Հուշարձան-շենքում ապրող քաղաքացին չի կարող իր ճաշակով փոխել բնակարանի պատուհանները կամ ներկել, լվացք կախել

Այսուհետ Հայաստանի հուշարձան-շենքերում ապրող ցանկացած քաղաքացի իր բնակարանում որեւէ փոփոխություն անելուց առաջ կարող է դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն՝ խորհրդատվություն ստանալու:

Նրանք իրավունք չունեն ինքնուրույն փոխել հուշարձան շենքի լուսամուտները, պատշգամբից լվացքի պարաններ կախել: Պատերն այլ գույնով ներկելը եւս խստիվ արգելվում է: Եթե բնակարանի պատուհանները փայտից են, ապա պետք է պիտանելիությունը կորցնելու դեպքում նույնատիպ փայտով փոխարինվի, եթե մետաղյա են, ապա համապատասխան տեսքով մետաղյա դարձվի:

Նախորդ շաբաթվանից մեկնարկել է Պատմամշակութային հուշարձանների պահպանման, օգտագործման եւ իրազեկման արշավ, որի ժամանակ հուշարձան շենքերի բնակիչներին իրենց իրավունքների ու պարտականությունների մասին անձամբ են իրազեկել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը եւ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը:

Թուխիկյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ փուլ առ փուլ պատրաստվում են իրազեկել ամբողջ Հայաստանի հուշարձան շենքերում ապրող մարդկանց: Նա նաեւ հայտնեց, որ որոշել են իրենց ակցիայի մեջ ներգրավել նաեւ այդպիսի շինություններում նկարահանված հայկական մի քանի ֆիլմերի արտիստների: Առայժմ «Մեր բակ» եւ «Տղամարդիկ» ֆիլմերի դերասաններին են դիմել, եւ այս պահին աշխատանքներ են տարվում նրանց ընդգրկելու:

«Այսօր մենք քննարկում ենք ունեցել: Մանրամասն վերլուծում ենք: Շենքերից կախված լվացքի պարաններից էինք խոսում, որոնք ուղղակի խայտառակություն են՝ առաջին գծում, հուշարձան շենքից կախված ներքնաշորեր եւ այլն, սա պետք է կանխվի»,- ասաց նա:

Թուխիկյանը նկատեց, որ առայժմ դեռ իրազեկում են, հետագայում նպատակ ունեն ավելի խիստ լինել. «Նախ իրազեկենք, որովհետեւ այս մեր շրջայցերից հասկացանք, որ մարդիկ իսկապես տեղյակ չեն»:

Վերջինս հայտնեց, որ բնակիչները շենքերում ցանկացած փոփոխություն անելուց առաջ կարող են դիմել ԿԳՄՍ նախարարություն՝ որպես բարեկամ կառույցի, որն իրենց ուղղություն կտա, աշխատանքն ավելի ճիշտ կատարելու, որպեսզի հետագայում չհայտնվեն վարչական պատասխանատվության դաշտում:

«Հարգելի՛ բարեկամ, Դուք բնակվում եք հուշարձան-շենքում: Այն գրանցված է «Հայաստանի Հանրապետության հուշարձանների պետական ցուցակում»: Այս շենքի սեփականատեր կամ բնակիչ լինելը բարեբախտություն է, բայց եւ ենթադրում է որոշակի պատասխանատվություն եւ պարտավորություն պատմամշակութային ժառանգության նկատմամբ: Խնդրում ենք զգուշությամբ եւ սիրով վերաբերվել այս կառույցին…»,- այս բովանդակությամբ իրազեկման նամակներ են բաժանվել ու բաժանվելու քաղաքացիներին: Նամակում ներկայացված են մի քանի կանոններ, որոնք պետք է իմանա հուշարձան շենքում բնակվող կամ աշխատող յուրաքանչյուր քաղաքացի՝ անախորժություններից խուսափելու համար.

1. Չաղճատել պատմական տեսքը

2. Չձեւափոխել կառույցը

3. Հիշել՝ եթե շինարարության կամ վերանորոգման կարիք առաջանա, անպայման պետք է աշխատանքների նախագիծը համաձայնեցվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության պատասխանատու ստորաբաժանման հետ:

Հունվարի 11-ին իրազեկման նամակի առաջին հասցեն Բաղրամյան 8-ն է եղել, հասցեատերերը՝ հայ օպերային երգչուհի Հայկանուշ Դանիելյանի թոռնուհիները՝ Հայկանուշ եւ Նատալյա Խաչատրյանները, որոնք էլ այժմ բնակվում են նշյալ հասցեում գտնվող հուշարձան-շենքում: Հայկանուշ Դանիելյանի թոռնուհիները վստահեցրել են, որ 60 տարվա ընթացքում Բաղրամյան 8-ի՝ իրենց բնակելի հուշարձան-շենքի նույնիսկ պատուհանները չեն փոխվել, եւ հետագայում եւս տան ոչ մի քար չի ձեւափոխվի: Նրանց խոսքով՝ այդ տանը եղել են շատ ու շատ հայտնի մարդիկ, եւ իրենք ամեն ինչ անում են՝ պատմական մթնոլորտը պահպանելու համար:

Իրազեկման նամակի մեջ կա նաեւ ծանուցում, թե ինչքան տուգանք է նախատեսվում՝ վերը նշված կանոններին չհետեւելու դեպքում: Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 95-րդ հոդվածի՝ Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության կամ օգտագործման կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով (50.000-80.000 դրամ), իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով (150.000-200.000 դրամ):

Իրազեկման նպատակով տարբեր ակցիաներ կլինեն: Հետագայում նաեւ պարտավորագրեր կստորագրվեն հուշարձան-շենքերի բնակիչների հետ: «Դա արդեն լուրջ իրավական հիմք կլինի: Օրենքը սա պարտադրում է, պարզապես մինչեւ հիմա չգիտես՝ ինչու չի արվել կամ թերի է արվել: Մենք աշխատում ենք նաեւ օրենսդրական փոփոխությունների ուղղությամբ եւ հակված ենք, որպեսզի իրազեկումից հետո պատժամիջոցները հարակից օրենքներում ավելի խստացվեն: Հասարակության օգնությունը եւս այս հարցում շատ օգտակար է»,- ասաց Թուխիկյանը:

Հաջորդ շաբաթ ԿԳՄՍՆ անձնակազմը կմեկնի Գյումրի: Հետագայում ամեն մի մարզպետարանից կվերցնեն տվյալ մարզում գտնվող հուշարձանների ցանկը եւ կգործուղվեն այդ վայրեր, որտեղ էլ տեղացիների հետ կկազմակերպեն իրազեկման աշխատանքները: «ԻԿՈՄՈՍ-Հայաստանը պատրաստ է մեզ աջակցել կամավորների հարցում, որպեսզի իրազեկման նամակները բաժանվեն բնակիչներին: Այս ծրարները հազարավոր տներ պետք է մտնեն»,- հայտնեց  Խաչատուրյանը:

ՀԳ. ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձավ նաեւ «Տպարանի շենքի» շուրջ ծավալված խոսակցություններին՝ նշելով, որ այն հիմնականում տարբեր բիզնես նպատակների է ծառայել, եւ յուրաքանչյուրը փոփոխություն է կատարել իր հայեցողությամբ: «Այդ հզոր կառույցի տակ չկա մի սանտիմետր, որ աղճատված չլինի: Ամեն մեկն իր ճաշակով, իր հարստության չափով ինչ-որ բաներ է արել»,- ասաց նախարարի տեղակալը: Նա հայտնեց, որ հանդիպելու են այդ մարդկանց հետ, բարեկամական զրույց են ունենալու եւ ընդառաջ գնալով՝ պետք է կարողանան հասնել այն արդյունքին, որ սեփականատերերն իրենք գիտակցեն, որ նախնական տեսքին մոտ բերելուց հետո իրենց գույքն ավելի արժեւորված կլինի, իսկ արժեքը կարող է կտրուկ բարձրանալ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2751 դիտում

«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ

ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները