Երևան
12 °C
Այն մթնոլորտը, որ ստեղծվում է Հանրապետության հրապարակում, հենց ամանորյա ճոխ ծախսեր իրենց թույլ տալ չկարողացող մարդկանց թույլ կտա գեղեցիկ նշել Ամանորը:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում անդրադառնալով Ամանորի ծախսերի շուրջ ստեղծված աղմուկին՝ ասեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կառավարությունը բավական մեծ գումար է հատկացրել Ամանորի ծախսերը հոգալու համար, մոտավորապես 270 միլիոն դրամ, եւ շատ կարեւոր է արձանագրել, թե մենք ինչի համար ենք անում, որովհետեւ խնդիրը բացարձակապես ուտել-խմելու կամ ծափ-ծլնգոցի վրա գումար ծախսելը չի, որովհետեւ մենք այսպիսով լուծում ենք շատ կարեւոր սոցիալ-հոգեբանական եւ գեղագիտական հարցեր: Ավանդույթի համաձայն՝ արդեն երկար տարիներ ՀՀ շատ քաղաքացիներ Ամանորը նշում են Հայաստանից դուրս, ինչը շատ լուրջ խնդիր է ՀՀ-ի համար, որովհետեւ գումարները արտահոսում են երկրից դուրս, եւ մեզ համար շատ կարեւոր է, որ մարդիկ Ամանորն անցկացնեն Հայաստանում, եւ իրականացնում ենք այս ծրագիրը: Սրանով մենք ուզում ենք նաեւ խթանել դեպի Հայաստան տուրիստների հոսքը եւ մենք ուզում ենք այս ներդրմամբ ավելի խթանել տուրիստների հոսքը Հայաստան, եւ, ըստ մեզ, Հայաստանը տուրիստների համար սեզոնայնություն պետք է չունենա:
Շատ է խոսվում այն մասին, թե արժե՞ այդքան գումար ծախսել, երբ մեր երկրում բազմաթիվ անապահով մարդիկ կան: Այն մթնոլորտը, որ ստեղծվում է Հանրապետության հրապարակում, հենց ամանորյա ճոխ ծախսեր իրենց թույլ տալ չկարողացող մարդկանց թույլ կտա գեղեցիկ նշել Ամանորը, մարդիկ կարող են իրենց երեխաներին վերցնել եւ գալ Հանրապետության հրապարակ: Այդտեղ կլինեն տաղավարներ, որտեղ կվաճառվեն բրդուճներ, բուտերբրոդներ, եւ կարող են մարդիկ, 1 բաժակ գինի վերցնելով, հրապարակում դիմավորել Ամանորը, համերգ լսել եւ ստեղծել նոր մշակույթ: Մենք սովոր ենք միայն ընտանիքով կամ ընկերներով կամ նեղ միջավայրում նշել Ամանորը, մենք ուզում ենք ավելի լայն տարածում ստանա այն գաղափարը, որ «Հայաստանն իմ տունն է, իմ ընտանիքն է»: Ուզում ենք մարդիկ մեկը մյուսի համար ավելի լավ միջավայր ստեղծեն: Դեկտեմբերից սկսած մինչեւ հունվարի 6-ը, 7-ը՝ Հանրապետության հրապարակում միջոցառումները շարունակվելու են:
Ես նախագծերը տեսել եմ, բոլորովին նոր, բոլորովին ուրիշ միջոցառումներ են նախատեսվում այս տարի Երեւանում: Ես, այդ գեղագիտական միջավայրը տեսնելով, ուզում եմ ասել, որ ավելի լավ է՝ երեխաները ոչ թե ուրիշների, հարեւանների սեղաններին նայելով եւ համեմատելով անցկացնեն, այլ բեմերին նայելով՝ զարգանան:
Հունվարի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին, Երեւանի կենտրոնում լինելու են համերգներ, ներկայացումներ, բաց են լինելու որոշակի ժամերով թանգարաններ: Եկեք գումարներ ծախսենք ոչ թե փչացող սննդի վրա, այլ գումար ծախսենք դասական համերգի, թանգարանի տոմսի վրա:
Ամանորյա մի քանի օրը սեղանի շուրջ ուտելը, խմելը, անընդհատ նույն ուտելիքները տեսնելը վերջում ստեղծում է դեպրեսիվ միջավայր, մարդիկ տոներից հետո հանգստի կարիք են ունենում, սա մեր խնդիրներից մեկն է՝ տոնը կառուցել այնպես, որ ոչ թե դրանից հետո պետք լինի հանգստանալ, այլ տոնը ինքնին հանգստի պատճառ լինի:
Այսպիսի մի բան էլ կա, որ ես խանդով եմ մոտենում այն մտքին, որ Ամանորի մասին բոլոր հիթերը մեր մեջ տարածված հայկական չեն, ես հանձնարարել եմ նոր երգեր գրել, որոնք կհնչեն Ամանորին հրապարակում, եւ չգիտեմ՝ հիթ կդառնան, թե ոչ, բայց կուզեի, օրինակ, «Ջինգլ Բելզ»-ին համահունչ երաժշտություն մենք ունենայինք՝ սեփական հիթ:
Եթե Ամանորին ավելի շատ տուրիստներ գան Հայաստան, դա կնշանակի, որ մեր սպառումը շատանալու է, ավելանալու է, այդ սպառումը հասնում է մինչեւ ամենահեռավոր գյուղ, որովհետեւ այդ սպառումը կաթ է, պանիր է, միս է, չիր է, կաղամբ ու կարտոֆիլ է: Մենք ուզում ենք Ամանորին հնարավորինս շատ այցելուներ գան Հայաստան, որպեսզի ավելանա սպառումը, եւ մարդիկ կարողանան ավելի շատ հարցեր լուծել: Ո՞վ է ասել, որ զբոսաշրջիկները միայն Երեւանում են մնալու կամ 5 օր Հանրապետության հրապարակում են շրջելու, նրանք, անշուշտ, այլ քաղաքներ էլ կայցելեն, եւ կավելանա քաղաքներում էլ սպառումը:
Այսպիսի մի օրինակ կա, որը ես տեսա Դավոսում, այն փոքր մի գյուղ է, որտեղ բնակիչները մի քանի օրով տեղափոխվել էին հարազատների տուն՝ իրենց տները հյուրերին վարձով տալու համար, ես էլ եմ առաջարկում զբոսաշրջիկներին վարձով տալ ձեր տունը, փոխարենը՝ Ամանորին հավաքվելով հարազատներից մեկի տանը:
Ես չեմ հասկանում այն միտքը, որ ասում են՝ այսքան խնդիրներ կան երկրում, դուք տոնի վրա այսքան գումար եք ծախսում: Ես երբեք չեմ ընդունել այն միտքը, որ մարդկանց պետք է ուղղակի փող բաժանել, ու այստեղ գալիս է հին, չարչրկված խոսքն այն մասին, որ մարդուն պետք է ոչ թե ձուկ նվիրել, այլ ձուկ բռնել սովորեցնել:
Հույս ունեմ, եւ իմ հույսերն ավելի առարկայացան, որ այս տարի Ամանորը Երեւանում լինելու է բացառիկ: Իսկ միջոցառումը երեւանցիներին չի ուղղված միայն, այն երկրի թիվ 1 միջոցառումն է, եւ հույս ունեմ շատերիդ տեսնել երեւանում, սփյուռքի մեր հայրենակիցներին տեսնել, եւ հույս ունեմ, որ նրանք տոմս են գնել եւ նրանցից շատերին կտեսնեմ Երեւանում: Այսօր Երեւանի քաղաքապետը կներկայացնի միջոցառումների ցանկը, եկեք միասին բոլորովին նոր ձեւով եւ տրամաբանությամբ, նոր տրամադրությամբ դիմավորենք 2020 թվականը, այն եւս Հայաստանի, Արցախի, սփյուռքի մեր հայրենակիցների տարին է լինելու: Ես բոլորին հրավիրում եմ Հանրապետության հրապարակ՝ նշելու բացառիկ 2020 թվականը»,- նշել է վարչապետը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT