Երևան
12 °C
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ քննարկվող որեւէ փաստաթուղթ սեղանի վրա չկա: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում պատասխանելով պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ինչո՞ւ չկա»,- հարց հնչեցրեց Փաշինյանը եւ իր բարձրացրած հարցին պատասխանելով՝ նկատեց, որ դեռ պետք է հասկանալ ամպլիտուդը, ստանալ Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ պարզաբանումներ:
«Իհարկե, այդ պրոցեսը ընթանում է, բայց մենք դեռեւս չենք ստացել: Եվ ոչ միայն կարեւոր է պարզաբանումները ստանալ, այլեւ պատկերացումների շուրջ ընդհանուր համաձայնության գալ, որ մենք, այ, էս բաժակին նայելով՝ նույն առարկան ենք տեսնում, նույն պատկերն ենք տեսնում»,- ասաց վարչապետը:
Շարունակելով իր խոսքը՝ Փաշինյանն ասաց, որ Ղարաբաղի հարցի հետ կապված կարող է արձանագրել հետեւյալը, որ իրենք մեկուկես տարվա ընթացքում լուծել են իրենց առաջ դրված խնդիրը: «Մենք՝ ա. ձեւակերպել ենք Հայաստանի նոր ասելիքը Լեռնային Ղարաբաղի հարցում, ե՛ւ Հայաստանի ե՛ւ Արցախի նոր ասելիքը Լեռնային Ղարաբաղի հարցում: Արձանագրել ենք, որ ՀՀ եւ ԼՂՀ կառավարությունների եւ հետեւաբար ժողովուրդների պատկերացումները Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ նույնական են, նույնական: Սա նշանակում է, որ մենք 100 տոկոսով նույն կերպ ենք պատկերացնում հարցի կարգավորումը: Եվ երրորդ՝ ամենակարեւոր արձանագրումը. մեր ասելիքն առավել լսելի եւ հասկանալի է դարձել միջազգային հանրության կողմից, եւ սրա վկայությունն այն է, որ շատ բանաձեւեր, որոնք մենք առաջարկում ենք, արդեն իսկ պաշտոնապես համանախագահող երկրները կամ նրանցից մի քանիսը արձանագրել են, որ դա մի բանաձեւ է, որի հետ դժվար է վիճել»,- ասաց Փաշինյանը:
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ՀՀ վարչապետից փորձեց պարզել, թե հնարավո՞ր է՝ ԼՂ հարցով որեւէ փաստաթուղթ ստորագրվի Բրատիսլավայում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդաժողովի շրջանակներում: Նա հիշեցրեց՝ նախօրեին տեղեկատվություն էր տարածվել, որ հնարավոր է՝ հնգակողմ փաստաթուղթ ստորագրվի:
«Ես հասկանում եմ, որ Ղարաբաղի հարցը այն հարցն է, որի վերաբերյալ ցանկացած նախադասություն մեծադղիրդ հնչելու հատկություն ունի: Բայց, տեսեք, դուք ասում եք՝ հնգակողմ փաստաթուղթ, ես ձեզ ուզում եմ ասել, թե ինչի մասին կարող է լինել խոսքը»,- ի պատասխան՝ ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ հնգակողմը այն տարբերակն է, երբ որեւէ հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները եւ կողմերի ներկայացուցիչները ներկայացնում են իրենց խոսակցության բովանդակությունը:
Այնուհետեւ Բաբաջանյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի ՌԴ արտգործնախարարի Բաքու այցի ընթացքում արված հայտարարությունների եւ այն մասին, որ ՌԴ-ն կրկին զենք է վաճառելու Ադրբեջանին:
Բաբաջանյանը հետաքրքրվեց, թե արդյոք Հայաստանը կրկին բարձրացնելո՞ւ է զենքի վաճառքի խնդիրը:
«Ես ծանոթ եմ Բաքվում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ այդ թեմայով արված հայտարարություններին եւ մեկնաբանություններին եւ կարող եմ ասել, որ բավարարված եմ այդ հայտարարություններով: Իսկ այն, որ այդ հարցը լինելու է հայկական պետությունների օրակարգում, դա ակնհայտ է, դա ազգային անվտանգության հարց է»,- ասաց Փաշինյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT