Երևան
12 °C
Հայկական ֆուտբոլային աշխարհի համար աննախադեպ իրավիճակ է ստեղծվել: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում թեկնածուն ոչ թե մեկն է, ինչպես սովորաբար, այլ նրանք 3-ն են: Աննախադեպ է նաեւ քարոզարշավը: Եթե նախկինում մարդիկ բաժանվում էին 2 խմբի՝ Ռուբեն Հայրապետյանին դեմ կամ կողմ, ապա հիմա քննարկումների համար թեմաներն ավելի շատ ու բազմազան են:
Այն բանից հետո, երբ Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո հայտնի դարձան թեկնածուները, մամուլում ու սոցցանցերում թե նրանք, եւ թե նրանց աջակիցներն իրար հետեւից հարցազրույցներ են տալիս: Մեկը մեղադրում է, մյուսը պատասխանում ու նոր միտք ավելացնում, հետո այդ նոր մտքին են պատասխանում ու այսպես շարունակ: Թեկնածուները չեն կաշկանդվում նաեւ մեկը մյուսին սուր քննադատելուց: Հատկապես բուռն հեռակա բանավեճի մեջ են ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանն ու ՀՖՖ գործկոմի անդամ, «Լոռի» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Թովմաս Գրիգորյանը:
Մելիքբեկյանն ասում է, որ Գրիգորյանը նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի թեկնածուն է (վերջինս հաստատել է, որ Գրիգորյանին է աջակցում), եւ նրան ընտրել նշանակում է Հայրապետյանին ընտրել, Գրիգորյանն էլ ասում է, որ Մելիքբեկյանը մանիպուլյացիա է անում: Ինչ վերաբերում է լեգենդար ֆուտբոլիստ, «Անի» ֆուտբոլային ակումբի նախագահ Խորեն Հովհաննիսյանին, ապա նրա մասին երկուսն էլ զգույշ են խոսում: Հովհաննիսյանի վերաբերյալ իր բացասական տպավորությամբ մամուլում կիսվում է Հայրապետյանը, որը նաեւ մյուս կողմից ընդգծում է, որ շատ չի ցանկանում խոսել՝ հաշվի առնելով, թե ինչ մեծ ֆուտբոլիստի մասին է խոսքը:
Բացի հարցազրույցները որպես առիթ օգտագործելուց՝ նկատվում է նաեւ սոցցանցերում հատուկ գործիքներ օգտագործելու միտում: Օրինակ, ֆեյսբուքում որպես գովազդ թեկնածուների մասին տեսանյութեր են տարածվում: Ընդհանրապես համացանցում քննարկումներն այնքան են թեժացել, որ կարծիքներ են հնչում, ըստ որոնց, թեկնածուներից մեկը՝ Մելիքբեկյանը, լրագրող աշխատելիս ապազգային գործունեություն է ծավալել: Մյուս կողմից հայտարարություն եղավ, ըստ որի, ընտրական ժողովի մասնակից ՀԿ-ներին ահաբեկում են, եւ այդ հայտարությունն ակնարկում էր, որ դա արվում է Թովմաս Գիգորյանին աջակցող Ռուբեն Հայրապետյանի կողմից:
Իհարկե թեկնածուները խոսում են նաեւ իրենց մարզական ծրագրերից, սակայն դրանք երկրորդական պլան են մղվել այլ բնույթի քննադատությունների պատճառով: Այս առումով Մելիքբեկյանը հայտարարել է, որ ընտրվելու դեպքում շարունակելու է իրականացնել արդեն իսկ առկա ծրագիրը, որը 1 տարուց ավելի է, ինչ ընթացքի մեջ է; Ինչպես հայտնի է, դրանում հիմնական շեշտը մանկապատանեկան ֆուտբոլի վրա է: Գրիգորյանը, որը տարբեր գաղափարներ ունի, նույնպես կարեւորում է մանկապատանեկան ֆուտբոլը: Հովհաննիսյանը հաճախ նշում է, որ շատ փակագծեր չի ցանկանում բացել, սակայն կարծում է, որ առաջնային փոփոխությունները պետք է վերաբերեն կանոնադրությանը:
Այս ամենին ուշադիր հետեւում են ֆուտբոլասերները: Նրանց կարծիքները բազմազան են, մտահոգությունները շատ, իսկ միանշանակ թեկնածու չկա: Ամեն դեպքում առաջիկա երկուշաբթի ՀՖՖ-ն «նոր կյանք» է սկսելու: Դեկտեմբերի 23-ին արտահերթ ժողովը կընտրի նոր նախագահին ու նոր գործկոմի անդամներին՝ 4 տարի ժամկետով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT