում են Սեւ ուրբաթի տված բերկրանքը: Դրան զուգահեռ, եթե ասենք, որ Հայաստանում իսկապես կա «Սեւ ուրբաթ», կգտնվեն քաղաքացիներ, որոնք գնացել են եւ ակնհայտ տեսել, որ գործ ունեն, իսկապես մոլորեցնող հայտարարությունների հետ եւ դարձել են գովազդի զոհ»,- ասաց նա:

Նա նաեւ շեշտեց, որ զեղչերի մասին մենք բոլորս հիշում ենք արտառոց օրերին: Սակայն այս տարին պետք է դարձնել մոնիթորինգի եւ ուսումնասիրության տարի եւ պարզել, թե ինչ ծավալի խախտումների հետ գործ ունենք: Պետությունը քայլ է ձեռնարկելու եւ այս ոլորտում առկա խնդիրների դեպքում էլ պիտի կատարվեն իրավակարգավորումներ, եթե հաջորդ տարի կկրկնվի նույն խնդիրը, հարկավոր է գնալ համապատասխան սանկցիաների հետեւից:

«Փորձը ցույց է տվել, որ երբ պետությունը չի միջամտում նման գործընթացներին, դրանք իրենցով լուծումներ չեն գտնում: Հետեւաբար պետք է մշակել համակարգ, որ հաջորդ տարի նույն խնդիրների մասին նույն տոնայնությամբ չխոսենք»,- եզրափակեց Պիպոյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
42583 դիտում

Էկոնոմիկայի նախարարությունը կանգնած է գյուղացիների կողքին․ տնտեսվարողների հետ հանդիում Շիրակի մարզպետարանում

Ռուսաստանը չի կարող ռազմական հաղթանակ տանել․ Մերց

Մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի միջոցառումները

Անվտանգության հարցերը պետք է որոշվեն` հիմնվելով հրեական պետության շահերի վրա․ Իսրայելը չի ենթարկվում ԱՄՆ-ին

Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները կարևորել են համագործակցության ընդլայնումը

ՌԴ-ն խաբել է Կարապետյանին, հույսեր է տվել, ուղարկել ՀՀ. գուցե վախենում է, որ իրեն կզոհաբերեն. տեսանյութ

Նավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից․ Թրամփ

Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» ամենամյա զորավարժությունը

Ուզում են թռնել երկրից. գոնե ամոթ ունենան, լռեն. մարդիկ փողը վերցրել, իրենց չեն ընտրել. Ղազարյան. տեսանյութ

Միրզոյանն ու Սլովենիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ԵՄ հարթակում փոխգործակցության մեխանիզմների շուրջ

Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ՝ ընդամենը 15 օրում

Հայաստանը և Նիդերլանդները շարունակում են զարգացնել ռազմավարական գործընկերությունը․ տեսանյութ

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի հարցերի շուրջ

ԵՊՀ-ում իրականացվող բարեփոխումները շարունակական են, համակարգային և ռազմավարական․ պարզաբանում

Մայք Թայսոնը ժամանել է Հայաստան․ տեսանյութ

Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ

Հայաստանից Ուկրաինա արտահանված որևէ բեռ չի վերադարձվել․ ՍԱՏՄ-ն հորդորում է չտարածել կեղծ տեղեկատվություն

Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ներկայացվել է 7-ամյա ռազմավարության նախագծի նպատակը

«Ուժեղ Հայաստան», «Մեր ձևով», ԲՀԿ․ ընտրական հանցագործությունների 17 քրեական վարույթ է հանձնվել դատարան

Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են երեխայի որոնողական աշխատանքները

«Հայանտառ»-ի Վանաձորի անտառտնտեսության անտառապահը 2021-22թթ․ չի հաճախել աշխատանքի, ստացել է աշխատավարձ

Փարիզում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ֆրանսիական «KNDS» և «Airbus» ընկերությունների ներկայացուցիչների հետ

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը

Eurosatory 2026-ը Հայաստանի համար աննախադեպ հնարավորություն է․ ԲՏԱ նախարար

Վնասազերծվել է համակարգչային հափշտակությունների մեջ մասնագիտացված հերթական հանցավոր խմբավորումը

Կալուգացի մարդամեկը մինչ օրս չի հրաժարվել օտարերկրյա անձնագրերից, պահում է Հայաստանից փախնելու համար․ Չախոյան

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 56 հարց

Փամբակ գետը մոտ 15 տարեկան երեխա է ընկել․ իրականացվում են որոնողական աշխատանքներ

Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը

Լեռնային շրջաններում դիտված կարկուտը որոշ չափով վնասել է գյուղատնտեսական մշակաբույսերը

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Ընտրություններում հաղթանակը լավ ուղերձ է ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման ուղղությամբ. Կոսը՝ Միրզոյանին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ

Նախատեսվում է իրականացնել Սիսիան, Գորիս, Մեղրի համայնքների ոռոգման համակարգերի վերականգնում ու արդիականացում

Գեղամ Մանուկյանը՝ կրկին ծիծաղելի իրավիճակում. ՀԺ-ն Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութի սկզբնաղբյուրը չէ

Աննա Հակոբյանն ազդարարել է «Կրթվելը նորաձև է» շարժման երկրորդ փուլի մեկնարկի մասին. տեսանյութ

Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում

Երևանը սխալ կգործի, եթե հույսը դնի միայն «Արևմտյան օգնության» վրա. Նարիշկին

Մենք ֆինանսական օգնություն կտրամադրենք և կօգնենք հեշտացնել Հայաստանի առևտուրը հարևանների և Եվրոպայի հետ. Կոս

Մենք տեսել ենք ՌԴ-ից աճող ճնշումը, ահա թե ինչու պետք է աջակցենք Հայաստանին․ Կալաս