Երևան
12 °C
Երեւանի Աբովյան 5/5 հասցեում «Մուլտի գրուպ» ընկերությունը, ինտենսիվ կատարելով օրենքի ուժով կասեցված շինարարական աշխատանքներ, կառուցել է նոր հյուրանոցի երեք հարկը. օգոստոսից ապօրինի շինարարությունը ընդհատված է: Ինչպես ակնհայտ է կադրերից, կիսակառույցը սկսել է քայքայվել:
Երկու օր է՝ այս շինության մասին իրարամերժ հայտարարություններ են հնչեցնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն ու քաղաքապետարանը: Մեկն ասում է, որ բոլոր աշխատանքները կատարվել են օրենքի շրջանակում, քաղաքապետարանի թույլտվությամբ, մյուսը, թե՝ օրենքով այդ թույլտվությունը կասեցված էր՝ շինարարություն ընդհանրապես պիտի չլիներ, կառույցն էլ նախագծից շեղումներ ունի: Այս թեմայի շրջանակում բանավեճը ներառել է արդեն կից թեմաներով քննադատություններ և պատասխաններ, և այսօր քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը հրավիրել էր ասուլիս՝ հարցերին պարզաբանումներ տալու:
ԲՀԿ-ի ակտիվ քննադատություններին անդրադառնալով՝ խոսնակն ասաց, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը: «Ենթադրելով, որ Ծառուկյանը գուցե լավ տեղեկացված չէ՝ զանգեցի-զգուշացրի տեղեկատվական արշավը կասեցնելու համար. թե ինչ եղավ հետո, շատ հուզիչ էր»,- ասաց նա:
Կարապետյանի խոսքով՝ Աբովյան 5/5 հասցեում ընթացող շինարարությունն ապօրինի է, և իրականացվում է «Մուլտի Գրուպ» ընկերության կողմից, որի հետ կապը Ծառուկյանը չի թաքցնում: «Այսօր պարոն Ծառուկյանը մի նոր հրաշալի հայտարարություն է արել՝ ասելով, որ քաղաքապետ Մարությանն իրեն թույլտվություն տվել է»,- ասաց Կարապետյանը՝ տեղեկացնելով, որ ԲՀԿ առաջնորդը շինարարական թույլտվությունը խառնել է նախագծման թույլտվության կամ ճարտարապետահատակագծային առաջադրանքի հետ, «իսկ դրանք երկու տարբեր փաստաթղթեր են»:
«Նախագծման թույլտվությունը քաղաքային իշխանության համաձայնությունն է, որ տվյալ վայրում կառուցվի տվյալ ծավալների, տվյալ հարկայնության շինություն: Դրանից հետո կառուցապատողը կրկին դիմում է քաղաքին շինարարության թույլտվություն ստանալու համար: Եվ շինթույլտվություն ստանալու դեպքում միայն նա կարող է սկսել շինարարական աշխատանքները: Նախագծման թույլտվությունը շինարարական աշխատանքները սկսելու թույլտվություն չէ»,- պարզաբանեց Կարապետյանը:
Ասվել էր նաև, թե շինթույլտվությունը տվել է Նարեկ Սարգսյանը. Կարապետյանի խոսքով՝ շինարարական թույլտվություն տալիս է բացառապես համայնքի ղեկավարը. «Նարեկ Սարգսյան անուն-ազգանունով քաղաքապետ չենք ունեցել: Մենք ունեցել ենք Տարոն Մարգարյան անունով քաղաքապետ, որ 2017թ. փետրվարի 16-ին տվել է տվյալ հատվածում «Մուլտի գրուպ» ընկերությանը շինարարական թույլտվություն: Դրանից հետո ոչ մի շինարարական թույլտվություն չի տրվել: Բայց փետրվարի 19-ին, այսինքն՝ շինթույլտվության տրամադրումից օրեր անց, վարչական դատարանը վարույթ է ընդունել մի քաղաքացու՝ հարեւան շինության քաղաքացու հայցը՝ ընդդեմ «Մուլտի գրուպ» ընկերության, եւ այդ պահից սկսած օրենքի ուժով Տարոն Մարգարյանի տված շինթույլտվությունը կասեցվել է: Այսինքն՝ շինթույլտվության տրամադրումից երեք օր հետո արդեն շինարարություն իրականացնելու հնարավորություն չկար օրենքով, բայց մեր հարգարժան կառուցապատողը, ինչպես ցանկացած շուստրի տղա, փորձել է շրջանցել կարգը եւ օրենքը, իրականացրել է այնտեղ կառուցապատում եւ մասնավորապես 2018թ. հունիս-հուլիս ամիսներին, երբ կար ընկալում, որ մի քիչ խառն է իրավիճակը, այդ շինարարությունն ինտենսիվ ընթանում էր»,- հաղորդեց Կարապետյանը:
Նա ցույց տվեց մի հրապարակում, որից հետո կազմակերպությունն ապօրինի շինարարություն անցկացնելու համար երկու անգամ՝ 200 հազար դրամով եւ 2 մլն դրամով, տուգանվել է համայնքի կողմից: «Եվ համայնքի ղեկավարն, ընդ որում, դեռ Հայկ Մարությանը չէր: Իսկ երկրորդ տուգանքից հետո գործերն ուղարկվել են իրավապահ մարմիններին»,- ասաց նա:
Գագիկ Ծառուկյանը քննադատել էր քաղաքապետարանի՝ ներդրողների հետ տարվող քաղաքականությունը՝ նշելով, որ Մարությանի հետ հանդիպումից հետո արաբ շեյխն իր ներդրումային ծրագրերը չեղարկել է, քանի որ քաղաքապետը հայտարարել է, որ իրենք հող չունեն, և նոր ներդրումներն անելու համար պոտենցիալ ներդրողները կարող են դիմել անհատներին՝ փորձելով ձեռք բերել նրանց հողատարածքները: Կարապետյանի խոսքով՝ Երևանի կենտրոնում, որտեղ արաբական ներդրումով նախատեսվում էր կառուցել հիվանդանոց, իրականում նման ծավալի հողատարածք չկա, իսկ իրենք առաջարկել են նույն ծրագիրը քաղաքի ծայրամասում իրականացնելու տարբերակներ քննարկել: Դիտարկմանը, որ հիվանդանոցը պիտի բարեգործական հիմունքներով գործեր՝ Կարապետյանն արձագանքեց. «Բարեգործական լինելու մասին հանդիպման ժամանակ ոչինչ չի ասվել»:
Կարապետյանն անդրադարձավ նաև ներդրողների «շեյխ» լինելու հանգամանքի շեշտադրմանը. «Քաղաքային իշխանության համար կարեւոր են ներդրումները, կարեւոր չեն ներդրողների տիտղոսները: ...Այստեղ անձանց հարց չէ: Պետք է հարգել պետական ինստիտուտները և կարգը»,- ասաց նա:
«Դիտողությունը (հանդիպման ընթացքում շեյխը պարբերաբար հեռախոսազանգերի է պատասխանել՝ ընդհատելով զրույցը) պահվածքի համեմատ եղել է բավական մեղմ, քաղաքավարի, և այնուհանդերձ, նշվել է, որ այդքանից հետո քաղաքապետը պատրաստ է ընդունել ներդրումային առաջարկները: Եվ թագավորների, կայսրերի, համաստեղությունների ներկայացուցիչների և նման տիտղոսների հիշատակումը տեղին չէ: Մենք ապրում ենք աշխարհիկ, դեմոկրատական երկրում, որտեղ ազնվական տիտղոսներ գոյություն չունեն»,- ընդգծեց Կարապետյանը:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ևս Հանրային հեռուստատեսության եթերում անդրադարձել էր այս հարցերին` նշելով, որ առաջին անգամը չէ, որ Ծառուկյանն անում է հայտարարություններ, որոնց հետևում փաստեր չկան` նկատի ունենալով վերը նշված հյուրանոցի շուրջ տեղի ունեցողը:
Կարմեն Մարտիրոսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀՀ-ի համար կարևորը ստորագրումն է․ ԱԳ փոխնախարարը՝ խաղաղության համաձայնագրի մասին
Գյումրիում կան ձերբակալված անձինք, այդ թվում՝ Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբից
Կհամաձայնեք, թե չէ, ձեր որոշելիքն է, գործը ես ուղարկելու եմ դատարան․ Աննա Վարդապետյան
Ինչի համար է մեղադրվում Տարոն Մարգարյանը. դատախազն ԱԺ-ին է ներկայացրել պատգամավորին առնչվող միջնորդագիրը
Ադրբեջանի հետ միջխորհրդարանական հանդիպում անցկացնելու ՀՀ-ի առաջարկը դեռևս չի արժանացել արձագանքի․ Խանդանյան
Կեղծ դոլարներով մի քանի կետից ոսկեղեն են գնել. ամուսինները հայտնաբերվել են, ներկայացվել քննչական բաժին
Նոր Սահմանադրությունն առնչություն չունի խաղաղության համաձայնագրի բովանդակության հետ․ Խանդանյան
Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. Օվերչուկ
Հատուկ ջոկատայինները նաև Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբում են. լուսանկարներ
Հարկ եմ համարում ընդգծել՝ Հայաստանը եղել և մնում է հավատարիմ Հվ. Կովկասում խաղաղության օրակարգին. Միրզոյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Ընդհանուր 2 մլրդ 15 մլն դրամ արժեքով կհամաֆինանսավորվի 17 համայնքի 23 ծրագիր. Խուդաթյանը մանրամասնել է
Փող կֆռռա, բայց էս մասին հեչ մարդ չիմանա. ինչ է ասվում Գյումրիում ընտրակաշառքի խոստման ձայնագրություններում
Ընդդիմության համար ընդամենը տաշեղ եք, ուզում են կրակի մեջ մտցնեն, որ բոցավառվի․ Կոնջորյանը՝ Աղազարյանին
Խաղաղության խաչմերուկ նախագծի գործնական փուլն է․ վարչապետը՝ Նռնաձոր տանող նոր ավտոճանապարհի կառուցման մասին
Ցույց տվեք մի ընդդիմադիր քաղաքապետ Քոչարյանի օրոք, ասֆալտին չէիք փռի, ասֆալտը նրանց վրա կփռեիք. Կոնջորյան
Հայաստանը՝ առաջատար ուղղություն Economy Middle East պարբերականի «Eid Al-Fitr 2025»-ի ուղևորությունների շարքում
Խուզարկություններ՝ «Մայր Հայաստան» դաշինքի Գյումրիի գրասենյակում և մի քանի անձի բնակարաններում
Կաշկանդվածություն չունենք՝ կայացնելու որոշումներ, որոնցում համոզված ենք․ Թորոսյան
Երևանի «Փարիզ» հյուրանոցում թալանել են Իրանի քաղաքացուն. ձերբակալվել է հավաքարարը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է, որ Լիտվայում զորավարժության ժամանակ 4 ամերիկացի զինվոր է մահացել
ՌԴ-ն ԱԹՍ-ների գրոհ է ձեռնարկել, պայթյուններ են հնչել Դնեպրի և Խարկովի կենտրոններում. տեսանյութ
Փողը մի տուր, դիր ջեբդ, բայց իմանանք՝ էսքան մարդ կա. Գյումրիում ընտրակաշառքի դեպքեր են բացահայտվել. տեսանյութ
Բնակարանից խոշոր չափի գողություն կատարելու համար մեղադրվողը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին
9 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Ղազախստան. լուսանկարներ
Այդ հնարավորությունը հավերժ չի լինի, և սխալ կլինի այն բաց թողնելը. Ամիրբեկովը՝ խաղաղության համաձայնագրի մասին
Հայ շախմատիստները աշխարհի գավաթի ուղեգրեր են նվաճել
Երկրաշարժ Հայաստանում
Քաղաքապետի խուժան թեկնածուին լսեցի, շուրջը հավաքվածների ծափերը ևս լսեցի, մազոխի՞ստ եք, ժողովուրդ. Հակոբյան
Բոլոր աշխատանքները իրականացնելու ենք համատեղ՝ իմ համաքաղաքացիների գիտակցված քվեարկությամբ. Սարիկ Մինասյան
Բարձրահարկ շենքի բակում տղամարդու դի է հայտնաբերվել
ԿԳՄՍ նախարարը Չարենցավանում հետևել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի համայնքային փուլին
Մխիթար Հայրապետյանն այցելել է Arm-Electronik. քննարկվել է ինժեներական կրթության ընդլայնման հնարավորությունը
Հրադադարի խախտումների անհիմն մեղադրանքները հնարավոր ռազմական էսկալացիայի նախանշաններ են. ԱԳ փոխնախարար
Կանանց Մ-19 հավաքականը մարզական հավաք կանցկացնի
Եվրամիությունը նշել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու իր պայմանները
Գորիսում մեքենաներ են բախվել. «ԳԱԶ 31029»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Վլադիմիր Զելենսկին ժամանել է Ֆրանսիա. սպասվում է հանդիպում Մակրոնի հետ
Ալյասկայում օդաչուն և 2 դուստրերը ողջ են մնացել՝ ավիավթարից հետո 12 ժամ անցկացնելով լիճը ընկած օդանավի թևի վրա
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT