Առաջարկում եմ հիմա սա հանենք օրակարգից, եւ, ով հետաքրքրված է այսպիսի ծառայությամբ, թող գա մասնակցի մրցույթին. Փաշինյան

Ես ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչու ենք առանց մրցույթի հողը տալիս որեւէ ընկերության: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Բագրատաշենի եւ Բավրայի մաքսակետերի տարածքներից «Դյութի ֆրի մարկետ Արմենիա» ՍՊԸ-ին կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու վերաբերյալ ՊԵԿ-ի առաջարկին:

Նախագծով նախատեսվում է ՀՀ Տավուշի մարզի Այրում համայնքի ղեկավարին, Բագրատաշենի մաքսակետի եւ ՀՀ Շիրակի մարզի Աշոցքի համայնքի ղեկավարին Բավրայի մաքսակետի կողմից զբաղեցրած եւ սպասարկման համար հատկացված տարածքներից «Դյութի ֆրի մարկետ Արմենիա» ՍՊԸ-ին 49 տարի ժամկետով կառուցապատման իրավունք տալ, առանց մրցույթի տրամադրել համապատասխանաբար 1036 քառ. մետր եւ 565.3 քառ. մետր մակերեսով հողամասեր:

Նախատեսվում է, որ ընկերությունը Բագրատաշենում կկատարի 2,5 մլն եվրոյի ներդրում, իսկ Բավրայում 1,5 մլն եվրոյի ներդրում, որի արդյունքում Բագրատաշենում ստեղծվելու է 150 աշխատատեղ, իսկ Բավրայում՝ 100 աշխատատեղ:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ խնդիրը պետական-մասնավոր համագործակցության օրենքի մեջ է:

Վարչապետը կոչ արեց բացառել, որ կառավարության որոշմամբ առանց մրցույթի որեւէ հողատարածք տրամադրվի որեւէ ընկերության. «Պետք է ասենք, որ այս ընկերությունը նման առաջարկ է արել, ո՞վ ունի ավելի լավ առաջարկ: Հակառակ դեպքում կհայտնվի մեկ այլ ընկերություն եւ կասի՝ այդ նույն հողին ես էլ էի հավակնում, ի՞նչ սկզբունքով եք տվել իրեն, ոչ թե ինձ»:

Հարցը զեկուցող ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ այս դեպքում եղել է 4 առաջարկ, իրենք նպատակ ունեն 4-ին էլ բավարարել:

Վարչապետը նշեց, որ եթե բոլորին էլ նախատեսում են բավարարել, ուրեմն կառավարության որոշմամբ պետք է հողը դրվի աճուրդի, եւ ով առավելագույն գումարը վճարի, թող հաղթի. «Ես առաջարկում եմ՝ հիմա սա հանենք օրակարգից, եւ, ով հետաքրքրված է այսպիսի ծառայությամբ, թող գա մասնակցի, սահմանենք խիստ աճուրդային պայմաններ, թե ոնց պետք է այդ հողը հասնի ինչ-որ մեկին»:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ընդհանրապես պետք է վերացնել հողը առանց մրցույթի տալու պրակտիկան. «Ինչո՞ւ չենք այդ ամեն ինչը դնում մրցութային տրամաբանության մեջ, որպեսզի ունենանք ամենալավ նախագիծը, ՀՀ-ն էլ ունենա ամենամեծ օգուտը։ Համայնքի ղեկավարին ասում ենք՝ վարձակալությամբ տուր, հետո գնում ենք տեսնում՝ համայնքի ղեկավարը նվազագույն գնով վարձակալության է տվել հողը»:

Հարցը հանվեց օրակարգից, եւ վարչապետը նշեց, որ սպասում է նոր որոշման քննարկման:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2440 դիտում

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ը պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի

Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ

Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անլար ականջակալի և SIM քարտի պատյաններ

«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում 90-ամյա տղամարդ է մահացել

105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը ԱՄՆ-ում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը

ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ

ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում

Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ինչ խախտումներ են արձանագրվել

Տելեգրամով 400 դոլարով ձեռք է բերել 210 գրամ թմրանյութ. Դավթաշենի գերեզմանատան մոտ տղամարդը ձերբակալվել է

Հնարավոր է արդյոք լավ արձակուրդ անցկացնել Երևանում. վարչապետը կարևոր գործոններ է թվարկել. տեսանյութ

Իրանը կշարունակի hարվածներ hասցնել ԱՄՆ-ի բազաներին մինչև վերջնական հաղթանակը. ԻՀՊԿ

Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի. ՄԻՊ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Հանրապետության տարբեր մարզերում, Երևանում շարունակվում են դպրոցների կառուցման և նորոգման ծրագրերը. տեսանյութ

Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է․ կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է

Ես էլ ուշադրություն չէի դարձնում ՀԴՄ-ին, հետո հասկացա՝ այն պետական օրգանիզմի գործունեության շատ կարևոր մասն է

«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ

ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով