Երևան
12 °C
Ընդամենը մի քանի օր անց կավարտվի 2019 թվականը՝ դռները բացելով նոր տարվա, նոր սպասելիքների եւ դրանց իրականացման համար: «2018-2019 թվականների այս սահմանագծին ուզում եմ ձեւակերպել, ուրեմն, այն խնդիրը, որ դրված է մեր առաջ. 2019 թվականը դարձնել նույնքան սիրելի ու հարազատ, նույնքան հիշարժան եւ հաղթառատ, որքան եղավ 2018 թվականը»,- իր Ամանորյա ուղերձում դիմելով հայ ժողովրդին՝ մեկ տարի առաջ հեռուստաէկրաններից հայտարարեց այն ժամանակ դեռեւս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«2019 թ. մեր հիմնական խնդիրը տնտեսական հեղափոխությունն է, նրա արդյունքներն ավելի ու ավելի տեսանելի դարձնելը: Բայց եկող տարին նույնպես մեր հաղթանակների գագաթնակետը չի լինելու, ոչ թե այն պատճառով, որ մեր թռիչքը ցածր է լինելու, այլ այն պատճառով, որ մեր ազգային եւ պետական հավակնությունները լինելու են բարձր, ավելի բարձր, ավելի ու ավելի բարձր»,- հավելեց Փաշինյանը:
Քաղաքագետ Էդգար Վարդանյանին խնդրեցինք գնահատել, թե ինչ հաջողություններ եւ ինչ ձախողումներ եղան 2019-ին:
«Անցած քաղաքական տարին ցույց տվեց, որ Հայաստանը շարունակում է շարժվել լիակատար ժողովրդավարության հաստատման ուղղությամբ, ինչը նշանակում է, որ կառավարող ուժը շարժվում է ճիշտ ճանապարհով: Անցած տարվա ընթացքում նախ ականատես եղանք որոշակի հակակոռուպցիոն միջոցառումների, տեսանք, որ կառավարող ուժը փորձում է թափանցիկ գործել եւ նաեւ բազմաթիվ ոլորտներում իրականացնում է այնպիսի բարեփոխումներ, որոնք պետք է նպաստեն ինչպես երկրի առողջացմանը, այնպես էլ ժողովրդավարական ինստիտուտների ստեղծմանն ու ամրապնդմանը: Այս տարի մենք ականատես եղանք նախկին քաղաքական ռեժիմի ներկայացուցիչների կողմից ակտիվ քարոզչության, որը, ինչպես ցույց են տալիս վերջին սոցիոլոգիական հարցումները, որեւէ ազդեցություն չի թողել հանրային տրամադրությունների վրա: Նաեւ կարող ենք ասել հետեւյալը, որ մի շարք խնդիրներ, որոնց լուծումը ակնկալվում էր հանրության լայն շրջանակների կողմից, մնացին չլուծված»,- ասաց նա:
Չլուծված հիմնական խնդիրը, ըստ քաղաքագետի՝ անցումային արդարադատության ինստիտուտի ներդրումն էր. «Մենք տեսանք, որ կառավարող ուժն ունի ցանկություն՝ այդ ինստիտուտը հիմնադրելու, եւ նաեւ խորհրդարանական լսումներ կազմակերպվեցին, բայց տարին ավարտվում է, սակայն նույնիսկ չկա երեւացող նախանշան, թե այդ ինստիտուտը երբ է հիմնադրվելու եւ ընդհանրապես հիմնադրվելո՞ւ է, թե՞ ոչ»,- ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ վեթինգի մասին է խոսվում, սակայն վեթինգ իրականացնելու համար պարտադիր էլ չէր անցումային արդարադատության ինստիտուտի ներդրումը: Շատ ժողովրդավարական երկրներում, ըստ նրա, վեթինգն իրականացվում է առանց դրա:
Մյուս խնդիրն, ըստ քաղաքագետի՝ իրական, խորքային բանավեճերի բացակայությունն էր, որը մի կողմից ընդդիմության, մյուս կողմից իշխանության մեղքով է: Ըստ Էդգար Վարդանյանի՝ իրավիճակային լուծումները փոքր- ինչ շատ են եղել: Քաղաքագետը համոզված է, որ կարելի էր մի փոքր ավելի քիչ երեւալ էկրաններին ու համացանցում՝ տարբեր հաջողություններ ներկայացնելիս, ավելի շատ զբաղվել երկարաժամկետ խնդիրներ լուծելով, դրանց վերաբերյալ խորքային քննարկումներ ու բանավեճեր կազմակերպելով:
Վարդանյանի համոզմամբ՝ դանդաղ է առաջ շարժվել նաեւ նախկին կոռուպցիոն իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներին պատասխանատվության կանչելու պրոցեսը, որը եւս հասարակության մեջ որոշակի բացասական տրամադրություն է ստեղծում:
Եթե դատական համակարգին ամենաքիչն է մոտեցել հեղափոխությունը, ապա ամենաշատ բարեփոխված համակարգը, ըստ Վարդանյանի՝ սոցիալական աջակցության ոլորտն է եւ միգրացիոն ծառայությունը:
Անդրադառնալով ընդդիմության պահվածքին՝ քաղաքագետը նրանց բաժանեց երկու խմբի՝ նախկին ռեժիմի ներկայացուցիչների եւ նրանցից հեռու գտնվող ուժերի:
Առաջին խմբի ընդդիմության վերաբերյալ Վարդանյանն ասաց, որ նրանք փորձեցին անցնող տարում որոշակի ակտիվություն ունենալ, սակայն չհաջողվեց, քանի որ նրանք այդպես էլ չընդունեցին իրենց գործած մեղքերը եւ չցանկացան ներողություն խնդրել ժողովրդից: Ահա այս խմբից դուրս գտնվող ընդդիմադիր գործիչներն ու ուժերը, քաղաքագետի համոզմամբ, կայացման խնդիր ունի:
Հետաքրքրվեցինք նաեւ, թե իր դիտարկմամբ ո՞ր քաղաքական ուժերը 2020-ին կլինեն գլխավոր «խաղացողները», ի՞նչ նոր ուժերի ձեւավորման հնարավորություն կա:
«Քանի դեռ կան իներցիա, իներցիան կշարունակվի: Չի բացառվում, որ նախկին քաղաքական ռեժիմի շահերը ներկայացնող նոր խմբավորումներ, նոր ձեւաչափեր փորձեն ձեւավորել, բայց ինչ-որ նոր իրական ժողովրդավարական ուժ դժվար թե 2020-ին ձեւավորվի, որովհետեւ մեծամասամբ «Իմ քայլը» իր շուրջ է հավաքել դեմոկրատական հանրության մեծ մասին: Նաեւ կա «Քաղաքացու որոշում» ուժը, որը հեղափոխական օրակարգով է շարժվում, եւ ինքը կարող է ակտիվանալ»,- պատասխանեց նա:
Իսկ ի՞նչ սպասել 2020-ին. «Կարծում եմ՝ իրավիճակն այնպիսին կլինի, որ իմ կողմից շոշափված հարցերի վերաբերյալ առաջխաղացումներ, առաջընթաց կլինի: Իհարկե պետք է սպասել նախկին ռեժիմի ներկայացուցիչների կողմից շատ ավելի ակտիվ գործունեություն, նրանք բնական է՝ կանգ չեն առնելու, փորձելու են բոլոր տեսակի միջոցները կիրառել հարվածելու համար ժողովրդավարեցման գործընթացին: Բայց նրանք, միեւնույն է, չեն կարողանալու հանրային հենարան ստեղծել իրենց գործունեության համար: Կարծում եմ, որ էլի կլինեն աղմկահարույց քրեական գործեր, եւ նաեւ այն տնտեսական առաջընթացը, որ գրանցվել է, նոր պտուղներ կտա 2020 թվականին»,- եզրափակեց քաղաքագետը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT