Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառումներին կմասնակցի ԱՄՆ ներկայացուցչական պատվիրակությունը

Հունվարի 27-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելիի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը գոհունակությամբ ընդգծել է  Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառումներին ԱՄՆ ներկայացուցչական պատվիրակության մասնակցությունը: Նախարարի խոսքով՝ տարիների ընթացքում Միացյալ նահանգների հետ հաստատվել է ամուր գործընկերային երկխոսություն, եւ Հայաստանը պատրաստակամ է շարունակելու ջանքեր գործադրել երկու ժողովուրդների միջեւ հարաբերություններն առավել ամրապնդելու եւ հարստացնելու ուղղությամբ:

Զրուցակիցները մտքերի փոխանակում են ունեցել հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շուրջ՝ ընդգծելով վերջինիս շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման կարեւորությունը:

Որպես երկկողմ օրակարգի կարեւոր բաղադրիչ՝ կողմերը մատնանշել են ապակենտրոնացված համագործակցության զարգացումն ու ընդլայնումը, որի լավագույն օրինակ է Նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում 2003 թվականից Կանզաս նահանգի հետ իրականացվող համագործակցությունը։ Երկուստեք պատրաստակամություն են հայտնվել համատեղ քայլեր ձեռնարկել ավանդական դարձած ուղղություններով, այդ թվում խաղաղապահության, ռազմական բժշկության, անձնակազմի մարտավարական պատրաստության ոլորտներում համագործակցության խորացման ուղղությամբ: Այս համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել ԱՄՆ նշանակալի ներդրումը Հայաստանի խաղաղապահ կարողությունների ամրապնդման գործում:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատվիրակության անդամներին ներկայացրել է Հայաստանում կառավարության կողմից նախաձեռնված բարեփոխումների ընթացքը, մասնավորապես իրավապահ ոլորտում՝ այդ համատեքստում կարեւորելով ամերիկյան գործընկերների հետ շարունակական համագործակցությունը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6327 դիտում

Կարևոր և արդյունավետ զրույց ունեցա ԱՄՆ նախագահի հետ. Զելենսկի

Երևի հիմա Ռոբերտ Քոչարյանը մտքում հարց է տալիս Միքայել Աջապահյանին. Հրաչյա Հակոբյանը գրառում է արել

Հաստատվել է «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը

Հայաստանը հրաշալի երկիր է՝ բացառիկ մարդկանցով. նախագահն ընդունել է Շվեդիայի դեսպանին

Որքան մարդ է մասնակցել Սամվել Կարապետյանի աջակցության հանրահավաքին

Նախապատրաստված ահաբեկչության հիմնական կազմակերպիչները նախկին քրեաօլիգարխիան և Կտրիճ Ներսիսյանն են. Ղազարյան

Պետք է բացահայտվի նախապատրաստվող ահաբեկչության հանցակիցների ողջ շղթան. ո՞վ, ինչպե՞ս, ի՞նչ ձևերով. Հովհաննիսյան

Սոցիալական ծրագիր՝ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված շուրջ 50 երեխայի համար

Ասում է՝ Նիկոլին սպանեմ՝ ի՞նչ կլինի. եթե սա ահաբեկչություն չէ, ի՞նչ է. Արուսյակ Ջուլհակյան. տեսանյութ

Աշխատանքը չկորցնելու վախից բերված մարդկանցով անգամ չկարողացաք մարդաշատություն ապահովել. Խաչատրյան

Մարդկանց զոռով, շառով, ստիպելով ակցիայի տանելու հետևանքը. Չախոյանը տեսանյութ է հրապարակել

Իլոն Մասկը մտադիր է նոր կուսակցություն ստեղծել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է «ՀԸԳՀ. հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» աշխատաժողովին

Սիլիկոնյան հովտի ամենաազդեցիկ հայերից մեկին՝ Ռազմիկ Հովակիմյանին, ՀՀ քաղաքացիություն է շնորհվել

Հայոց ցեղասպանության թանգարանը հուլիսի 5-ին փակ կլինի

Միքայել Աջապահյանը և Բագրատ Գալստանյանը մեկօրյա հացադուլ կհայտարարեն

Չենք մոռացել «Հոկտեմբերի 27»-ին Քոչարյանի ժպիտը, կաթողիկոս կոչեցյալը իմացել է ահաբեկչության մասին. տեսանյութ

Արմավիրի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. բնակիչները տարհանվել են

Սա ՀՀ ներքին գործերին կոպտագույն միջամտություն է. ՌԴ դեսպանին հայտագիր է հանձնվել. ԱԳՆ

«Quanta» ծրագրի երկրորդ տարվա շրջանավարտները ստացան իրենց դիպլոմները

Սիրելի եպիսկոպոսներ, դադարեք ստորագրել Կտրիճ Ներսիսյան անունով ահաբեկչության պաշտպանի տեքստերի տակ. Ռուբինյան

Եպիսկոպոսների հայտարարությունը խայտառակություն է. եթե պատանդի կարգավիճակում եք՝ նշան տվեք. Հարությունյան

Սամվել Կարապետյանի աջակիցները հավաքվում են «Սիզընսի» այգում

Կրթվելը նորաձև է Գյումրիում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

SMS եկավ, թե «Սիզընս»-ից երթ ենք անում. ինչպես են ՀԷՑ-ի ղեկավարները մարդ հավաքագրում. ձայնագրություն

Մերձմոսկվայի ադրբեջանական սփյուռքի ղեկավարը զրկվել է ՌԴ քաղաքացիությունից. Էլշան Իբրահիմովը կարտաքսվի Ադրբեջան

Ջրափրկարարները ափ են դուրս բերել ջրահեղձման վտանգի մեջ հայտնված անչափահասներին

IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2025 թվականի 3-րդ, 4-րդ և 5-րդ տրանշերը

Կանխվել է բծախնդրորեն մշակված ահաբեկչական ծրագիր. ՍԴՀԿ-ն հայտարարություն է տարածել

Հիմնանորոգվել և բարեկարգվել է դեպի Հին Գորիս տանող ճանապարհը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սամվել Կարապետյանը կմնա կալանքի տակ

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով. առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կլինեն

Վայոց ձորի մարզով անցնող հանրապետական նշանակության ավտոճանապարհը նորոգվում է

Աղմուկ հանած միջադեպով կալանավորվել է Տիգրան Ուլուբաբյանը. ինչ էր ասել ՆԳ նախարարը այս դեպքի հետ կապված

Հանրային մուլտիպլեքսը չպետք է սպասարկի օտարերկրյա քաղաքական օրակարգերը. ՀՌՀ արտահերթ նիստի հայտարարությունը

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 4-ին

Ջրվեժ գյուղում առվի հունը բարձրացել է՝ հեղեղելով բակեր, ավտոտնակներ և նկուղներ

Ակնկալում եմ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության ամրապնդում. Միրզոյանը՝ Ռուբիոյին

Ոչ մեկին չի կարելի գյուլլել պատի տակ՝ ո՛չ թմրամոլին, ո՛չ հանցագործին. Ալեն Սիմոնյան

ՍԱՏՄ-ն ներկայացրել է կենդանիներ արտահանելու դեպքում սահմանված պահանջները