«Փաշինյան ջան, բարով ես եկել, հազար բարի ես եկել». Գյումրիում Նիկոլ Փաշինյանը մասնակցեց սոցբնակարանների բաշխմանը

Վաղ առավոտից Գյումրու Մովսես Խորենացի 46/1 հասցեում տոնական եւ սպասված իրարանցում էր: «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի սոցիալական բնակարաններն ստանալու իրենց հերթին սպասող անօթեւան գյումրեցիները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին էին սպասում:

Հենց «Անի» փողային նվագախումբն սկսեց նվագել, հուզմունքը հասավ գագաթնակետին: Վերջապես եկավ վարչապետը: Մինչեւ շենքին հասնելը բազմաթիվ նամակներ փոխանցվեցին Նիկոլ Փաշինյանին: Բնակարանների շահառու տատիկներն էլ առիթը բաց չթողեցին, որ բարձրաձայնեն, թե իրենց Ամանորի երազանքն այսօր կատարվեց՝ ե՛ւ բնակարան ունեցան, ե՛ւ Նիկոլ Փաշինյանին մոտիկից տեսան:

 

 

«Փաշինյան ջան, բարով ես եկել, հազար բարի ես եկել»,- հուզվեց տատիկներից մեկը: «Բարի գալուստ «ԱՌԴԱ»-ի ընտանիք»,- ներկաներին ողջունեց «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հրահատ Ստեփանյանը: Տատիկները կարմիր ժապավենը կտրեցին ու մտան ներս:

Կառուցված 18 բնակարաններից 11-ն այսօր տեր ունեցավ: Մնացած 7-ի համար նոր շահառուներ կփնտրեն: Այն, որ բնակարանների բաշխմանը, բացի տեղական եւ մարզային կառույցների ղեկավարներից եւ պատասխանատուներից, մասնակցում է երկրի վարչապետը, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ պատգամավորներ եւ այլք, ըստ «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հրահատ Ստեփանյանի, իր բացատրությունն ունի:

«Մեր երկրում իրապես իրավիճակ է փոխվել: Նկատի ունեմ այն, որ վերջին 7 տարում 109 բնակարան ենք կառուցել, 68-ը՝ Վանաձորում, 41-ը՝ Գյումրիում, առայժմ 41-ը: Եվ նման առիթների ժամանակ չի եղել որեւէ մեկ դեպք, որ Տարածքային կառավարման կրտսեր մասնակիցը մասնակցեր: Ի տարբերություն դրա՝ անցյալ տարի նախարարը մասնակցեց: Իսկ էս տարի էլ չասեմ: Պարո՛ն վարչապետ, շնորհակալ ենք: Ձեր այցը մենք ընդունում ենք՝ որպես աշխատանքի գնահատական: Բայց մենք դրա համար չէ, որ կառուցել ենք: Մենք միշտ ենք կառուցել, որովհետեւ միշտ ենք հավատացել մեր երկրի ապագային, մենք կառուցել ենք, որովհետեւ պետք է ամեն մեկս մեր գործն անենք, որ առաջ գնանք»,- ասաց Ստեփանյանը:

«ԱՌԴԱ»-ն շահառուներին եվրոբնակարաններ է հանձնում՝ ապահոված ջեռուցման համակարգով, խոհանոցն ամբողջովին կահավորված, գազօջախով, կահույքով, սանհանգույցները եւս ունեն համապատասխան կահավորում: Նաեւ շատ կարեւոր խնդիր է լուծում: «ԱՌԴԱ»-ն ամբողջովին հոգում է բոլոր բնակիչների ջեռուցման ծախսը: Նախորդ երկու փուլերում շահագործված բնակարանների պարագայում էլ այս պարտավորությունն անխախտ է եղել:

Բնակարաններն ստանալուն պես շահառուներն իրար հյուր գնացին, շնորհավորեցին միմյանց, բայց Ռոզա տատիկը դժգոհ էր, ոչ թե բնակարանից, այլ տրամադրման պայմանից: Ասաց՝ 88-ին 2 սենյականոց բնակարան է կորցրել, երբեք որեւէ փոխհատուցման ծրագրից չի օգտվել: Հիմա ստիպված է եկել սոցիալական բնակարան, քանի որ տնակը քայքայված, առնետների ու շների կացարան է արդեն դարձել: Տատիկն ուզում էր սեփականաշնորհման իրավունքով բնակարան ունենալ, որ կարողանար այն թոռնուհուն նվիրել: Սոցիալական բնակարանը, սակայն, նման հնարավորություն շահառուին չի տալիս:

Հաջորդ տարի եւս «ԱՌԴԱ»-ն շինարարություն կիրականացնի, բայց՝ ոչ բնակարանաշինություն: Արդեն շահագործված շենքերի տարածքի մերձակա հատվածում քաղաքապետարանի առաջարկով մանկապարտեզ եւ մարզամշակութային հաստատություն կհիմնվի: Ընկերությունն արդեն տարածքի ուսումնասիրությունն սկսել է: Ծրագրի հովանավորն ամերիկաբնակ Սարգիս Սեբեջյանն է, որի կինը՝ Նունե Քեչեջյանը, տարիներ առաջ ընտանիքի հետ Բեյրութից գաղթելուց հետո 4-5 տարի ապրել է Գյումրիում, այնուհետ տեղափոխվել նահանգներ: «Իրենք են սա անում մեծ սիրով, մանկապարտեզը 44 երեխայի համար պետք է լինի: Աստծուց առաջ չընկնենք, բայց նոր ծրագիրը կանենք: Մենք պատրաստ ենք Գյումրու քաղաքապետարանի հետ հետագա համագործակցության  համար»,- ասաց «ԱՌԴԱ»-ի գործադիր տնօրեն Հրահատ Ստեփանյանը:

Իսկ ընդհանուր առմամբ անցնող մեկ շաբաթում Գյումրիում տարբեր ծրագրերի իրականացմամբ 25 անօթեւան ընտանիք է տնակից քարաշեն բնակարան տեղափոխվել:

Արմենուհի Մինասյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2477 դիտում

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան

Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ

«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի

ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ

Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ