Գերդաստանով երկար սեղանի մոտ են եւ աջ ու ձախ համատարած աղբ է. վարչապետը՝ աղբի թեմայի մասին

«Ես, անկեղծ ասած, չեմ կարողանում պատկերացնել այն տեսարանը, երբ ՀՀ քաղաքացիներ կանգնած զրուցում, քննարկում են առօրյա խնդիրները եւ նույնիսկ նարդի են խաղում, երբեմն նույնիսկ խնջույք են կազմակերպում եւ միջավայրն ամբողջությամբ պատված է աղբով: Ես ուղղակի այս տեսարանը շատ դժվարությամբ եմ ընկալում»:

Այս մասին այսօր՝բ դեկտեմբերի 21-ին, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության բյուջետային ծրագրերի քննարկմանը վերաբերող խորհրդակցության ժամանակ.

«Մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ մեր երկիրը ծածկված է համատարած աղբով, եւ սա իրականություն է:

Հայաստանում իմ շրջագայությունները ոչ միայն վարչապետի կարգավիճակում, այլեւ դրանից առաջ, ինձ հանգեցնում են մի տխուր, գոնե նախնական եզրակացության, որ մենք կարծես աղբի հարեւանությամբ, հանգիստ խաղաղ եւ հաշտ ենք ապրում: Կարծես մի տեսակ ներդաշնակություն է ձեւավորվել: Ես, անկեղծ ասած, չեմ կարողանում պատկերացնել այն տեսարանը, երբ ՀՀ քաղաքացիներ կանգնած են, ուղակի զրուցում, քննարկում են առօրյա խնդիրները եւ նույնիսկ նարդի են խաղում, երբեմն նույնիսկ խնջույք են կազմակերպում եւ միջավայրն ամբողջությամբ պատված է աղբով: Ես ուղղակի այս տեսարանը շատ դժվարությամբ եմ ընկալում:

Պարզ է, որ  կա մակրո խնդիր. դա աղբի վերամշակման գործարան ունենալն է եւ մենք այդ քննարկումներն անում ենք: Բայց կա նաեւ տեղային խնդիր: Իմ տպավորությամբ ՀՀ քաղաքացիները Տեղական ինքնակառավարման մարմիններից բավարար հետեւողականությամբ չեն պահանջում, որպեսզի աղբի կառավարման հետ կապված խնդիրները լուծվեն: Երեւանում մենք տեսանք աղբի ճգնաժամը եւ դրա հաղթահարումը: Երբ այսօր տեղեկանում ենք, որ գյուղապետարաններում ունենք համատարած խնդիր, երբ համայնքների շատ ղեկավարներ գյուղապետարաններում կեղծ հաստիքների վրա կեղծ մարդկանց են աշխատանքի ընդունել եւ միլիոնավոր դրամներ դուրս գրել, մյուս կողմից այդ համայնքները աղբի մեջ են, առաջին միտքը, որ գալիս է այն է, որ եթե քաղաքացիները համայնքային նշանակության խնդիրները ձեւակերպեին, այդ գյուղապետերը ժամանակ եւ կարողություն չէին ունենա այդ չարաշահումները թույլ տալու:

Այսօր ջրամբարները դարձել են աղբանոցներ համատարած, եւ դա գյուղերի մեջ, համայնքների ամենաբանուկ տեղերում: Էլ չեմ ասում քաղաքից դուրս գնալու տեղերը, որտեղ շատ ընդունված է բնակիչների կողմից ընտանեկան խնջույքներ կազմակերպելը. ես չեմ կարողանում հասկանալ, որ գերդաստանով երկար սեղան է գցած եւ սեղանից աջ ու ձախ, առաջ եւ հետեւ համատարած աղբ է, որ կարելի է այդ պայմաններում իրադարձություն նշել, կենացներ ասել հայրենիքի, ընտանիքի մասին եւ այլն:

Այստեղ նաեւ գալիս է անհատական մակարդակի խնդիրը: Ես չեմ տեսնում, որ մեզ մոտ, մեր երկրում աղբի դեմ կռիվ կա, պատերազմ կա, կոնֆլիկտ կա: Ես չեմ ասում, որ ՀՀ քաղաքացիները պետք է ավելները վերցնեն եւ սկսեն Հայաստանը մաքրել: Իմ արձանագրումն այն է, որ իմ նշած 3  մակարդակներում խնդիրները մեկը մյուսի հետ անմիջականորեն  կապված են: Եթե մենք անհատական մակարդակում աղբը չհանդուրժենք, գլոբալ մակարդակում ո՞նց պետք է հանդուրժենք: Սա կառավարման խնդիր է, բայց առաջին հերթին քաղաքակրթության խնդիր է»,-ասաց վարչապետը:

Նա հավելեց, որ աղբի հանդեպ հանդուրժողականությունն է, որ Հայաստանում հանդուրժում են կոռուպցիան, որ ՀՀ-ում հանդուրժում են չարաշահումները, եւ այսպես ասած՝ բազմաթիվ այլ ոլորտների աղբեր:

«Ես ուղղակի այս փաստի նկատմամբ հրավիրում եմ մեր բոլորի եւ հանրության ուշադրությունը:

Մինչեւ էսօր շատ սովորական խնդիր է, որ կարելի է ավտոմեքենայի պատուհանից բան շպրտել՝ տարբեր իրեր: Երեւանի փողոցներում համատարած ծխախոտի մնացորդներ են: Պարզ է, որ քաղաքապետարանի խնդիրն է մաքրել փողոցները, դա կառավարման խնդիր է, որը կմենք առանձին կքննարկենք, բայց քանի դեռ ՀՀ քաղաքացին չի ձեւավորվել այնպես, որ ամեն մի աղբ գցողի իր պարտքն է համարում դիտողություն անելը՝ անկախ դրա հետեւանքներից, այս խնդիրը էլի մնալու է, եթե անգամ միլիարդներ ներդնենք: Մեր խնդիրն է կանխարգելելը, մեխանիզմներ ստեղծելը, ոչ թե աղբ նետողին տուգանելը: Մեկը մյուսին չի խանգարում:

Մեր երկրում շատ երկար ժամանակ աղբի հետ ձեւավորվել են ներդաշնակ հարաբերություններ: Աղբի հետ հարաբերություններում հաշտության մթնոլորտ է, այս իրավիճակը պետք է փոխվի: Հայաստանում պետք է այս իրավիճակը փոխվի, մենք աղբին պետք է պատերազմ հայտարարենք: Ես չեմ ասում, որ այդ պատերազմում մենք բլից-կրիգով կարող ենք լուծել: Առնվազն անհատական մակարդակում աղբի նկատմամբ անհանդուրժողականության գիծ պետք է որդեգրենք»,-եզրափակեց վարչապետը:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3846 դիտում

Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը

Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից

Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել

Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան

Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով

Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ

Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին

Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել

Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ

Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները

Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր

Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին

Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա

ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում

2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան

Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր

ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին

Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում

Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն

ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը

26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է

Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը

Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել