Ամանորին երեք օրը երկուսով անցկացնելը կարժենա 4 հազարից 300 հազար դրամ. առավել մատչելի են հյուրատները

05/12/2019 schedule21:40

Բոլոր նրանց, ովքեր նախատեսում են Ամանորը տոնել ոչ թե տանը, այլ Հայաստանի որեւէ այլ անկյունում, հյուրանոցներն ու հյուրատները բազմազան առաջարկներ ունեն: 

Դրանք շատ տարբեր են՝ գերշքեղից մինչեւ փոքրիկ սենյակ՝ տարրական հարմարություններով: Ըստ այդմ, նաեւ խիստ տարբեր են գները: Դիտարկելով դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 3-ը երկու անձի համար առկա առաջարկները՝ կարող ենք նշել, որ այս պահին ամանորյա տոնական եռուզեռից ասենք երեք օրով խուսափել եւ տոնական տրամադրությամբ հանգստանալ հնարավոր է՝ վճարելով ընդամենը 4 հազար դրամից մինչեւ 300 հազար դրամ: 

Շիրակի մարզում երկու անձի համար եռօրյա հանգիստն արժե 6 հազարից 191 հազար դրամ. գերակշռում են միջին գները՝ 15 հազար, 22 հազար, 43 հազար դրամ: 

Լոռիում հանգստանալը կարող է արժենալ 5 հազարից 22 հազար դրամ:

Տավուշում ոչ պակաս, քան 6 հազար 700, իսկ ամենաշատը 45 հազար դրամ կպահանջվի:

Արագածոտնում հանգիստը կարժենա 4 հազար 400-ից 35 հազար 150 դրամ:

Կոտայքում երեք օր հանգստանալու դիմաց կպահանջվի 6 հազար 500-ից 95 հազար դրամ:

Արմավիրում հնարավոր է հանգստանալ 4 հազարից 110 հազար դրամով. գերակշռում են 12-45 հազար դրամանոց առաջարկները:

Արարատում առաջարկվում է 4 հազարից 65 հազար դրամով հանգստանալ. շատ են հյուրանոց-հյուրատները, որ այդ երեք օրը կսպասարկեն ձեզ ընդահանուր առմամբ 12-30 հազար դրամի դիմաց:

Գեղարքունիքում հնարավոր է ամանորյա եռօրյակն երկու հոգով անցկացնել 6 հազար 700-ից 47 հազար դրամով:

Վայոց Ձորում 3 հազար 8 հարյուրից 32 հազար 800 դրամ կպահանջվի:

Սյունիքում գնային ցատկը մեծ չէ՝ 6 հազարից 23 հազար:

Արցախում մինիմալ հարմարություններով երեք օրով տուն կվարձակալեք 30 հազար դրամով, իսկ նախագահական սենյակում ձեր զույգի երեք օր անցկացնելը կարժենա ընդհանուր 300 հազար դրամ:

Երեւանը կհյուրընկալի ձեզ 7 հազար 500-ից 106 հազար դրամով: Հետաքրքիր է, ի դեպ, որ 106 հազար դրամ արժեքը նախատեսված է եռաստղանի հյուրանոցի համար, իսկ հինգ աստղ ունեցող հյուրանոցներ կան, որոնք առաջարկում են եռօրյա տոնական հանգիստ 72 հազար, 45 հազար եւ 38 հազար դրամի դիմաց:

Առաջարկները նաեւ բազմազան են. մատչելի պայմաններով «մահճակալ եւ շրջագայություն», «մահճակալ եւ նախաճաշ» (bed&tour, bed&breakfast) տարբերակներից մինչեւ 3-անգամյա սնունդ, առանձին մանկական սենյակ, լողավազան, ֆիթնես սրահ, բիլիարդ, կինոթատրոն, սեղանի թենիս, Ամանորի շոու ծրագիր եւ ընթրիք: 

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Հոթել էյեմ»-ից հայտնեցին, որ Ամանորի համար թե՛ Հայաստանից եւ թե՛ արտերկրից սենյակներ ամրագրել սկսել են դեռ հոկտեմբերից: Առավել մեծ է Աղվերանի, Դիլիջանի եւ Ծաղկաձորի հյուրանոցային համարների պահանջարկը:

Թեպետ այս տարի նախորդ տարիների համեմատ հյուրանոցներում սենյակների վարձակալությունն ակտիվ չէ, հյուրընկալները նախատեսում են զարմացնել ու հիացնել իրենց հյուրերին՝ կազմելով նոր ծրագրեր: Վանաձոր, Գյումրի, Ծաղկաձոր քաղաքների հյուրանոցների մեր հարցումները ցույց տվեցին, որ ի տարբերություն նախորդ տարիների, երբ այս շրջանում վարձակալված էին լինում բոլոր սենյակները, այս տարի դեռևս կան ազատ սենյակներ եւ տնակներ: «Տոներին, իհարկե, պատրաստվում ենք, ինչպես միշտ»,- մեզ հետ զրույցում նշեցին հյուրանոցների աշխատակիցները:

Եվ այսպես, եթե որոշեցիք շրջագայել առաջարկների համացանցային տիրույթով, կարող եք օգտվել google.com/travel/hotels համակարգից եւ վերը նշված առաջարկներին ծանոթանալ ըստ առանձին բնակավայրերի:

 Կարմեն Մարտիրոսյան 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4883 դիտում

ՀՀ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է սահմանին հրադադարի խախտումների վերաբերյալ Ադրբեջանի ապատեղեկատվություններին

Գլուխները տալու ենք պատերին, ովքեր փող են ուզում բաժանել մարդկանց և գնել քվե․ Հովհաննիսյան

Նախկինում ընտրակաշառքի «անվանի մասնագետներն» իրենց փորձը կփոխանցեն մատաղ սերնդին. Հարությունյան

2 աթոռի վրա նստելուց խոսող Օվերչուկը գիտի՞, որ անհնար է միաժամանակ լինել ՀՀ-ի և Ադրբեջանի դաշնակիցը. Դալլաքյան

ՀՀ-ի համար կարևորը ստորագրումն է․ ԱԳ փոխնախարարը՝ խաղաղության համաձայնագրի մասին

Գյումրիում կան ձերբակալված անձինք, այդ թվում՝ Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբից

Կհամաձայնեք, թե չէ, ձեր որոշելիքն է, գործը ես ուղարկելու եմ դատարան․ Աննա Վարդապետյան

Ինչի համար է մեղադրվում Տարոն Մարգարյանը. դատախազն ԱԺ-ին է ներկայացրել պատգամավորին առնչվող միջնորդագիրը

Ադրբեջանի հետ միջխորհրդարանական հանդիպում անցկացնելու ՀՀ-ի առաջարկը դեռևս չի արժանացել արձագանքի․ Խանդանյան

Կեղծ դոլարներով մի քանի կետից ոսկեղեն են գնել. ամուսինները հայտնաբերվել են, ներկայացվել քննչական բաժին

Նոր Սահմանադրությունն առնչություն չունի խաղաղության համաձայնագրի բովանդակության հետ․ Խանդանյան

Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. Օվերչուկ

Հատուկ ջոկատայինները նաև Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբում են. լուսանկարներ

Հարկ եմ համարում ընդգծել՝ Հայաստանը եղել և մնում է հավատարիմ Հվ. Կովկասում խաղաղության օրակարգին. Միրզոյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս

Ընդհանուր 2 մլրդ 15 մլն դրամ արժեքով կհամաֆինանսավորվի 17 համայնքի 23 ծրագիր. Խուդաթյանը մանրամասնել է

Փող կֆռռա, բայց էս մասին հեչ մարդ չիմանա. ինչ է ասվում Գյումրիում ընտրակաշառքի խոստման ձայնագրություններում

Ընդդիմության համար ընդամենը տաշեղ եք, ուզում են կրակի մեջ մտցնեն, որ բոցավառվի․ Կոնջորյանը՝ Աղազարյանին

Խաղաղության խաչմերուկ նախագծի գործնական փուլն է․ վարչապետը՝ Նռնաձոր տանող նոր ավտոճանապարհի կառուցման մասին

Ցույց տվեք մի ընդդիմադիր քաղաքապետ Քոչարյանի օրոք, ասֆալտին չէիք փռի, ասֆալտը նրանց վրա կփռեիք. Կոնջորյան

Հայաստանը՝ առաջատար ուղղություն Economy Middle East պարբերականի «Eid Al-Fitr 2025»-ի ուղևորությունների շարքում

Խուզարկություններ՝ «Մայր Հայաստան» դաշինքի Գյումրիի գրասենյակում և մի քանի անձի բնակարաններում

Կաշկանդվածություն չունենք՝ կայացնելու որոշումներ, որոնցում համոզված ենք․ Թորոսյան

Երևանի «Փարիզ» հյուրանոցում թալանել են Իրանի քաղաքացուն. ձերբակալվել է հավաքարարը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է, որ Լիտվայում զորավարժության ժամանակ 4 ամերիկացի զինվոր է մահացել

ՌԴ-ն ԱԹՍ-ների գրոհ է ձեռնարկել, պայթյուններ են հնչել Դնեպրի և Խարկովի կենտրոններում. տեսանյութ

Փողը մի տուր, դիր ջեբդ, բայց իմանանք՝ էսքան մարդ կա. Գյումրիում ընտրակաշառքի դեպքեր են բացահայտվել. տեսանյութ

Բնակարանից խոշոր չափի գողություն կատարելու համար մեղադրվողը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին

9 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Ղազախստան. լուսանկարներ

Այդ հնարավորությունը հավերժ չի լինի, և սխալ կլինի այն բաց թողնելը. Ամիրբեկովը՝ խաղաղության համաձայնագրի մասին

Հայ շախմատիստները աշխարհի գավաթի ուղեգրեր են նվաճել

Երկրաշարժ Հայաստանում

Քաղաքապետի խուժան թեկնածուին լսեցի, շուրջը հավաքվածների ծափերը ևս լսեցի, մազոխի՞ստ եք, ժողովուրդ. Հակոբյան

Բոլոր աշխատանքները իրականացնելու ենք համատեղ՝ իմ համաքաղաքացիների գիտակցված քվեարկությամբ. Սարիկ Մինասյան

Բարձրահարկ շենքի բակում տղամարդու դի է հայտնաբերվել

ԿԳՄՍ նախարարը Չարենցավանում հետևել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի համայնքային փուլին

Մխիթար Հայրապետյանն այցելել է Arm-Electronik. քննարկվել է ինժեներական կրթության ընդլայնման հնարավորությունը

Հրադադարի խախտումների անհիմն մեղադրանքները հնարավոր ռազմական էսկալացիայի նախանշաններ են. ԱԳ փոխնախարար

Կանանց Մ-19 հավաքականը մարզական հավաք կանցկացնի