Երևան
12 °C
Նոր իշխանությունները հայտարարում են, որ մեր ուսուցիչը պիտի լավ ապրի: Ես չգիտեմ որևէ իշխանություն, որն ասի՝ մեր ուսուցիչը պիտի վատ ապրի: Այս մասին այսօր ԱԺ-ում «Կրթության ոլորտի բարեփոխումները, առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
«Առաջին նիստին ասվեց, թե մեր նպատակն ազատ և քննադատական մտածող քաղաքացի ստեղծելն է: Բոլոր իշխանությունները սովորաբար հենց այդպես են ասում, բայց բոլորն ամեն ինչ անում են, որ հենց այդ քաղաքացին չստեղծվի: Ես վստահ չեմ, որ այս դեպքում էլ այս նույն ճանապարհով չենք գնա»,- ասաց Խառատյանը՝ հավելելով, որ սա ընդհանուր փորձի հանրագումարային մոտեցում է:
Նա հարց հնչեցրեց՝ ինչպես պետք է կրթվի ազատ և քննադատաբար մտածող անչափահասը դպրոցում, եթե մենք, մեծ հաշվով, չունենք այդ ուսուցիչը, և որտեղից պիտի լինի այդ ուսուցիչը, եթե դասագրքում գրված բացարձակ ճշմարտությունից այն կողմ այլ բան չենք տալիս, որ նա կարողանա այդ մտածողությունը կիրառի իր հանդեպ, հետո՝ դպրոցի հանդեպ:
«Իմ կարծիքով՝ Հայաստանում ուսուցչության մեջքը ջարդեց ամենաճիշտ կատարված մի որոշում, որ դպրոց մտնող ուսուցիչն անպայման պետք է մանկավարժի կրթություն ունենա: Զանգվածային ազատեցին դպրոցներից աշխատանքային փորձ ունեցողներին, տեղը լցրին շատ կասկածելի՝ մանկավարժի դիպլոմներով մարդկանց»,- ասաց ազգագրագետը՝ հավելելով, թե դիպլոմը հաղթեց գիտելիքին, և այդ դիպլոմի առկայությունը կոտրեց գիտության ընթացքը:
Անդրադառնալով Միքայել Մելքումյանի տեսակետին, թե հանրությունը չի ընտրում արհեստ, ընտրում է բարձրագույն կրթություն՝ Խառատյանի կարծիքով՝ ճիշտ չէ: «Հասարակությունը ոչ թե ընտրում է գիտելիքը, այլ դիպլոմը, որովհետև գիտի, որ դիպլոմով կարող է մի 5 վարդանղուկասյան բուծել մի ուրիշ ԱԺ, որը, քրիստոնեական արժեքներից խոսելով, Գյումրու ամբողջ լանդշաֆտը լցրել է իր պատկերով, արձանախմբերով»,- ասաց Խառատյանը:
Նա առաջարկեց լրջորեն մտածել դասագրքերում կիրառվող լեզվի մասին: «Ես վաղուց դպրոցի հետ գործ չունեմ, բայց առիթ ունեմ դպրոցական դասագիրքը վերցնել և անչափահասին բացատրել, թե այնտեղ ինչ է գրված: Շատ հաճախ ես ինքս չեմ հասկանում, թե ինչ է գրված: Ես կարող եմ գուշակել, թե հեղինակն ինչ է ուզում ասել, բայց թե ինչ է գրված և ինչպես հասկանալ՝ չեմ կարող»,- նկատեց Խառատյանը և, որպես վերջաբան, կոչ արեց զբաղվել նաև ուսուցիչների որակների բարձրացմամբ, քանի որ կան բազմաթիվ տգետ ուսուցիչներ:
Ժաննա Ջեյրանյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սիրելի դպրոցականներ, հրավիրում եմ ինձ հետ միասին այցելել մեր գիտական ինստիտուտներ և լաբորատորիաներ․ նախարար
Վերահաստատվել է համագործակցության շարունակականությունը․ Արամ Ղազարյանն ընդունել է Վյաչեսլավ Բուտկոյին
Արագածոտնում 15 ավտոմեքենայի մասնակցությամբ վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից 1-ը մահացել է
Ընտրությունը ինքնիշխան ժողովրդավարության կամ ավտորիտար ուղու միջև է, մենք կատարել ենք ընտրությունը․ Միրզոյան
Դրվագ վաղվա ֆլեշմոբից․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Առուշանյանը չի մասնակցել, մահացածը վարորդն էր, վիրավորը մարզիչ է․ ով է եղել «Լեքսուս»-ով․ մանրամասներ դեպքից
Եվրոպական խաղաղության հիմնադրամի կողմից Հայաստանին աջակցության 2-րդ փաթեթը հաստատվել է. ՀՀ ԱԳՆ
Իրանի ԱԳ նախարարը կմեկնի Թուրքիա
Գյումրիում շնամարտ կազմակերպած տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին․ տեսանյութ
Խնամատարության ինստիտուտի զարգացումը ոլորտային առաջնահերթություններից է․ Արսեն Թորոսյան
2026-ից ռազմական ակադեմիան ավարտող կուրսանտը կստանա բնակարան․ Սուրեն Պապիկյան․ տեսանյութ
ՀՀ-ում Նիպահ վիրուսով հարուցված վարակի տարածման համաճարակաբանական ռիսկերը ցածր են․ ՀՎԿԱԿ
Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում ռազմական ակադեմիայի ընձեռած հնարավորությունները․ Պապիկյան․ տեսանյութ
Քոչարյանի գործը սատկած առյուծի վրա նկարվելն է. ՌԴ-ն ուզում է իր խամաճիկներին բերել իշխանության. Սաֆարյան
Նաիրիի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է
Երանի է տվել АФК-ի տարիներին, թե բա՝ լավ փող էի աշխատում․ դու ՀՀ նախագահի պաշտոնում էլ էիր լավ փող աշխատում
Արարատ Միրզոյանի աշխատանքային հանդիպումները շարունակվում են Բրյուսելում․ տեսանյութ
Թաթուլ Ասիլյանը դատապարտվել է ազատազրկման
Նպատակը մեկն է՝ ոչնչացնել Հայաստանը. «Մեր ձևովը» դիմակով գայլ է, որ օգնում է Սերժին ու Քոչարյանին. Ավետիս
Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողներին
29 հզր քառակուսի կմ-ից մեծ Հայաստան ուզողներն ինչո՞ւ չէին ապրում Արցախում, ինչո՞ւ էին թոռները ծնվում ԱՄՆ-ում
«Շոշափելով մատյանները. ամենքի Մատենադարանը». մեկնարկել է ներառական ծրագիր, բացվել է ցուցադրություն
Քոչարյանը պետք է հրապարակավ ներողություն խնդրի․ Ալեն Սիմոնյանը կդիմի դատարան․ տեսանյութ
Մերժելի է Եպիսկոպոսաց ժողովը Աւստրիոյ մէջ գումարելու որոշումը, անհանդուրժելի՝ ողորմելի պատճառաբանութիւնները
Վարչապետն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը
Հզոր անտիցիկլոնը կպատի Արևելյան Եվրոպան․ որ երկրները կլինեն էպիկենտրոնում
Հայաստանը շարունակում է խորացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ քաղաքական, տնտեսական և անվտանգային ոլորտներում
Որ գիրքը կընթերցի Աննա Հակոբյանը փետրվարին
Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի վերաբերյալ դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Քոչարյանը քայլող սպառնալիք է Հայաստանի Հանրապետության գլխին․ Չախոյան
Գերմանիան Հայաստանին է հանձնել հետախուզվող անձի
Շերամի փողոցում հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ է հայտարարվել․ դեպքի վայրում է 15 մարտական հաշվարկ․ տեսանյութ
Դպրոցների համար էլեկտրական ավտոբուսների գնման նպատակով ԿԳՄՍՆ-ն մրցույթ է հայտարարել
Բժշկական հաստատություն տեղափոխված դատապարտյալի մոտից հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգված
Հայկ Կոնջորյանը և ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր
Պատասխանեցի լրագրողների հարցերին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Խոշոր հրդեհ Երևանում. հայտարարվել է բարդության «Թիվ 3» կանչ
Ալեն Սիմոնյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են երկկողմ կապերին առնչվող հարցեր
Դատախազությունը հորդորում է Աթանեսյանի կնոջ գործողություններից տուժածներին դիմել իրավապահներին. մանրամասներ
Հուսով ենք՝ ՌԴ գործընկերները չեն հապաղի. վարչապետը՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմում երկաթգծի վերականգնման մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT