2019թ. ՀՀ և ԱՀ զինված ուժերում ծառայողների մահվան դեպքերը նվազել են 22 տոկոսով. Գոռ Աբրահամյան

10/01/2020 schedule21:25

2019թ. ՀՀ և ԱՀ զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերը նվազել են 22 տոկոսով: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը

«ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում 2019թ. ընթացքում արձանագրվել է 49 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 14-ը՝ ժամկետային զինծառայող, 22-ը՝ պայմանագրային զինծառայող, 5-ը՝ ենթասպա և 8 սպա:

49 զինծառայողներից 20-ի մահվան դեպքերը կապված են եղել զինվորական ծառայություն անցնելու հետ, 29-ինը՝ տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում:
Մասնավորապես՝
Զինվորական ծառայություն անցնելու հետ կապված մահվան դեպքերը՝ ըստ պատճառների՝
• 4-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանության հետևանքով,
• 7-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետևանքով,
• 1-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով,
• 1-ը՝ հիվանդությունից,
• 4-ը՝ սպանության հետևանքով,
• 2-ը դժբախտ պատահարից,
• 1-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարներից,

Զինվորական ծառայություն անցնելու հետ չկապված 29 մահվան դեպքերը՝ ըստ պատճառների՝
• 14-ը՝ ծառայության հետ չկապված ավտովթարներից,
• 12-ը՝ հիվանդությունից,
• 3- ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնելու:

Համեմատության համար նշենք, որ 2018թ. ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում արձանագրվել էր 63 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 27-ը՝ ժամկետային զինծառայող, 23-ը՝ պայմանագրային զինծառայող, 2-ը՝ ենթասպա և 11 սպա: Արձանագրվել էր զինվորական ծառայություն անցնելու հետ կապված է 38, իսկ զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում՝ 25-անձ:

2018թ. ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում զինվորական ծառայություն անցնելու հետ կապված մահվան 38 դեպքերն արձանագրվել էին հետևյալ պատճառներով.
• 7-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանության հետևանքով,
• 11-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետևանքով,
• 2-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով,
• 3-ը՝ հիվանդությունից,
• 1-ը՝ ականի պայթյունից,
• 1-ը՝ սպանության հետևանքով,
• 3-ը դժբախտ պատահարից,
• 6-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարներից,
• 2-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման հետևանքով,
• 2-ը՝ թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնների խախտման հետևանքով:

Զինվորական ծառայություն անցնելու հետ չկապված 25 մահվան դեպքերի պատճառներ են հանդիսացել՝
• 11-ի դեպքում՝ ծառայության հետ չկապված ավտովթարները,
• 10-ի դեպքում՝ հիվանդությունները,
• 4-ի՝ դեպքում դժբախտ պատահարները:

Համեմատական դիտարկումը վկայում է, որ ԶՈՒ-երում մահվան դեպքերը նախորդ տարվա համեմատ ընդհանուր առմամբ նվազել են 14-ով կամ 22 տոկոսով: Կտրուկ՝ 18-ով կամ 47 տոկոսով նվազել են զինծառայության հետ անմիջականորեն կապված մահվան դեպքերը:
Հատկանշական է, որ 2018թ. համեմատ նախորդ տարվա ընթացքում գրեթե կիսով չափ (7-4) նվազել են հրադադարի ռեժիմի խախտմամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցներից զինծառայողների զոհվելու դեպքերը, 4-ով կամ 36.4 տոկոսով զինվորական ծառայության հետ կապված ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու դեպքերը: Նվազել են նաև զինծառայության հետ կապված դժբախտ պատահարներից, ավտովթարներից, մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման հետևանքով առաջացած մահվան դեպքերը:
Ընդհանուր առմամբ վերջին տարիներին արձանագրվում է ՀՀ և ԱՀ զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերի էական նվազման կայուն միտում. եթե 2017թ. արձանագրվել է 76 դեպք, իսկ 2018թ.՝ 63, ապա 2019թ՝ արձանգրվել է 49 դեպք, ինչը փաստում է, որ 2017թ. համեմատ 2019թ. զինծառայողների մահվան դեպքերը նվազել են 35.5 տոկոսով:

Հ.Գ. Ամեն անգամ մեծ ցավով եմ հրապարակում այս տվալները՝ անկախ միտումներից, որովհետև մարդկային կյանքը, առավելևս՝ զինծառայողների, ամենևին վիճակագրություն չէ և անգամ մեկ զինծառայողի կորուստը՝ անկախ նրանից՝ ժամկետային, թե պայմանագրային զինծառայողի, սպայի կամ ենթասպայի մասին է խոսքը, մեծագույն ցավ է յուրաքանչյուրիս համար: Այդ պատճառով առաջին հերթին ներողությունս եմ ուզում հայտնել հատկապես կորուսը կրած ընտանիքների անդամներին, հարազատներին, մտերիմներին:
Սակայն ինչպես տարվա ընթացքում, այնպես էլ հատկապես հիմա, լրատվամիջոցներից ինտենսիվ գրավոր կամ բանավոր հարցումներ ենք ստանում, ինչը տրամաբանորեն հուշում է, որ անկախ ամեն ինչից՝ պետք է նաև նման տվյալների ներկայացմամբ բավարարել հանրային իրազեկվածության բնական և օրինաչափ պահանջը»,- գրել է Աբրահամյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2125 դիտում

Այսօրվա նիստը նույնպես տևեց ավելի քան 5 ժամ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Դեկտեմբերի 18-ին մեր տեղը պետք է լինի Սուրբ Էջմիածնում՝ որպես այս տան իրական զավակներ ու տերեր. Բաբաջանյան

ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին

Ալափարս-Սոլակ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

ՀՀ պաշտպանության նախարարությունը և Միացյալ Թագավորության դեսպանությունը Երևանում համաժողով են կազմակերպել

Ժողովրդին շոկային բացահայտումներ են սպասվում. շատ ժամանակ չի մնացել, Գարեգին Բ-ն գնալու է. Տեր Թադե. տեսանյութ

Առաջարկում եմ կրկին կարդալ պոեմը. գուցե պարզվի՝ Թոքմաջյանը դեռ մի բան էլ մե՞ղմ կոմպոզիցիա է ստացել. Հակոբյան

Լիլիթ Մակունցը կմեկնի արձակուրդ

Բուլղարիայի հայոց թեմի թեմական խորհուրդը միանում է տասը եպիսկոպոսների վերջին ուղերձին

Պուտինը կանչել է խոսելու, սրանք միանգամից «հանվել պառկել են». նախկին նախագահները ՌԴ-ի «հաճախորդն» են

Տեղի է ունեցել հարկային վարչարարության արդյունքում քրվարույթների նախաձեռնման պրակտիկայի վերաբերյալ քննարկում

Պոլսի հայոց պատրիարքը հանդիպել է Թուրքիայի ներքին գործերի նախարարի հետ. ինչ է քննարկվել

Երևանում ավտոմեքենա է այրվել

Հունվարի 1-ից մոտ 1 մլն 600 հազար մարդ կունենա առողջության ապահովագրություն. 10 կարևոր փաստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Երևանի խաչմերուկներից մեկում

Աստղաձոր գյուղում տան տանիք է հրդեհվել

Որոշ տարածաշրջաններում մառախուղ է. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ ժամը 19:35-ի դրությամբ

ՀՀ նախագահն ընդունել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի և «Սևան ստարտափ սամմիթ»-ի հիմնադիր Հակոբ Հակոբյանին

ՖԻԴԵ-ն 17-ամյա հայ շախմատիստին միջազգային վարպետի կոչում է շնորհել

Գևորգ Պապոյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Եթե երբևէ որոշում կայացնեմ մտնել քաղաքականություն, հասարակությունը դրա մասին կիմանա ինձանից. Նազիկ Ավդալյան

Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market

GERMED. հարթակ, որը մատչելի և հուսալի կապ է ապահովում հայ բուժառուի և գերմանացի բժշկի միջև. տեսանյութ

Սուրեն Պապիկյանի հրամանով՝ տարածքային պաշտպանության զորքերի հրամանատարությանը մարտական դրոշ է հանձնվել

Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանավորված

Այս Ամանորի լավագույն նվերը՝ Amio Mastercard World քարտը

ՊՆ-ն հայտարարում է երաժիշտ և պարող զորակոչիկների մասնագիտական լսումներ և դիտումներ

Դեկտեմբերի 18-ին միացեք մեզ Մայր Աթոռում՝ Գարեգին Բ-ին հանգստի կոչելու արդար պահանջով. եպիսկոպոսներ

Ծեծկռտուք հետախուզման մեջ գտնվող «Դոն Պիպոյի» մասնակցությամբ. տեսանյութ

Վարչապետը նոր նշանակում է արել

Կայացել է ՀՀ և ՌԴ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը. փաստաթղթեր են ստորագրվել

Մարտունի քաղաքի գազալցակայանը տուգանվել է

«Հայաստան» խմբակցության 3 պատգամավոր Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորություն է ներկայացրել

Փարիզում ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը

Մեկ տարի է՝ սահմանին կրակոց կամ զոհ չկա, Մեղրիում անշարժ գույքի գները 50 տոկոսով աճել են. Ղահրամանյան

Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 17-ին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան

Հատուկ ձյանը սպասողների համար. Սուրենյանը հայտնել է, թե ինչ եղանակ է սպասվում առաջիկա տասը օրը

Իսրայելը վետո է սահմանել Թուրքիայի նկատմամբ

Նոյեմբերին գրանցվել է ՀԴՄ կանոնների խախտման 485, վարձու աշխատողի չձևակերպման 59 դեպք. ՊԵԿ-ի ամփոփումը