Երևան
12 °C
Այսօր Կապանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը՝ հետաքրքրվեց, թե արդյո՞ք կիսում է ԱԺ իշխանական խմբակցության այն տեսակետը, թե ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները չեն համապատասխանում նոր հայաստանյան իրավիճակին։ Լրագրողը նաեւ հետաքրքրվեց, թե ինչպիսի՞ն պետք է լինի նոր Հայաստանի ընդդիմությունը՝ վարչապետի կարծիքով։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ լիարժեք կիսում է այդ տեսակետը. «Ցավոք սրտի ստիպված եմ արձանագրել, որ կան քաղաքական ուժեր, որոնց գործելակերպը եղել է իշխանության հետ առեւտուր անելը։ Եվ հիմա՝ նոր պայմաններում, երբ որ իշխանությունը մերժում է որեւէ առեւտուր, նրանք չեն կարողանում իրենց գտնել այս նոր իրավիճակում, իհարկե կիսում եմ։ Նոր ընդդիմությունը պետք է իշխանության հետ քաղաքական առեւտրի տրամադրությունից դուրս գա, որովհետեւ մեր իշխանությունը չի անում քաղաքական առեւտուր, ասել ենք, բացատրել ենք, օրինակ ենք ծառայել»,- ասաց վարչապետը։
Հարցին՝ ինչո՞ւ որոշվեց ասուլիսը կազմակերպել հենց Կապանում եւ ինչո՞ւ պետությունը չի աջակցել լրագրողների տեղափոխման համար, վարչապետը պատասխանեց. «Որովհետեւ դուք մեզ անընդհատ մեղադրում եք, որ պետական միջոցները աննպատակ ծախսում ենք, դրա համար սրանից հետո նպատակային ենք ծախսելու։ Որոշ լրատվամիջոցներ կոռումպացված շրջանակներից բավարար միջոցներ են ստանում թող 5 հազար դրամ ավել ծախսեն՝ գան վարչապետի ասուլիսին։ Ինչո՞ւ պետք է մենք պետական բյուջեով վճարենք դրա համար»։
Դահլիճից լրագրողներից մեկն էլ արձագանքելով ասաց, թե հաջորդ ասուլիսը կարելի է այլ մոլորակում անել, ինչին ի պատասխան վարչապետը կատակեց. «Ես հույս ունեմ, որ Հայաստանն իմ վարչապետության շրջանում այնքան կզարգանա, որ ես հնարավորություն կունենամ որեւէ այլ մոլորակում ասուլիս անելու»։
Այնուհետեւ վարչապետն ասաց. «Ես հայտարարել եմ, որ առաջիկա ասուլիսները տեղի են ունենալու մարզերում, որպեսզի նաեւ մարզերի, մեր բնաշխարհի, մեր մարզկենտրոնների տեսանելիությունը Հայաստանի եւ սփյուռքի համար բարձրացնենք։ Ի սկզբանե նախատեսված էր Գյումրիում, բայց քանի որ այս տարի այնպես էր ստացվել, որ ամեն շաբաթ Գյումրի էինք գնում, որոշեցինք ՀՀ երրորդ քաղաքում անել՝ Վանաձորում, իսկ հետո արդեն Կապանում, հերթով բոլոր մարզկենտրոններում արել ենք»։
Դահլիճից դարձյալ արձագանքեցին, որ Վանաձորի ասուլիսի ժամանակ լրագրողներին տեղափոխել էին, վարչապետն ասաց. «Սխալ էինք արել, ես իմացա եւ առանձնապես չհասկացա այդ տրամաբանությունը, թե ինչո՞ւ պետք է տանենք»,- ասաց վարչապետը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում«Արարատ» ակումբը մտադիր է բողոքով դիմել ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիա, անհրաժեշտ դեպքում՝ ՖԻՖԱ մրցավարական կոմիտե
ԼՂ լուծարման հրամանագրի հրապարակումից հետո Ղարաբաղի բնակիչների իրավունքների հարցը դուրս է եկել օրակարգից
Մեծ Պարնի գյուղի սկզբնամասում այրվել է «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենա
Մհեր Մարգարյանն ու Անտոնիո Գուտերեշն ընդգծել են բազմակողմ համագործակցության ձևաչափի ամրապնդումը
Կոտայքում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել շինության պատին. կան տուժածներ
Կիևը ենթարկվել է հրթիռային հարձակման. հրդեհներ են բռնկվել մի քանի կետում, կան տուժածներ
Երևանում քեռին դյուրավառ հեղուկը լցրել է զարմուհու մեքենայի վրա ու հրկիզել այն
Ունեցա շրջայց գյուղում, քննարկեցինք սահմանային իրավիճակին վերաբերող հարցեր. Դանիելյանն այցելել է Շիկահող
50 կմ 2 ժամում՝ առանց դադարի. վարչապետը հերթական հեծանվային արշավից տեսանյութ է հրապարակել
Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքերից մեկի շինհրապարակում հայտնաբերվել է տղամարդու դի
«Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը կայացել է Արմավիրում, որին մասնակցել է նաև վարչապետը
Հասկըցանք՝ բումաժնիկից ընկավ, խոմ բուդկից էլ դուրս չընկա՞վ. վարպետ Բաբկենի կյանքի անիվը սլաքներն են պտտում
Պետք է կասեցնել ԵՄ Խորհրդում Հունգարիայի ձայնի իրավունքը. Էստոնիայի ԱԳ նախարար
Ընթացքի մեջ են Աղավնատան մանկապարտեզի վերակառուցման աշխատանքները. տեսանյութ
Դեմքի շրջանի ջերմային այրվածքներով 2 տղամարդ է տեղափոխվել հիվանդանոց
«Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի երեխաները բացահայտում են չինական մշակույթը
«Կրթվելը նորաձև է». վարչապետը տեսանյութ է հրապարակել Արմավիրից
Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից Խնածախի ուղղությամբ կրակելու և բնակելի տան վնասման դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել
«Ջիպ»-ով անցել է կանաչ գազոնի վրայով, փորձել է հանդիպակաց երթևեկել. վարորդը մեքենա վարելու իրավունք չի ունեցել
Հայաստանն ընտրվել է UNDP, UNFPA, UNOPS գործադիր խորհրդի անդամ
Ապարանում ջուր չի լինի
Վեդիի տարածքում բախվել են բեռնատարն ու «ՎԱԶ 2101»-ը․ կա վիրավոր
Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Ուռուցքաբանության ազգային կենտրոնի և Գերմանիայի Հայդելբերգի կլինիկայի միջև
Ի՞նչ են ուզում ՀՀ-ից, եթե չեն ուզում քաղաքացի դառնալ, թող Զորի Բալայանի «արտաթորանքին» սևացնեն. տեսանյութ
Ռումինիայում ՆԱՏՕ-ի զորավարժությունները հետաձգվել են ճանապարհների և կամուրջների վատ վիճակի պատճառով
Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը և Բուլղարիան պատմական համաձայնագիր են ստորագրել
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետ կբարձրանա. անձրևներ կտեղան
ԶԼՄ ներկայացուցիչներին կոչ ենք անում զերծ մնալ անհայտ ծագում ունեցող ալիքներին հղում կատարելուց․ ՊՆ
Թրամփի վարչակազմը սխալ նամակներ է ուղարկել՝ ուկրաինացիներին հրամայելով հեռանալ ԱՄՆ-ից
Վերջին տարիներին կառուցվել և շահագործման է հանձնվել 16 դպրոց. 19 հասցեում շինաշխատանքները շարունակվում են
Իրականացել է «Հաղորդակցության հմտություններ» խորագրով ևս մեկ վերապատրաստման դասընթաց. «Իմ Քայլը» հիմնադրամ
Վարորդական իրավունք չունեցող 37-ամյա վարորդը բախվել է տուֆով բարձված «ԶԻԼ»-ին․ կա վիրավոր
Մոտ 450 քուրդ զինյալ լքել է Հալեպը. Al Arabiya
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 5-ին
Պաշտոնական այցով Հայաստանում էր Վիետնամի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը. տեսանյութ
Կրասնոյարսկում ուժեղ փոթորիկներ են. տեսանյութ
Ապրիլի 18-ը հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է. նախարարը միջոցառումների ծրագիր է հրապարակել
Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ 7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. ցունամիի վտանգ կա
Սպորտային նպաստ՝ Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերին նախապատրաստվող մարզիկներին, մարզիչներին և բժիշկներին. նախագիծ
Այս տարվա ամենալավ կողմը. Գագիկ Սուրենյանը գրառում է արել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT