Այս պարագայում պետք է շատ արագ ազատ արձակենք այն մորը, ով կալանավորված է 3-4 անգամ գողություն անելու համար. Թանդիլյան

Այսօր ԱԺ-ում՝ բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն ասաց, որ ինչպես և սպասում էր, լրամշակված տարբերակն էական փոփոխության չենթարկեց բյուջեի նախագիծը, և «Լուսավոր Հայաստան» խմբակցության 151 առաջարկից որևէ մեկը չի ընդունվել:

Ըստ Թանդիլյանի՝ հանձնաժողովի նիստերում՝ քննարկումների ընթացքում, բազմաթիվ արժեքավոր առաջարկներ կային, որոնք գումարային առումով առավել իրատեսական էին, և հնարավոր էր կատարել փոփոխություն:

Այն, որ բյուջեն լրամշակման արդյունքում նվազել է 25 մլրդ դրամով, Մանե Թանդիլյանի պնդմամբ, ոչ ոքի կողմից չէր առաջարկվել: Այս ամենի արդյունքում այս տարվա համեմատ ծախսերի աճը կկազմի 12.6%, որն ավելի քիչ է, քան 2019 թվականի բյուջեի աճը 2018-ի համեմատ, որը կազմել էր 13.9%:

Թանդիլյանը նշեց, որ կրթության ուղղվածության ծախսերն են որոշակի նվազել, և թե ինչ պատճառով, դա այլ հարց է: Նա նաև մատնանշեց բնապահպանական ծախսերի կրճատումը, որը կազմում է 1.5 մլրդ դրամ:

«70 մլրդ դրամով՝ մոտ 20%-ով, լրամշակման արդյունքում նվազեցին կապիտալ ծախսերը: Գոհունակություն ու զարմանք էի հայտնել, որ ՀՆԱ-ի 5% կապիտալ ծախս է նախատեսվել, սակայն իմ ուրախությունը կարճ տևեց, և կապիտալ ծախսերը դարձան 4 տոկոս: Բայց, եթե սա էլ իրականացվի, գոհ կլինենք»,- ասաց պատգամավորը:

Թանդիլյանը ներկայացրեց նաև ընթացիկ ծախսերի աճը, որը կազմում է 45 մլրդ դրամ, և որը, ըստ նրա, ավելի է խորացնում ֆիսկալ կանոնի խախտումը: Ինչպես ներկայացրեց պատգամավորը, ֆիսկալ կանոնն ընթացիկ և կապիտալ ծախսերի չափաքանակն է՝ պայմանավորված պարտքերի և ՀՆԱ-ի հարաբերակցությունից:

«Այն հիմնավորումը, թե բա թոշակ ու աշխատավարձ չբարձրացնենք, որպեսզի օրենքը չխախտենք, ինձ մոտ, ամեն դեպքում, տարակուսանք է առաջացնում, որովհետև հաշվապահական հաշվառմանը չնչին մոտ կանգնած յուրաքանչյուր մարդ գիտի, որ ընթացիկ ծախսերը ոչ միայն և ոչ այնքան աշխատավարձն ու թոշակն են»,- ասաց Թանդիլյանը՝ հավելելով, որ նրա համար որևէ նպատակ չի կարող արդարացնել օրենքի խախտումը, անգամ՝ ամենաբարի նպատակը:

«Նկատենք, որ որևէ մեկը չի վիճարկում, որ օրենքի խախտում է տեղի ունեցել, այլ ներկայացնում է հիմնավորում կամ պատճառաբանություն, թե ինչու է դա տեղի ունեցել: Իմ համոզմամբ՝ սա վտանգավոր ուղերձ է և ավելի վտանգավոր է դառնում, երբ հնչում է այս ամբիոնից, որովհետև այդ պարագայում մենք պետք է շատ արագ ազատ արձակենք այն մորը, ով կալանավորված է 3-4 անգամ գողություն անելու համար»,- ասաց Թանդիլյանը՝ մեջբերելով, որ, այնուամենայնիվ, որևէ մեկը չի վիճարկում, թե ինչու է նա արել գողություն, օրինակ՝ իր երեխաներին կերակրելու համար: Հետևաբար այստեղից արդարացնել օրենքի խախտումը նպատակի տեսանկյունից, Թանդիլյանի կարծիքով, հարիր չէ:

«Խնդիրները, որոնք մատնանշել ենք նախորդ քննարկման ժամանակ, ոչ միայն չեն լուծվել բյուջեի լրամշակված տարբերակում, այլ մի բան էլ խորացվել են, հետևաբար մեզ այլ բան չի մնում, քան դեմ քվեարկել բյուջեին»,- եզրափակեց Թանդիլյանը:

Ժաննա Ջեյրանյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
45354 դիտում

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ