Մսի բացօթյա առևտուր՝ հակահիգիենիկ պայմաններում, առանց ՀԴՄ-ի ու փաստաթղթերի. ահազանգերն իրավիճակ չեն փոխում

Ամանորի նախօրեին Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում արձանագրվել է բացօթյա աշխույժ առևտուր: Բակերում, փողոցներում, մեքենաների բեռնախցիկների մեջ ու ծալովի սեղանների վրա վաճառվում էր անհայտ ծագման սնունդ: Ոչ սառնարանային պայմաններում, բացօթյա, առանց փաստաթղթերի վաճառվող մսեղիքի օգտագործման հետեւանքով հնարավոր վտանգների մասին պետական մարմինները բազմիցս զգուշացրել են: Սակայն, ըստ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հանրային կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանի՝ այս ոլորտում ևս գործում է հայտնի տնտեսագիտական ճշմարտությունը՝ քանի դեռ կա պահանջարկ, առաջարկ լինելու է:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում Երևանի բնակիչ Աննա Հարությունյանը պատմեց, որ իրենց բակում Ամանորից առաջ ամեն օր բացօթյա միս է վաճառվել: Ակնհայտ աղտոտ լաթերի վրա դրված խոզի բդերը օրեր շարունակ եղել են իրենց փողոցում՝ բնականաբար, առանց վաղեմության ժամկետի, անվտանգության մասին որևէ փաստաթղթի, վաճառքն էլ իրականացվել է առանց ՀԴՄ կտրոնների: Մեզ հետ զրույցում Հարությունյանը նշեց, որ օրեր շարունակ լուսանկարել և ահազանգել է խնդրի մասին, ցույց տվեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին իր ուղարկած հաղորդագրություններն ու ստացած պատասխանները: Փողոցում իրավիճակը, սակայն, որևէ փոփոխություն չի կրել՝ հաջորդող օրերին էլ բդերը վաճառվել են նույն տեղում՝ սարսափելի հակահիգիենիկ պայմաններում:

«Մենք լիազորություններ չունենք արգելել վաճառքը կամ տուգանք սահմանել ոչ իրավաբանական անձի նկատմամբ, իսկ փողոցում վաճառք իրականացնողները ոչ անհատ ձեռնարկատեր են, ոչ էլ որևէ այլ ձևով են գրանցված»,- ՀԺ-ին ասաց Անուշ Հարությունյանը: Խանութների կամ գրանցված վաճառքի կետերի նկատմամբ տեսչական մարմինը ստուգումներ կարող է իրականացնել, սակայն փողոցային առևտուրը բացառապես ոստիկանության և տեղական ինքնակառավարման մարմինների վերահսկողության տիրութում է:

«Էջմիածին տանող ճանապարհին իրավիճակն այնպիսին էր, որ առանց ոստիկանության ուղղակի հնարավոր չէր որևէ լուծում տալ: Որոշ տեղերում մեր տեսուչներն իրենց ուժերով կարողացան կասեցնել մսի ապօրինի վաճառքը, սակայն պիտի նշեմ, որ եթե վաճառողներն այնքան գրագետ լինեին, որ իմանային, որ մենք նման իրավասություն չունենք, կարող էին և չենթարկվել հեռանալու պահանջներին ու շարունակել իրենց վաճառքը: Բայց, պիտի կրկնեմ, դա միայն այդ պահի լուծում է: Մեր տեսուչները չեն կարող օրուգիշեր հսկել, որ նման պայմաններում ապօրինի վաճառք չիրականացվի: Խնդրի լուծումը բնակչի գիտակցության բարձրացումն է: Մի քանի դրամ խնայելու համար գնում են այդպիսի պայմաններում վաճառվող միս: Պիտի հասկանան, որ ոչ միայն պիտի չվտանգեն իրենց ու իրենց մտերիմների առողջությունը՝ գնելով նման սննդամթերք, այլև՝ նման իրավիճակ տեսնելով՝ պիտի համապատասխան մարմիններին ահազանգեն»,- ասաց Անուշ Հարությունյանը:

Ի պատասխան այն դիտարկմանը, որ մեզ հետ զրույցում քաղաքացին ապացույցներ է ներկայացրել, որ պարբերաբար նկարներ է ուղարկել, ահազանգել, սակայն առևտուրը նույն աշխուժությամբ շարունակվել է, Անուշ Հարությունյանը հիշեցրեց, որ տեսչությունն իրավասու չէ վերահսկել այն գործունեությունը, որն իրավական որևէ շրջագծի մեջ չէ, հարկ է դիմել ոստիկանություն, ՏԻՄ մարմիններ:

Այն դիտարկմանը, որ խուսափելով ոստիկանության հետ փաստաթղթային քաշքշուկից՝ քաղաքացիները նախընտրում են ահազանգել տեսչական մարմին՝ Անուշ Հարությունյանն արձագանքեց. «Մենք ունենք համագործակցություն նաև ոստիկանության հետ, և ինքներս էլ փոխանցում ենք քաղաքացիների ահազանգերը: Սակայն խնդիրը կլուծվի, երբ մեր հանրությունը չօգտվի, չգնի այդ կետերից»:

Աննա Հարությունյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց նաև իր ահազանգերին ի պատասխան ստացված հինգ վայրկյանանոց տեսանյութը, որում երևում է՝ ինչպես է մեկը սեղանից վերցնում խոզի երկու բուդ ու կադրից դուրս գալիս:

«Հաջորդ վայրկյանին նա կարող է վերադառնալ ու դրանք դնել սեղանին, եւ տաս րոպե անց վաճառել դրանք: Ես՝ որպես քաղաքացի, ուզում եմ օրինական պետություն կառուցելու ճանապարհին իմ ներդրումն ունենալ, բայց, փաստացի, օրեր շարունակ արածս նկարները, հաղորդագրությունները ոչ մի արդյունք չտվեցին»,- նշեց նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3238 դիտում

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով

ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան

Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել

Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի

Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել

Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները

Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ