Տնակային ավաններն այսօր հստակ խոչընդոտում են Գյումրիի զարգացմանը.ՀՀ վարչապետ

2020 թվականին պետական բյուջեով Աղետի գոտու հարցերը լուծելու համար աննախադեպ մեծ գումար է հատկացվել՝ 3 մլրդ  դրամ: ՀՀ-ում այսօրվա դրությամբ կա մոտավորապես 436  ընտանիք, որոնց նկատմամբ պետության ունեցած պարտավորությունը 1988-ի երկրաշարժի համատեքստում արձանագրված է: Նրանց մի մասի բնակապահովման խնդիրը լուծվելու է  ԲԳՎ-ների տրամադրմամբ, մյուսների համար կիրականացվի շինարարություն, կամ այլ ծրագիր: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԼՀԿ խմբակցության պատգամավոր Սարիկ Մինասյանի՝ անօթեւանության խնդրին առնչվող հարցին:

«Ես ինչքան գիտեմ, Գյումրիում այսօր չկա մի ընտանիք, որի նկատմամբ պետության ունեցած դե յուրե պարտավորությունը արձանագրված է: Բայց կան տնակներում ապրող քաղաքացիներ: Եվ մենք հիմա այս ծրագիրն ավարտելուց հետո որոշել ենք հընթացս գնալ ամեն մի տնակի պատմությունը վեր հանել, հասկանալ, թե մարդն ինչու՞ է տնակում ապրում: Որովհետեւ այս պահին մեր ձեռքի տակ չկա փաստաթուղթ, որ մենք որևէ մեկի նկատմամբ ունենք պարտավորություն, մեր պարտավորությունները մարված են համարվում: Երբ այդ աշխատանքները կարվեն ու կպարզվի, որ պետությունը պարտավորություն ունի, տեխնիկական կամ ինչ-ինչ պատճառներով չեն արձանագրվել, նոր ցուցակ, նոր օրակարգ կձևավորվի: Բայց եթե պարզվի, որ պետությունն այդ մարդուն տվել է բնակարան, բայց նա այդ բնակարանը վաճառել է, գնացել է նորից տնակում է ապրում, դա արդեն բոլորովին ուրիշ իրավիճակ է, եւ մենք արդեն բոլորովին ուրիշ քաղաքականություն պետք է վարենք»,-ասաց վարչապետը:

Վարչապետը նաեւ հայտարարեց, որ տնակային ավաններն այսօր հստակ խոչընդոտում են Գյումրիի զարգացմանը: Պետք է այդ խնդիրը լուծել, լուծել շատ սկզբունքային, ճշգրիտ և կոնկրետ հասցեական գործողություններով:

Տպել
1015 դիտում

Ստեփանավանի դենդրոպարկի մուտքի մոտ սահմանափակումներ են դրվել. նախօրեին 10 000 մարդ էր այցելել այնտեղ (լուսանկարներ)

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի 6 նոր դեպք է հաստատվել

Մինչ այս քրեական հետապնդման մարմինների կողմից իրականացված գործողությունները եղել են ու մնում են իրավաչափ. Գոռ Աբրահամյան

Շիրակի մարզում առաջին անգամ սոյա կմշակվի. ծրագիրը փորձնական է

Անցյալի եւ ապագայի միջեւ գիծ պետք է քաշվի, պետք է հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել 1996-ին, 1999-ին, 2008-ին...Ա. Ջուլհակյան

Երևանում տերմինալներից գողություն կատարողների խումբ է բռնվել. ձերբակալվել են 22 և 26-ամյա երկու երիտասարդներ

Այգեձոր բնակավայրի «Այգեձորի գոմեր» կոչվող հանդամասում մոտ 5 հա խոտածածկ տարածք է այրվել

ՍԱՏՄ մշտադիտարկումներն ու կրկնայցերը Երեւան քաղաքում. կրկնակի խախտում է թույլ տվել 2 կազմակերպություն

Նախագահը կրթության փորձագետ Անահիտ Բախշյանի հետ խոսել է Լանզարոտի կոնվենցիայի վերաբերյալ իր մտահոգությունների մասին

Հյուրանոցային համալիրի սեփականատիրոջ կազմակերպմամբ տնօրենին զրկել են ազատությունից, ապա ունեզրկել

Ոստիկանությունում Ռուբեն Հայրապետյանին առնչվող նոր քրեական գործ է հարուցվել

Առողջապահության նախարարը հանդիպել է ՀՎԿԱԿ-ի մասնաճյուղերի տնօրեններին

Գալուստ Սահակյանի որդին ներգրավվել է որպես մեղադրյալ ՔԿ-ում քննվող քրեական գործով

Սննդի անվտանգության տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացրել Երեւանում․ հայտնաբերվել են մի շարք խախտումներ

ԱԻՆ-ը շրջայց է իրականացնում ՀՀ տարածքում (Տեսանյութ)

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի կառավարության նախագահին

Նախագահը ստորագրել է սեռական բռնություններից երեխաների պաշտպանության մասին կոնվենցիան վավերացնելու օրենքը և վավերագիրը

Մենք գնում ենք այս ճանապարհով՝ փոխանցելով «կրիր դիմակ, փրկիր կյանքեր» ուղերձը

Կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողների վարձատրությունը 2-3 անգամ բարձրացել է. ռեանիմատոլոգների պակաս կա

Կորոնավիրուսից մահացած մոր հուղարկավորության ժամանակ վարակված աղջիկները եւս մահացել են