Հինգերորդ շարասյան հակապետական քարոզչությունը

Հակաիշխանական քարոզչությունն անհեթեթությունների նորանոր ռեկորդներ է սահմանում։ Բանն այնտեղ է հասել, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելուց անմիջապես հետո հանրապետականներն իրար հերթ չտալով սկսեցին հայտարարել, թե դրա արդյունքում նրա վարկանիշը կտրուկ աճել է։ Այստեղ երկու տարբերակ կա։ Կամ այդ քարոզիչների կարծիքով մեր հասարակությունն ահավոր սիրում-հարգում է հանցագործներին, ու հենց որ ՀՔԾ-ն մանրամասնորեն ներկայացրեց Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը (այսինքն՝ օդում կախված խոսակցությունները վերածվեցին կոնկրետ փաստերի), նրա վարկանիշն ակնթարթորեն բարձրացավ, կամ էլ հասարակությունը համոզված էր, որ Սերժ Սարգսյանը միլիարդավոր դոլարներ է թալանել, բայց երբ պարզվեց, որ խոսքն ընդամենը մեկ միլիոն դոլարի մասին է (առայժմ), նրա նկատմամբ վերաբերմունքը փոխվեց եւ ավելի դրական դարձավ։

Բայց քարոզչական զավեշտը սրանով չի սահմանափակվում։ Ուրեմն՝ Սերժ Սարգսյանի եղբորորդին (Գոնսալեսը չէ, մյուսը) մեկնաբանում է ղարաբաղյան կարգավորման գործընթացը, ներկայացնում Ադրբեջանի արտգործնախարարության տարածած ինչ-որ փաստաթուղթ, դրա հիման վրա եզրակացնում, որ Հայաստանի իշխանությունները հանձնում են Արցախը, ու ամփոփում՝ «քիչ է մնում կորցնեմ ինքնատիրապետումս եւ ամենավերջին հայհոյանքները ձեր հասցեին հնչեցնեմ»։ Ինքնին դրական է, իհարկե, որ Սաշիկի որդին, պարզվում է, գրել-կարդալ գիտի, բայց համաձայնվեք՝ ամեն դեպքում տարօրինակ է հնչում. Սաշիկի որդին... բանակցային գործընթաց... ադրբեջանական փաստաթղթի հիման վրա... Հետո էլ ասում են՝ հեղափոխությունից հետո բան չի փոխվել։ Առաջ լիներ՝ Սաշիկի որդին ոչ թե ամենավերջին հայհոյանքները կտար, այլ «ախռաննիկներին» կասեր՝ կառավարության անդամներին կգցեին պադվալը ու ոտները կջարդեին։ Այսպես թե այնպես՝ նախկինների գործերը երեւի այնքան էլ լավ չեն, որ Սերժ Սարգսյանի քարոզչությանը ազգականներն անձամբ են մասնակցում։ Երեւի վճարովի քարոզիչները «թանկաբազար են», ու իրենք ստիպված անցել են խնայողական ռեժիմի։

...Իսկ հիմա՝ ավելի լուրջ։ Կարգավորման գործընթացը շատ բարդ փուլում է, եւ դրա հիմնական պատճառն այն է, որ ադրբեջանական կողմը գործընթացը շարունակելու համար կոշտ եւ անընդունելի նախապայմաններ է առաջադրում։ Հայկական կողմն իր հերթին շատ հստակ եւ նույնքան կոշտ ներկայացնում է իր դիրքորոշումը, ինչը նշանակում է, որ մեզ հետ սպառնալիքների լեզվով խոսելն անիմաստ է։ Ադրբեջանում հսկայական քարոզչամեքենան թմբկահարում է իր կոշտ դիրքորոշումը՝ դա ներկայացնելով որպես վերջնագիր, սեփական ուժի նշան եւ հայկական կողմի թուլության ապացույց։ Հայկական կողմի կոշտ պատասխանը նրանք, հասկանալի է, առանձնապես չեն գովազդում, որովհետեւ դա ցույց կտար, որ ուժի դիրքերից խոսելու իրենց փորձերը ձախողվում են։ Իսկ ի՞նչ են անում հայկակա՛ն քարոզչամիջոցները (որոնց գերակշիռ մեծամասնությունը ֆինանսավորվում է նախկին իշխանությունների ու նրանց հարող շրջանակների կողմից)։ Ճիշտ է, նույն բանն են անում։ Գովազդում են ադրբեջանցիների ներկայացրած փաստաթուղթը, մեր արտգործնախարարության պատասխանի մասին կամ ընդհանրապես չեն խոսում, կամ փորձում են «կեղտ բռնել» դրա վրա, ու այդ ամենը ներկայացնում են որպես հայկական կողմի դիվանագիտական պարտություն եւ թուլության նշան։

Հասկանալի է, որ նպատակն «ադրբեջանցիների ջրաղացին ջուր լցնելը» չէ, «մերոնք» դա բոլորովին այլ նպատակով են անում՝ որպեսզի իշխանությունները թուլանան, իրենք «հայրենասիրության մոմենտով» վերադարձնեն իշխանությունը, հարուցված քրեական գործերը «ջրվեն», Գոնսալեսը վերադառնա, եւ այլն։ Բայց փաստն այն է, որ «մերոնց» այդ քայլերը մեկին մեկ համընկնում են ադրբեջանական քարոզչամեքենայի նպատակներին։

Ու սա շատ ավելի վտանգավոր է, քան ադրբեջանական կողմի կոշտ դիրքորոշումը։ Որովհետեւ այդ դիրքորոշումը միշտ էլ կոշտ է եղել, բայց Հայաստանում նման ծավալի ակամա քարոզչական աջակցություն երբեք չի ունեցել։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4889 դիտում

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավելի անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան