Երևան
12 °C
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր սկսվեց դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպան Գեորգի Մելիքյանի բողոքի քննությունը: Պաշտպանը բողոքարկել է Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործ հարուցելու մասին որոշումը:
Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի մասին հայտնի դարձավ այս տարվա ամռանը. հուլիսի 16-ին ՀՔԾ-ն խուզարկություն էր իրականացրել դատավորի աշխատասենյակում եւ կնիքել դրա դուռը: Բարձրագույն դատական խորհուրդը հայտնել էր, որ նախապես տեղեկացված է եղել խուզարկության մասին, եւ հետեւում է իրադարձությունների ընթացքին: Ավելի ուշ Դավիթ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիք կատարելու համար), եւ միջնորդություն էր ներկայացվել ԲԴԽ՝ դատավորի լիազորությունները դադարեցնելու համար: ԲԴԽ-ն բավարարել էր միջնորդությունը՝ միաժամանակ արձանագրելով, որ դատավորի աշխատասենյակը կնիքելով՝ քննիչը կատարել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված գործողություն:
Փաստաբան Գարիկ Մալխասյանը մեր զրույցում պարզաբանել էր, որ Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործը հարուցվել է իր վստահորդի հաղորդման հիման վրա: Այս առիթով պարզաբանում էր տարածել նաեւ Դատախազությունը՝ նշելով, որ հաղորդումը ներկայացվել է այս տարվա փետրվարին, եւ դրա հիման վրա քրեական գործի հարուցումը սկզբնապես մերժվել էր բավարար հիմքեր չունենալու պատճառաբանությամբ: Հաղորդում տված անձը, սակայն, Գլխավոր դատախազին էր բողոքարկել քրեական գործ չհարուցելու մասին որոշումը՝ հայտնելով առավել հիմնավոր փաստարկներ, որոնց հիման վրա էլ Դատախազությունը բեկանել էր քրեական գործ չհարուցելու մասին որոշումը, բավարարել էր բողոքը եւ որոշում կայացրել քրեական գործի հարուցման մասին:
Այսօրվա դատական նիստի մեկնարկին մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը միջնորդեց բողոքը քննել դռնփակ` հաշվի առնելով, որ վիճարկվող որոշմամբ հարուցված քրեական գործը դեռեւս նախաքննության փուլում է. «Սույն բողոքի քննության ընթացքում կարող են շոշափվել այնպիսի հարցեր, որոնք իրենց մեջ պարունակում են նախնական քննության վերաբերյալ հրապարակման ոչ ենթակա տվյալներ, ուստի գտնում եմ, որ սույն բողոքի քննությունը պետք է լինի դռնփակ»: Դատախազի միջնորդության դեմ առարկեց պաշտպան Գեորգի Մելիքյանը`նշելով, որ գործի քննությունն արդեն իսկ իրականացվել է հրապարակային. «Այս ընթացքում այնքան են ոտնահարվել իմ պաշտպանյալի իրավունքները նաեւ հենց Գլխավոր դատախազության կողմից, որ արդեն մենք ենք ստիպված հանրայնացրել այս հարցը, հետեւաբար`դռնփակ քննության համար որեւէ իրավաչափ հիմնավորում մեղադրող կողմը չնշեց»: Լսելով կողմերին` նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը որոշեց մերժել դատախազի միջնորդությունը:
Այնուհետեւ դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպան Գեւորգի Մելիքյանը պարզաբանեց, թե ինչու են իրենք վիճարկում քրեական գործի հարուցման որոշումը. «Ապօրինի հարուցված քրեական գործը, ինչպես նաեւ՝ քննիչի միջնորդությունը հանգեցրել են իմ պաշտպանյալի համար ծանր հետեւանքների, քանի որ դրանցում առկա ուղղակի ձեւակերպումներով այդ ենթադրյալ հանցագործությունները վերագրվել են կոնկրետ նրան»:
Պաշտպանը թվարկեց վիճարկվող որոշման մեջ առկա այդ հինգ ձեւակերպումները: Դրանք են՝ «բողոքի վերաբերյալ դատարանում առկա նյութերի ուսումնասիրմամբ պարզվել է, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի կողից կատարվել է պաշտոնեական կեղծիք», «նյութերի նախապատրաստման ընթացքում Սերգո Փանոսյանը բացատրություն է տվել, պնդել է, որ Դավիթ Գրիգորյանը կեղծ ծանուցում է կցել գործի նյութերին, որպիսի պայմաններում նրա արարքում առկա են պաշտոնեական կեղծիքի հատկանիշներ», «բողոքաբերը նշել է, որ դատավորի կողմից ներկայացված պատճառաբանությունը, թե ծանուցագիր չուղարկելը պայմանավորված է եղել աշխատանքային ծանրաբեռնվածությամբ, հերքվել է հենց դատական նիստի թղթային արձանագրությամբ», «բողոքաբերի խոսքով՝ կեղծ ծանուցագրեր են պատրաստվել նաեւ դատազին եւ քննիչին ծանուցելու վերաբերյալ, որպիսի հանգամանքը, սակայն, նյութերի նախապատրաստմամբ չի պարզվել», «նկատի ունենալով, որ դատավորի աշխատասենյակում կարող են պահվել քրեական օրենքով արգելված այլ իրեր եւ առարկաներ...»:
Պաշտպան Մելիքյանը վկայակոչեց Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշում, ըստ որի՝ անձի նկատմամբ մեղադրանքի առկայության մասին կարող է վկայել նաեւ այնպիսի միջոցներ ձեռնարկելը, որոնք ենթադրում են հանցագործության մեջ կասկածանքի առկայություն, ինչպես նաեւ էականորեն ներգործում են կասկածվող անձի դրության վրա. «Փաստորեն, այս որոշման համաձայն՝ առկա է դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից քրեորեն հետապնդելի արարք կատարելու առնվազն ենթադրություն, հետեւաբար՝ այդ փաստաթուղթը հավասարվում է մեղադրանք առաջադրելու որոշմանը»,-նշեց պաշտպանը:
Նա հիշեցրեց «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի պահանջը, ըստ որի՝ դատավորի նկատմամբ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Բարձրագույն դատական խորհրդի համաձայնությամբ. «Մինչդեռ իմ պաշտպանյալի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման մասին ԲԴԽ-ն որեւէ համաձայնություն չի տվել, ուստի այն ենթակա է անհապաղ դադարեցման»:
Գեւորգի Մելիքյանը դատարանին տեղեկացրեց, որ բողոքարկել են նաեւ դատավորի աշխատասենյակում խուզարկություն թույլ տալու որոշումը, քանի որ այդ պահի դրությամբ եւս չի եղել ԲԴԽ-ի համաձայնությունը. «Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Նիկողոսյանի նախագահությամբ, բեկանել է դատարանի այդ որոշումը՝ արձանագրելով քրեական գործի հարուցման որոշման ոչ իրավաչափությունը: Վերաքննիչի այս որոշումն էլ Դատախազությունը բողոքարկել էր Վճռաբեկ դատարան, որը, սակայն, վարույթ չէր ընդունել»,- նշեց պաշտպանը՝ հավելելով, որ սույն բողոքի հիմքում, փաստորեն, ոչ միայն իրենց դատողություններն են, այլեւ Վերաքննիչ դատարանի՝ արդեն օրինական ուժի մեջ մտած հիշյալ որոշումը:
Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը միջնորդեց հետաձգել դատական նիստը, որպեսզի ինքը լիարժեք կարողանա ներկայացնել իր առարկությունները. «Հաշվի առնելով, որ սույն բողոքի քննության ժամանակ վկայակոչվում են նաեւ Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ արձանագրված որոշակի իրավական դիրքորոշումներ, որոնք, որպես այդպիսին, բողոքում չեն եղել, եւ դրանց հետ կապված ես ասելիք ունեմ, ուստի խնդրում եմ բողոքի քննությունը հետաձգել՝ թույլատրելով ինձ լիարժեք առարկություններ ներկայացնել»:
Պաշտպանական կողմը չառարկեց դատախազի միջնորդության դեմ, եւ նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը որոշեց բավարարել այն: Այպիսով, այսօրվա դատական նիստը հետաձգվեց: Այն կշարունակվի 2020 թվականի փետրվարին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ռուսական պատվիրակությունը չի գնացել Թուրքիայի նախագահի նստավայր
Կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը
Հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը. տեսանյութ
ԵՊՀ-ն՝ որպես Հայաստանի Մայր բուհ, եղել և մնում է մեր գիտական ու մտավոր ներուժի հենասյուներից մեկը. ՀՀ նախագահ
Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների եւ տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր
Սրիկաները երես են առել, որովհետև դալաններում չենք ծեծում, մայկա-տրուսիկով չենք թողնում. տեսանյութ
Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը
Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան
Ավանդական գյուղատնտեսությունից՝ նորարարական. հզորացնել գյուղական ընտանիքների գիտելիքներն ու կարողությունները
Հանձնաժողովը մերժել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած հայտարարության նախագծի ընդունումը
Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄԷ-ում Դոնալդ Թրամփին հատուկ արարողակարգով են դիմավորել. տեսանյութ
Նախարարությունը շրջաբերականներ է ուղարկել դպրոցներ, հորդորել դրամահավաքներից զերծ մնալ
Էրդողանն Անկարայում ընդունել է Զելենսկուն. նրանք փակ հանդիպում են ունեցել
Դիլիջանի թունելի հիմնանորոգման փոխարեն նոր թունելի կառուցման նախագիծ կմշակվի
«Հորիզոններ» ծրագրի մասնակիցները ուսումնասիրում են ջերմատնային և ինտենսիվ այգեգործություն. «Իմ քայլը»
Թագուհի Ստեփանյանն ազատվել է «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրենի պաշտոնից
Դպրոցներում թմրանյութերի շրջանառության հարցը մտահոգիչ է, նախատեսվում է անցակետեր տեղադրել․ փոխնախարար
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 15-ին
Կայծակի հուժկու հարվածը Գեղարքունիքի Գագարին գյուղում. տեսանյութ
Զելենսկիի ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայի օդանավակայանում. տեսանյութ
Լավրովի այցը Հայաստան նախապատրաստման փուլում է. ՌԴ ԱԳՆ
ՀՀ վարչապետի հետ Ալբանիա է մեկնել նաև Արարատ Միրզոյանը
Զախարովան մեկնաբանել է Ալիևի՝ մայիսի 9-ին Մոսկվա չմեկնելու որոշումը
Մերձավանի միջնակարգ դպրոցի ուսուցչուհու նկատմամբ վերաբերմունքը խիստ դատապարտելի է և ամոթալի. Բաքոյան
Կոնվերս Բանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են 2 վարկային համաձայնագիր՝ 8 մլն դոլարի չափով
Սիմոնյանը Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումների մասին հարցեր
Հայկական կոնյակի արտահանման խնդիրն անհասկանալի է․ նախարարը կայցելի Վրաստան
«Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ
Լևոն Քոչարյանը չի կարող հանդիսանալ պառլամենտարիզմի օրինակ․ Վահագն Ալեքսանյան
Վարժական հավաքներից խուսափելը կպատժվի տուգանքով
ՀՀ-ում 10 տարի իշխանության են եղել, ծակ կոշիկներից բացի՝ ոչինչ չեն ունեցել, դարձել են միլիարդատեր․ Պապոյան
Հորդառատ անձրևներ, ամպրոպ, կարկուտ, քամի. ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Ուժեղ անձրևի հոսքից հակակարկտային կայաններից մեկի հետ խնդիր է եղել, կողքի 63 համակարգերն աշխատել են. նախարար
Ձերբակալված աշխատակիցը դեռևս ապրիլին ազատվել է աշխատանքից. քաղաքապետարան
Կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսությանը, վնասները գույքագրվում են. նախարար
Մարմարիկում անհետ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են
Ամո՛թ ձեզ, ո՞վ ես դու, որ որդուն կորցրած մարդուն նման բան ասես, ա՛յ անսուրբ. Ռուբինյանը՝ Ղազարյանին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT