Երևան
12 °C
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ամանորյա միջոցառումների համար 270 միլիոն դրամ հատկացնելու վերաբերյալ քննարկումներին:
«Դա շատ մեծ քննարկումների տեղիք տվեց, բայց այն, ինչ մենք ստացանք ու ստանալու ենք..., կարծես թե դրա արդյունքում քննարկումները դադարեցին»,- ասաց վարչապետը:
Փաշինյանն ընդգծեց՝ իրենք պետական միջոցառումների ծախսման առավել երկար հետագիծ պետք է կարողանան որդեգրել, որ պետական միջոցները ծախսվելիս իրենց հետեւից ավելի մեծ արդյունք բերեն:
«Սա մի հարց է, որը ծավալուն է, ու մենք դրանք առիթ կունենանք քննարկելու»,- նշեց նա: Վարչապետն ասաց, թե խնդիր են դրել, որ Ամանորը նշելու մթնոլորտը որոշակի փոփոխություն կրի:
«Գիտեք, երկար տարիներ ՀՀ-ում ընդունված էր, որ մարդիկ Ամանորը նախընտրում էին նշել Հայաստանից դուրս, որովհետեւ Ամանորի նշելու այն պայմանները, որ կան, բազմաթիվ մարդկանց համար ստեղծում են անհարմարություններ, ու մենք խնդիր ենք դրել ստեղծել բոլորովին նոր պայմաններ, ու ոչ թե Ամանորը լինի մի տոն, որտեղ մարդիկ հնարավորինս առանձնանում են ու էդպես են նշում, այլ մենք ուզում ենք Ամանորը Հայաստանում դարձնել հանրային տոն, որտեղ ժողովուրդը միասին նշելու հարթակ ունի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն ասաց, որ Ամանորն ավելի շատ պետք է տրամադրության տոն սարքել, ոչ թե ուտելիքի տոն, որը վերածվում է հետո որոշակի դեպրեսիվ վիճակների. «Մենք այս տարի աշխատել ենք, որ Ամանորի մշակութային կյանքը լինի բավականին աշխույժ»:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ մշակութային կյանքում Ամանորի օրերն աննախադեպ են լինելու: Նախարարի խոսքով՝ նախորդ տարիներին դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 2-ը Հայաստանում մշակութային կյանքը զրոյանում էր, իսկ այս տարի փոխվել է իրավիճակը:
Հարությունյանն ասաց, որ Ամանորի օրերին մոտ 20 ներկայացում է լինելու թատրոններում, որոնք նախատեսված են մեծերի, փոքրերի, ընտանեկան դիտումների համար։ Նրա խոսքով՝ ավանդույթ են ներդնում, որ դասական համերգով ավարտելու են տարին ու նույնպիսի համերգով սկսեն նորը։
Նախարարն իր անձնական միջոցներով գործընկերների համար «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացման տոմսեր է գնել՝ որպես նվեր:
Արձագանքելով Հարությունյանին՝ վարչապետը կատակեց. «Ձեր բախտը բերել է, որ նախարարությունների թիվը կրճատեցինք»:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ Ամանորին սխալ սնվելու խնդրին. «Ծխելուց ոչ պակաս վտանգավոր երեւույթ համարվում է սխալ սնվելը, ինչն ամանորյա շրջանում մեզ համար պրոբլեմ է: Ես ցանկանում եմ բոլոր քաղաքացիներին կոչ անել, ներողություն եմ խնդրում նման իրավունք վերապահելու համար, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ պետք չէ բոլոր հյուրերին ստիպել ուտել խոզի բդից, որովհետեւ սա յուրահատուկ է, հետո սեղանին եղած ամեն ինչից պարտադիր փորձել, ընդ որում, վիրավորվելու տրամաբանությամբ, բա էսքանը պատրաստել ենք, որ փչանա՞: Ամանորին մարդկանց, քաղաքացիների ուտելու կարողություններն սահմանափակ են, պետք է դա հաշվի առնել»,- ասաց վարչապետը:
Նա ընդգծեց՝ մենք ուզում ենք, որ տնային տնտեսուհիները դեկտեմբերի 31-ի ամբողջ օրը չանցկացնեն տոլմա փաթեթելով եւ այլ պրոցեսների վրա. «Տոլման եւ մնացած ամեն ինչը պետք է ուտել թարմ վիճակում, որովհետեւ որոշ ժամանակ անց այդ մթերքը վնասակար է: Մենք սուպերմարկետների դեմ կռիվ ենք տալիս, որ ժամկետանց մթերք չվաճառեն, բայց Նոր տարվան մեր հարազատներին ստիպում ենք՝ սրանից էլ պետք է ուտես, նրանից էլ ուտես, երեք օրվա «Ստալիչնի» սալաթը, չորս օրվա «բլինչիկը» եւ 15 օրվա «խոզի բուդը»: Հարգելի՛ քաղաքացիներ, պատրաստեք այնքան, որքան ռեալ է ուտել, եւ պետք չէ տոնակատարությունն անցկացնել սննդի դեպրեսիվ սեղանների շուրջ»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT